ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2009 թվականի N 140-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվելիք միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ցանկում ընդգրկված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և շահագրգիռ հանրապետական գործադիր մարմիններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարեկան հատկացվող ֆինանսական միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված N 1 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) գործունեության ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում` ղեկավարվելով «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» N 806-Ն որոշմամբ, միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններն են`
1) արտաքին սպառնալիքների դիմագրավման ոլորտում` վերազգային հանցագործությունների դեմ պայքարը.
2) ներքին սպառնալիքների դիմագրավման ոլորտում` մարդու անվտանգության ապահովումը, հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը, հանցագործությունների հայտնաբերումն ու բացահայտումը, հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, ռազմավարական ու հատուկ նշանակության օբյեկտների, ինչպես նաև քաղաքացիների և կազմակերպությունների գույքի պահպանությունը:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իր գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններում նախանշված խնդիրներն իրականացնելիս` ղեկավարվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու սկզբունքներով:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Ազգային անվտանգության ռազմավարության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իր իրավասության սահմաններում`
1) միջազգային պայմանագրերով սահմանված կարգով մասնակցում է միջազգային ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի և դրա բաղադրամասերի, թմրանյութերի և կեղծված դեղորայքի տարածման ու տարանցման, «փողերի լվացման» ու մարդկանց առևտրի (թրաֆիքինգի) դեմ պայքարին.
2) մասնակցում է սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման ու բացահայտման աշխատանքներին.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտների (մասնավորապես, Հայկական ատոմային էլեկտրակայանի, ջերմաէլեկտրակայանների, հիդրոէլեկտրակայանների, Երևանի մետրոպոլիտենի, կամուրջների, թունելների, գազի ստորգետնյա պահեստների, խմելու ջրի մատակարարման կառույցների) պահպանությունը.
4) իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ` հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման ուղղությամբ, ինչպես նաև հայտնաբերում և ուսումնասիրում է հանցագործություններ ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, ձեռնարկում միջոցներ` դրանց վերացման համար.
5) կազմակերպում և իրականացնում է հանցագործություն կատարած և հետաքննության, նախաքննության ու դատական մարմիններից թաքնվող, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափող, անհայտ կորած անձանց, ինչպես նաև հափշտակված գույքի հետախուզումը, չճանաչված դիակների ինքնության պարզումը.
6) հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման նպատակով իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն, հետաքննություն և նախաքննություն.
7) նախականխում և խափանում է հասարակական կարգի ու հասարակական անվտանգության ապահովման ոլորտում զանգվածային անկարգությունները, հասարակական կարգը խախտող խմբակային գործողությունները, հասարակական վայրերում ապահովում է պատշաճ կարգ ու կանոն.
8) ապահովում է զենքի, ռազմամթերքի, ռադիոակտիվ, հրագործական արտադրատեսակների, պայթուցիկ նյութերի շրջանառության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանումը.
9) ապահովում է ճանապարհային երթևեկության անվտանգությունը.
10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրավորման, հաշվառման, բնակչության պետական ռեգիստրի և ընտրողների ռեգիստրի վարման, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրեր, կացության կարգավիճակներ տալու, նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու, տարանցիկ տեղաշարժվելու, տարածքից դուրս գալու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանման աշխատանքները.
11) մասնակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա մի մասում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման ուղղությամբ պետական միասնական միջոցառումների իրականացմանը, համաճարակների ժամանակ կարանտին միջոցառումների անցկացմանը.
12) մասնակցում է տեխնածին և տարերային աղետների, խոշոր վթարների ու հրդեհների, զանգվածային անկարգությունների, այլ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, բնակչության փրկության, առանց հսկողության մնացած գույքի պահպանության և հասարակական կարգի ապահովման աշխատանքներին.
13) մասնակցում է զորահավաքային առաջադրանքների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը, մշակում և իրականացնում է ռազմական դրության պայմաններում ու խաղաղ ժամանակ ծագած արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ծառայությունների, մարմինների, ուսումնական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի մարտունակության բարձրացման համալիր միջոցառումներ.
14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ապահովում է ոստիկանության զորքերի մասնակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը (միջոցառման նպատակը) |
Ժամկետները |
Ֆինանսավորման աղբյուրը | ||
1 |
2 |
3 |
4 |
5 | ||
1. Պետության և ժողովրդի անվտանգության ոլորտում | ||||||
1) | ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության (այսուհետ` ՀՀ ոստիկանություն) Երևան քաղաքի պարեկապահակետային ծառայության գնդի վերակազմակերպում` տրամադրելով լրացուցիչ հաստիքներ և անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ | հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ոլորտում ծառայության արդյունավետության բարձրացում, զանգվածային անկարգությունների ու հասարակական կարգը խախտող խմբակային գործողությունների նախականխում և խափանում | 2009 թ. | ՀՀ պետական բյուջե | ||
2) | արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման խնդիրները պատշաճ կերպով իրագործելու նպատակով ՀՀ ոստիկանության` անհատական պաշտպանության միջոցներով, ռադիացիոն, ինչպես նաև քիմիական հետախուզական ու դոզաչափական սարքավորումներով ապահովում | ճգնաժամային իրավիճակների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում, այդ միջոցառումներում ներգրավված անձնակազմի անվտանգության ապահովում | 2009-2010 թթ. | ՀՀ պետական բյուջե (ծախսերը նախատեսված են ՀՀ կառավարության 2006 թ. հուլիսի 27-ի N 1070-Ա որոշմամբ հաստատված ծրագրով) | ||
3) | շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ համատեղ` պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության հուսալիության ամրապնդման միջոցառումների ծրագրերի մշակում և իրագործում | կարևորագույն նշանակության օբյեկտների, մասնավորապես, ՀԱԷԿ-ի, ջերմաէլեկտրակայանների, հիդրոէլեկտրակայանների, Երևանի մետրոպոլիտենի, կամուրջների, թունելների,գազի ստորգետնյա պահեստարանի, խմելու ջրի մատակարարման օբյեկտների գործունեության անվտանգության ապահովում | 2009-2011 թթ. | ՀՀ պետական բյուջե կազմակերպությունների միջոցներ` ըստ ներկա-յացվելիք ծրագրերի | ||
2. Թմրամիջոցների և թրաֆիքինգի տարածման ու տարանցման կանխարգելման ոլորտում | ||||||
1) | շահագրգիռ մարմինների հետ համատեղ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, թրաֆիքինգի տարածմանը խոչընդոտող օպերատիվ-կանխարգելիչ արդյունավետ միջոցառումների մշակում և իրականացում | թմրամոլության և թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետության բարձրացում | 2009-2012 թթ. | Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | ||
2) | թմրամիջոցների, այդ թվում` սինթետիկ ծագում ունեցող, հոգեներգործուն նյութերի, դեղամիջոցների որակական և քանակական քիմիական համալիր հետազոտություններ անցկացնելու նպատակով ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական ծառայության վերազինում | թմրամիջոցների, դրանց պրեկուրսորների, հոգեներգործուն նյութերի, կեղծված դեղորայքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացում | 2009-2011 թթ. | ՀՀ պետական բյուջե | ||
3. Գիտակրթական համակարգի արդյունավետության բարձրացման ոլորտում | ||||||
ՀՀ ոստիկանության ակադեմիայում ուսումնական գործընթացի ապահովման նյութատեխնիկական բազայի բարելավում | ոստիկանության կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման բնագավառում ինովացիոն կրթական համակարգի ներդրում` նոր տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմամբ | 2009-2011 թթ. | ՀՀ պետական բյուջե | |||
4. Բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակության ոլորտում | ||||||
հայրենասիրության, հայրենիքի պաշտպանի և օրինապահ քաղաքացու կերպարի ձևավորման քարոզչական աշխատանքների ակտիվացում` հաղորդաշարերի, ֆիլմերի ու գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով | հայրենասիրության սերմանում և իրավագիտակցության բարձրացում | 2009-2012 թթ. | Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | |||
5. Միջազգային գործընթացների հետ համահունչ քայլելու, դրանց դրական և բացասական միտումներին համարժեք արձագանքելու ոլորտում | ||||||
հանցավորության դեմ պայքարի ոլորտում առաջավոր փորձ ունեցող երկրների ոստիկանական ուսումնական հաստատությունների հետ կադրերի վերապատրաստման և փորձի փոխանակման մասին համաձայնագրերի կնքում | հանցավորության դեմ պայքարի միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրում և ներդրում աշխատանքային գործունեությունում | 2009-2012 թթ. | Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | |||
6. Համընդհանուր նշանակության ծրագրերին, մասնավորապես, միջազգային ահաբեկչության դեմ պայքարին մասնակցության ոլորտում | ||||||
1) | հակաահաբեկչական համատեղ վարժանքների պարբերաբար կազմակերպում և իրականացում` ինչպես ԱՊՀ, այնպես էլ` օտարերկրյա այլ պետությունների մասնագիտացված ստորաբաժանումների հետ | միջազգային ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի և թմրանյութերի տարածման, թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետության բարձրացում | 2009-2012 թթ. | Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | ||
2) | գործնական միջոցների ձեռնարկում` թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, անօրինական միգրացիայի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների շրջանակներում կնքված միջպետական ծրագրերով նախատեսված միջոցառումների լիարժեք իրականացման համար | թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, անօրինական միգրացիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության համակարգում և արդյունավետության բարձրացում | 2009-2012 թթ. | Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | ||
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|