Գլխավոր տեղեկություն
Համար
N 352
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.02.2009-01.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.30/38(562)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

040.0352.08.06.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱն
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
8 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 1998 թվականի N 352
քաղ. Երևան

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ և 10-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 12.05.05 N 625-Ն)

1. (կետն ուժը կորցրել է 12.05.05 N 625-Ն)

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` մինչև 1998 թվականի հունիսի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 1998 թվականի բյուջեն:

(2-րդ կետը փոփ. 27.03.99 N 184)

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը`

ա) 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջեից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված ծրագրերի իրականացման համար միջոցներ տրամադրելու և համապատասխան հաշվետվություններ ներկայացնելու կարգը.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, երեխայի ծննդյան միանվագ, թաղման ու մինչև 2 տարեկան երեխա խնամող` մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց տրվող նպաստների վճարման, ինչպես նաև առողջարանակուրորտային բուժման և հանգստի ուղեգրերի ձեռքբերման նորմատիվ ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին.

գ) մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

(3-րդ կետը փոփ. 27.03.99 N 184)

4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին` 1998 թվականի մայիսի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի հաշվին կուտակված միջոցներն ուղղել սոցիալական ապահովագրության նպաստների վճարմանը:

5. Հաստատել`

ա) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների) ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

բ) բնաիրային ձևով ստացված եկամուտների հաշվարկման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

գ) հարկային մարմնում ապահովադիրների հաշվառման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

(5-րդ կետը փոփ. 27.03.99 N 184, լրաց., փոփ. 12.05.05 N 625-Ն, փոփ. 22.01.09 N 78-Ն)

6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

 

  

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունիսի 8-ի N 352 որոշման

Ց Ա Ն Կ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ)

Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներ և դրանց հավասարեցված եկամուտներ են համարվում`

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշակի ժամկետով (անձնական բնույթի ծառայություններ մատուցելու մասին, տնաշխատների հետ, համատեղությամբ, ժամանակավոր (մինչև 2 ամիս ժամկետով), սեզոնային) և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի շրջանակներում վճարումները (վարձատրությունը)`

ա) աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն), ներառյալ`

արտաժամյա աշխատանքի վարձատրությունը,

գիշերային աշխատանքի վարձատրությունը,

ոչ աշխատանքային (հանգստյան, տոնական, հիշատակի) օրերին կատարված աշխատանքի վճարումը,

լրավճարները, հավելավճարները (այդ թվում` դասային և հատուկ կոչումների, գիտական աստիճանների համար) և պարգևատրումները (անկախ վճարման պարբերականությունից և ֆինանսավորման աղբյուրներից),

աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերում տրվող փոխհատուցման և օգնության գումարների),

պարապուրդի ժամանակ վճարումը,

օրինական գործադուլին մասնակցող աշխատողներին վճարումը,

լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարումը,

առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարումը (եթե աշխատողի առողջության ստուգումը պարտադիր է և պայմանավորված է աշխատանքի բնույթով),

աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու դեպքում տեղափոխման համար նախապատրաստվելու և նոր վայրում տեղավորվելու ժամանակահատվածի համար վարձատրությունը.

բ) ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) տրամադրվող վճարովի արձակուրդի համար, ինչպես նաև աշխատողին աշխատանքից ազատելու ժամանակ ամենամյա արձակուրդի տրամադրման դեպքում վճարվող աշխատավարձը.

գ) նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը.

դ) հեղինակային վարձատրությունը (բացառությամբ ռոյալթիների):

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից կատարվող աշխատանքներից և մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտները, մասնավորապես`

կապալի (այդ թվում` շինարարական, նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի) պայմանագրերի շրջանակներում աշխատանքի վարձատրությունը,

մանկավարժական, փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերի շրջանակներում աշխատանքի վարձատրությունը,

հանձնարարության և գործակալության պայմանագրերի շրջանակներում ծառայությունների դիմաց վճարումը,

պահատվության պայմանագրերի շրջանակներում ծառայությունների դիմաց վճարումը,

փոխադրման և տրանսպորտային առաքման պայմանագրերի շրջանակներում ծառայությունների դիմաց վճարումը:

3. Քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա գիտական և ստեղծագործական աշխատանքների դիմաց եկամուտները չեն դիտվում որպես աշխատանքի վարձատրությանն ուղղված կամ դրանց հավասարեցված եկամուտներ:

(հավելվածը խմբ. 12.05.05 N 625-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 
 


 Հավելված N 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունիսի 8-ի N 352 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

 ԲՆԱԻՐԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ


1. Սույն կարգով սահմանվում է բնաիրային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների օբյեկտում հաշվի առնելու կարգը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է գործատուների (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար) կողմից ֆիզիկական անձանց բնաիրային (ոչ դրամական) ձևով վճարված` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների վրա:

3. Բնաիրային (ոչ դրամական) ձևով եկամուտները կարող են լինել`

ա) գույք (բացառությամբ դրամական միջոցների).

բ) աշխատանք, ծառայություն.

գ) մտավոր սեփականություն:

4. Գույքը (բացառությամբ դրամական միջոցների), աշխատանքները, ծառայությունները և մտավոր սեփականությունը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների օբյեկտում հաշվի են առնվում ազատ (շուկայական) գներով`

ա) գործատուների կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներն օրենքով սահմանված կարգով հաշվարկելու և վճարելու դեպքում`

եկամուտ վճարողի կողմից եկամտի վճարման ամսում այլ անձանց դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),

այդպիսի գների բացակայության դեպքում` եկամուտ վճարողի կողմից վճարմանը նախորդող ամսում այլ անձանց դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),

այդպիսի գների բացակայության դեպքում` եկամուտ վճարողի մոտ դրանց ինքնարժեքի (սկզբնական (ձեռքբերման) արժեքի) և դրա նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարով.

բ) ֆիզիկական անձանց կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներն օրենքով սահմանված կարգով ինքնուրույն հաշվարկելու և վճարելու դեպքում`

այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացման ամսվան վերաբերող` հրապարակված վիճակագրական գներով,

դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացմանը նախորդող ամսվան վերաբերող` հրապարակված վիճակագրական միջին գներով,

դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացմանը նախորդող 12 ամսվան վերաբերող՝ հրապարակված վիճակագրական միջին գներով, իսկ դրանց բացակայության դեպքում` այդ 12 ամսվան նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերող` հրապարակված միջին գներով:

(հավելվածը խմբ. 12.05.05 N 625-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 
 


 Հավելված N 3
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունիսի 8-ի N 352 որոշման

Կ Ա Ր Գ

հարկային մարմՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

(վերնագիրը փոփ. 22.01.09 N 78-Ն)

1. Սույն կարգով սահմանվում է հարկային մարմնում ապահովադիրների հաշվառման կարգը:

(1-ին կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր գործատուների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի և նոտարների վրա:

3. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված) բոլոր կազմակերպությունները (այդ թվում` օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերը և ներկայացուցչությունները), անհատ ձեռնարկատերերը և նոտարները Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի համապատասխան մարմիններում գրանցում ստանալուց կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևով հաշվառման կանգնելուց հետո մեկ ամսվա ընթացքում պարտավոր են հաշվառվել համապատասխան հարկային (տարածքային) տեսչությունում (այսուհետ` հարկային տեսչություն)` որպես ապահովադիր:

(3-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

4. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները որպես ապահովադիր հաշվառվում են այն հարկային տեսչություններում, որտեղ հաշվառվում (հաշվառված) են որպես հարկ վճարող:

5. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները որպես ապահովադիր հաշվառվելիս հարկային տեսչություն են ներկայացնում իրենց մասին համապատասխան տեղեկություններ (N 1 ձև): Այդ տեղեկություններում հետագայում փոփոխություններ տեղի ունենալու դեպքում ապահովադիրները պարտավոր են 10-օրյա ժամկետում դրա մասին գրավոր հայտնել իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն:

6. Հարկային տեսչություններն իրենց մոտ հաշվառվող յուրաքանչյուր ապահովադրին տալիս են հաշվառման միասնական ութանիշ թվից կազմված ապահովադրի ծածկագիր, որը միաժամանակ նաև հարկ վճարողի հաշվառման համարն է` հանձնելով ծանուցագիր (N 2 ձև): Ապահովադրի ծածկագիրը միակն է և ենթակա չէ որևէ ընթացիկ փոփոխման:

7. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված) բոլոր կազմակերպությունները (այդ թվում` օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերը և ներկայացուցչությունները), անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) և նոտարները, որոնք մինչև 2005 թվականի հունվարի 1-ը չեն գրանցվել (հաշվառվել) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում` որպես ապահովադիր, պարտավոր են մինչև 2006 թվականի հունվարի 1-ը հաշվառվել հարկային մարմնում` որպես ապահովադիր` սահմանված ընդհանուր կարգով:

(7-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

(հավելվածը խմբ. 12.05.05 N 625-Ն, փոփ. 22.01.09 N 78-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԴԻՐ

ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 22.01.09 N 78-Ն)

 

_________________________________________

(հարկային տեսչության անվանումը)

 

հարկային տեսչության պետ _________________________________:

(անունը, ազգանունը)

 

1. Խնդրում եմ հաշվառել որպես ապահովադիր

 

___________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, պետական

___________________________________________________

գրանցման վկայականի համարը և տալու ժամկետը)

 

2. Գործունեության իրականացման (բնակության) վայրը (հասցեն) և

հեռախոսահամարները

___________________________________________________

___________________________________________________

3. Հաշվարկային (ընթացիկ) հաշիվներն սպասարկող բանկերի անվանումները և

հաշիվների համարները

___________________________________________________

___________________________________________________

___________________________________________________

 

4. Սոցիալական քարտի համարը _______________________________

 

Կազմակերպության ղեկավար

կամ ֆիզիկական անձ

 ________________ _______________

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ

________________

________________

 (ստորագրությունը)

  (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

___ _______________ 200 թ.

 

(ձևը փոփ. 22.01.09 N 78-Ն)

Ձև N 2

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԴԻՐ

ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 22.01.09 N 78-Ն)

________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, պետական

________________________________________________

գրանցման վկայականի համարը և տալու ժամկետը)

________________________________________________________

(գործունեության իրականացման կամ բնակության

________________________________________________________

վայրը (հասցեն)

 

1. Հայտնում ենք, որ Ձեր ներկայացրած տեղեկությունների հիման վրա Հայաստանի Հանրապե-

տության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում` որպես ապահո-

վադիր, հաշվառման Ձեր համարն է _________, որն անհրաժեշտ է արտացոլել պարտադիր

սոցիալական ապահովագրության վճարների կատարմանը վերաբերող բոլոր փաստաթղթերում:

2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկումն ու Հայաստանի

Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե դրանց փոխանցումը

(վճարումը) պետք է կատարել համաձայն «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճար-

ների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի: Գումարը պետք է փոխանցել (վճարել)

Հայաստանի Հանրապետության դրամով`

_________________________________________________________

(բանկի անվանումը)

բանկի ______________________________________ հաշվին:

(բանկային հաշվի համարը)

3. Որպես գործատու` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման,

կատարված ծախսերի և վճարումների մասին հաշվետվությունները Ձեր հաշվառման վայրի

հարկային տեսչություն պետք է ներկայացնել մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին

հաջորդող ամսվա 25-ը:

Որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար` տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը

Ձեր հաշվառման վայրի հարկային տեսչություն պետք է ներկայացնել մինչև յուրաքանչյուր

հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 25-ը:

 

________________________________________________

(հարկային տեսչության անվանումը)

հարկային տեսչության պետ

 ___________________

 ___________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

(ձևը փոփ. 22.01.09 N 78-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Շ. Կարամանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.11.2012, N 1400-Ն 01.01.2013, N 352
22.01.2009, N 78-Ն 12.02.2009, N 352
12.05.2005, N 625-Ն 25.06.2005, N 352
06.07.2001, N 604 06.07.2001, N 352
27.03.1999, N 184 25.04.1999, N 352
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան