Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.03.2009-25.11.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.10.01/23(141) Հոդ.229
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.06.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605263

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հունիսի 2005 թ.

ք. Երևան

N 14-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 271 -րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով, Հայաստնի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Սահմանել վստահված անձանց կողմից քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու կարգը (Հավելված 1):

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Գ. Ազարյան

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2005 թ. հունիսի 22-ի

թիվ 14-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Վստահված անձանց կողմից քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման եվ հաշվարկման գործընթացներին հետեվելու

 

1. Վսատահված անձն իրավունք ունի հետևելու քվեաթերթիկների տպագրման, քվեաթերթիկները տպագրատնից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով,  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից` տեղամասային ընտրական հանձնաժողով, իսկ քվեարկությունից հետո` ընտրական փաստաթղթերը տեղամասային ընտրական հանձնաժողովից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով փոխադրելու, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներում դրանք պահպանելու, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներն ավարտելուց հետո` դրանք պահպանման հանձնելու, տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկները հաշվարկելու գործընթացներին:

2. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, Երևանի ավագանու ընտրությունների, ինչպես նաև Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով  պատգամավորի լրացուցիչ ընտրությունների  քվեաթերթիկները տպագրող տպագրատան, տպագրման օրվա և ժամի վերաբերյալ` զանգվածային լրատվության միջոցներով,  կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակվում է հայտարարություն:

(2-րդ կետը լրաց 10.02.09 N 3-Ն)

3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում,  բացառությամբ Երևանի ավագանու ընտրությունների, սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկությունները հայտնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները` հանձնաժողովի գտնվելու վայրում` բոլորի համար տեսանելի տեղում, փակցնում են համապատասխան հայտարարություն:

(3-րդ կետը լրաց 10.02.09 N 3-Ն)

4. Վստահված անձը քվեաթերթիկների տպագրման ամբողջ ընթացքում կարող է ներկա գտնվել տպագրատանը, ինչպես նաև իր միջոցներով ուղեկցել քվեաթերթիկներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, քվեարկության նախորդ օրը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղամասային ընտրական հանձնաժողով, իսկ քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով տեղափոխող մեքենան:

5. Վստահված անձն իրավունք ունի քվեարկության նախորդ օրը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում հետևել քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացնելու գործընթացին:

6. Քվեարկությանը նախորդող և քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովում վստահված անձը` չմիջամտելով հանձնաժողովի աշխատանքներին, իրավունք ունի հետևել քվեաթերթիկների հաշվարկման և փաթեթավորման գործընթացներին:

7. Սույն կարգում թվարկված գործընթացներին կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների մեկական վստահված անձ` չմիջամտելով հանձնաժողովի աշխատանքին: Վստահված անձը պետք է ներկայացնի վստահված անձի վկայականը և անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ անձնագրին փոխարինող 9-րդ ձև):

(հավելվածը լրաց 10.02.09 N 3-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.10.2011, N 75-Ն 25.11.2011, N 14-Ն
10.02.2009, N 3-Ն 05.03.2009, N 14-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան