Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 363-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.01.2009-17.04.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.01.15/2(320) Հոդ.8
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.12.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 դեկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 դեկտեմբերի 2008 թ.

թիվ 363-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՕՐԻՆԱԿՆԵՐ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/01-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ» կանոնակարգ 8/01-ը՝ համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 24-ից:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2008 թ. դեկտեմբերի 23

ք. Երևան

 
 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի դեկտեմբերի 16-ի

թիվ 363-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  8/01

 

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների և գրավատների կողմից կրեդիտավորման պայմանագրում, գովազդում, հայտարարությունում, առաջարկում, օֆերտայում կամ օֆերտա անելու հրավերում ներառման ենթակա տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Սույն կանոնակարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

2.1. «Կրեդիտի մարմանն ուղղված վճարներ»` կրեդիտի ստացման և(կամ) գործողության ընթացքում սպառողի կողմից կրեդիտավորման համար կատարվող բոլոր վճարները` կրեդիտի մայր գումարը և կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող վճարումները (տոկոսագումարները և այլ վճարումներ).

2.2. «Այլ վճարումներ»` այլ վճարումների մեջ ընդգրկվող տարրերը սահմանված են սույն կանոնակարգի 4-րդ կետում:

2.3. «Կրեդիտավորման ընդհանուր ծախս»` բոլոր տոկոսագումարներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել (կատարել) կրեդիտավորման (կրեդիտի ստացման և գործողության ընթացքում) համար:

2.4. «Տարեկան փաստացի տոկոսադրույք»՝ սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը՝ արտահայտված տրամադրված կրեդիտի տարեկան տոկոսով և հաշվարկված՝ հիմք ընդունելով սույն կանոնակարգի 3-րդ կետում նշված բանաձևը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ.

ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

3. Բանկերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը, վարկային կազմակերպությունները և գրավատները իրենց կողմից տրամադրած կամ տրամադրվելիք կրեդիտների դիմաց հաշվարկում են տարեկան փաստացի տոկոսադրույք՝ հիմք ընդունելով Օրենքի 13-րդ հոդվածով տրված տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը՝

 

A= 


∑ 
n=1 
 

Kn


(1+i)

 Dn 
365

 

որտեղ՝

3.1. i - տարեկան փաստացի տոկոսադրույքն է, որը համաձայն Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերի, սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսն է, արտահայտված տրամադրված կրեդիտի տարեկան տոկոսով, և որն իր մեջ պարունակում է բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել կրեդիտի ստացման, ինչպես նաև դրա գործողության ողջ ընթացքում:

3.2. A - սպառողին տրամադրվող կրեդիտի սկզբնական գումարն է:

Կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի առավելագույն սահմանաչափը սահմանված չլինելու դեպքում տրամադրված կրեդիտի առավելագույն չափը մեկ միլիոն դրամ է:

3.3. n - սպառողի կողմից կրեդիտի մարմանն ուղղված (կրեդիտի մայր գումար, տոկոսագումարներ և(կամ) այլ վճարումների գումարներ) վճարի (ներառյալ կրեդիտի ստացման պահին կատարվող վճարի) հերթական համարն է: Ընդ որում, մեկ օրվա ընթացքում կրեդիտի մայր գումարի, տոկոսագումարների և(կամ) այլ վճարումների կատարումը համարվում է մեկ վճարում:

3.4. N - կրեդիտի մարմանը (կրեդիտի մայր գումար, տոկոսագումարներ և(կամ) այլ վճարումների գումարներ) ուղղված վերջին վճարի համարն է` ներառյալ նաև կրեդիտի ստացման պահին կատարվող վճարը, որից հետո սպառողի կողմից կրեդիտային պայմանագրով ստանձնած պարտավորությունները համարվում են մարված: Օրինակ՝ կրեդիտը տրամադրվել է 12 ամսով, կրեդիտի մայր գումարի ու տոկոսագումարների ամենամսյա միաժամանակ մարումների պայմանով և կրեդիտի տրամադրման պահին նախատեսվող այլ վճարումներով, հետևաբար N=13, քանի որ մեկ վճարում իրականացվում է կրեդիտի տրամադրման պահին և ևս 12-ը՝ համաձայն կրեդիտային պայմանագրի պայմանների:

3.5. Kn - սպառողի կողմից կրեդիտի ստացման պահին և(կամ) կրեդիտի գործողության ընթացքում կատարված հերթական՝ n-րդ վճարի գումարն է (մայր գումար, տոկոսագումարներ և (կամ) այլ վճարումների գումարներ):

Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագրով թույլատրվում են տոկոսների և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների քանակի կամ չափի փոփոխություններ, և հնարավոր չէ այդ փոփոխություններին տալ գումարային արտահայտություն, ապա տարեկան փաստացի տոկոսադրույքը պետք է հաշվարկվի` ենթադրելով, որ տոկոսները և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարները մնալու են կայուն և կիրառվելու են մինչև կրեդիտավորման պայմանագրի գործողության ավարտը:

3.6. Dn - այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել կրեդիտի ստացման օրից մինչև կրեդիտի գումարի հերթական՝ n-րդ մարման օրը ներառյալ:

Օրինակ՝ կրեդիտը տրամադրվել է սեպտեմբերի 15-ին, կրեդիտի տրամադրման համար կրեդիտի ստացման պահին նախատեսված են այլ վճարումներ, և կրեդիտի առաջին մասնակի մարումը տեղի է ունենալու նույն տարվա հոկտեմբերի 15-ին: Այս դեպքում D1=0, քանի որ այլ վճարումները կատարվելու են կրեդիտի ստացման օրը, D2=30, քանի որ կրեդիտի տրամադրումից մինչև հերթական մարումն ընկած օրերի թիվը 30 է, իսկ D3-ից մինչև Dn ընկած օրերի թիվը հաշվարկվում է նույն սկզբունքով:

Եթե կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, որ սպառողը կարող է կրեդիտի գումարն ստանալ մաս առ մաս կամ կարող է ընտրել կրեդիտի գումարն ստանալու պահը, ապա կրեդիտի ստացման օր է համարվում կրեդիտավորման պայմանագիրը կնքելու օրը:

4. Կրեդիտավորման ընդհանուր ծախսերի և, հետևաբար, տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառվող այլ վճարումները ներառում են սպառողի կողմից կրեդիտավորման համար պարտադիր կատարման ենթակա հետևյալ վճարները (դրանց առկայության դեպքում)՝

1) կրեդիտի ձևակերպման վճարը,

2) նախկինում ստացված կրեդիտի ժամկետանց մարումներ ունենալու դեպքում տվյալ կրեդիտավորողից նոր կրեդիտի ձևակերպման վճարը,

3) կրեդիտավորման փաստաթղթերի պատրաստման վճարը,

4) կրեդիտի սպասարկման վճարը,

5) գրավի ձևակերպման համար վճարը,

6) կազմակերպություններին, միություններին կամ այլ խմբերին անդամակցելու կամ բաժանորդագրվելու համար նախատեսված վճարները, եթե կրեդիտավորողը հանդիսանում է այդ կազմակերպությունների, միությունների կամ այլ խմբերի հիմնադիրը կամ մասնակիցը, և կրեդիտի պայմանները կախված են նման անդամակցումից կամ բաժանորդագրումից.

Օրինակ՝ բանկը հայտարարում է կրեդիտային պայմանագրի կնքման արտոնյալ պայմաններ այն անձանց համար, ովքեր կհանդիսանան իր կողմից հիմնադրած միության անդամ: Անդամակցության համար պահանջվում է տարեկան անդամավճար: Կրեդիտի ժամկետի ընթացքում սպառողի կողմից վճարվելիք անդամավճար(ներ)ի գումարը պետք է ներառվի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ,

7) ապահովագրության, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների դիմաց կատարվող վճարները, եթե այդ ծառայություններից օգտվելը հանդիսանում է կրեդիտավորման պայմանագիրը կնքելու կամ գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման և այդ ծառայությունների շահառուն հանդիսանում է կրեդիտավորողը կամ կրեդիտավորողը սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ սպառողն իրավունք ունի կնքել օժանդակ ծառայությունների մատուցման պայմանագրեր:

Օրինակներ՝

ա. Բանկը, որպես կրեդիտավորման պայմանագիրը կնքելու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն` հանդիսանալով կնքվող ապահովագրության պայմանագրի շահառուն,

բ. Բանկը, որպես կրեդիտավորման պայմանագիրը կնքելու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ սպառողն իրավունք ունի կնքել ապահովագրության պայմանագիր,

գ. Բանկը, որպես գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն` հանդիսանալով կնքվող ապահովագրության պայմանագրի շահառուն,

դ. Բանկը, որպես գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ սպառողն իրավունք ունի կնքել ապահովագրության պայմանագիր,

ե. Բանկը, որպես կրեդիտավորման պայմանագիրը կնքելու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն` հանդիսանալով կնքվող ապահովագրության պայմանագրի շահառուն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ սպառողն իրավունք ունի կնքել ապահովագրության պայմանագիր,

զ. Բանկը, որպես գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն` հանդիսանալով կնքվող ապահովագրական պայմանագրի շահառուն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ սպառողն իրավունք ունի կնքել ապահովագրության պայմանագիր,

8) կրեդիտավորման հետ կապված այլ վճարները, որոնք սպառողը պարտավոր է կատարել կրեդիտավորման համար, բացառությամբ Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ չներառվող վճարների:

5. Սույն կանոնակարգի 3-րդ կետում նշված բանաձևով հաշվարկված տարեկան փաստացի տոկոսադրույքի մեծությունը պետք է կլորացնել առնվազն մինչև մեկ հարյուրերորդականը և բազմապատկել 100-ով՝ տոկոսային մեծություն ստանալու համար:

6. Կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի վերադարձման ժամանակացույց կամ կրեդիտավորման պայմանագրի դրույթներով վերադարձման ժամկետներ սահմանված չլինելու դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկում կրեդիտի վերադարձման ժամկետ է համարվում մեկ տարին: Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը սահմանում է կրեդիտի վերադարձման մեկից ավելի ժամկետներ, ապա կրեդիտի վերադարձի ժամկետ է համարվում կրեդիտավորման պայմանագրով սահմանված ամենաշուտ ժամկետը, եթե այլ բան նախատեսված չէ կրեդիտավորման պայմանագրով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

7. «Պարզ վարկեր».

7.1. Ենթադրենք տրամադրվել է սպառողական վարկ հետևյալ պայմաններով՝

Տրամադրվող գումար՝ 500 000 դրամ

 Անվանական տարեկան տոկոսադրույք՝ 10%՝ հաշվարկված վարկի նվազող մնացորդի վրա

 Մարման ժամկետ՝ 1 տարի (365 օր)

 Այլ վճարումներ չկան:

7.2. Օրինակ 1.1` «Պարզ վարկ - ամսական հավասարաչափ վճարումներով». տրամադրված վարկի պայմանները համապատասխանում են 7.1 կետին, իսկ մարումները՝ ամենամսյա հավասարաչափ մարումներ են (մայր գումար և տոկոսները միասին նույն գումարն է յուրաքանչյուր մարման ժամանակ), հետևաբար՝ N=12:

Ելնելով վերոնշյալ օրինակի պայմաններից՝ կստանանք վարկի մարումների հետևյալ գրաֆիկը.

 

Մարումների հաճախականություն` n

Ստացումից մինչև հերթական մարումն ընկած օրերի թիվը` Dn

Մարվող տոկոսա-գումարներ

Մայր գումարի մարումներ

Մարման հերթական ընդհանուր վճար` Kn

1

30

4167

39791

43958

2

61

3835

40123

43958

3

92

3501

40457

43958

4

120

3164

40794

43958

5

151

2824

41134

43958

6

181

2481

41477

43958

7

212

2135

41823

43958

8

242

1787

42171

43958

9

273

1435

42523

43958

10

304

1081

42877

43958

11

334

724

43234

43958

12

365

363

43595

43958

Ընդամենը

 

27495

500 000

527495

 

Ունենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով Օրենքի բանաձևից՝ հնարավոր է ստանալ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝

 

500000= 

 +  +  +...+

43958

43958

43958

43958


(1+i)

 30 
365

(1+i)

 61 
365

(1+i)

 92 
365

(1+i)

365
365

 

որտեղից՝

 

i=0.105067*100=10.51%

 

7.3. Օրինակ 1.2` «Պարզ վարկ - ամսական ոչ հավասարաչափ վճարումներով». տրամադրված վարկի պայմանները համապատասխանում են 7.1 կետին, իսկ մարումները (Kn) անհավասարաչափ են (մայր գումարը հավասարաչափ է, սակայն տոկոսները անհավասարաչափ են բաշխված ըստ ամիսների):

Այս դեպքում կստանանք վարկի մարումների հետևյալ գրաֆիկը.

 

Մարումների հաճախակա-նություն` n

Ստացումից մինչև հերթական մարումն ընկած օրերի թիվը` Dn

Մարվող տոկոսագումարներ

Մայր գումարի մարումներ

Մարման հերթական ընդհանուր վճար` Kn

1

30

4167

41667

45833

2

61

3819

41667

45486

3

92

3472

41667

45139

4

120

3125

41667

44792

5

151

2778

41667

44444

6

181

2431

41667

44097

7

212

2083

41667

43750

8

242

1736

41667

43403

9

273

1389

41667

43056

10

304

1042

41667

42708

11

334

694

41667

42361

12

365

347

41667

42014

Ընդամենը

 

27083

500000

527083

 

Ունենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով Օրենքի բանաձևից՝ հնարավոր է ստանալ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝

 

500000= 

 +  +  +...+

45833

45486

45139

42014


(1+i)

 30 
365

(1+i)

 61 
365

(1+i)

 92 
365

(1+i)

365
365

 

որտեղից՝

 

i=0.105071*100=10.51%

 

7.4. Օրինակ 1.3` «Պարզ վարկ - եռամսյակային հավասարաչափ վճարումներով». տրամադրված վարկի պայմանները համապատասխանում են 7.1 կետին, իսկ վարկի մարումների հաճախականությունը եռամսյակային է, մարումները` հավասարաչափ:

Այս դեպքում կստանանք վարկի մարումների հետևյալ գրաֆիկը.

 

Մարումների հաճախա-կանություն` n

Ստացումից մինչև հերթական մարումն ընկած օրերի թիվը` Dn

Մարվող տոկոսագումարներ

Մայր գումարի մարումներ

Մարման հերթական ընդհանուր վճար` Kn

1

92

12500

120409

132909

2

181

9490

123419

132909

3

273

6404

126505

132909

4

365

3242

129667

132909

Ընդամենը

 

31636

500 000

531636

 

Ունենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով Օրենքի բանաձևից՝ հնարավոր է ստանալ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝

 

500000= 

 +  +  +...+

132909

132909

132909

132909


(1+i)

 92 
365

(1+i)

 181 
365


(1+i)

 273 
365


(1+i)

365
365

 

որտեղից՝

 

i=0.103992*100=10.40%

 

7.5. Օրինակ 1.4` «Պարզ վարկ - եռամսյակային ոչ հավասարաչափ վճարումներով». տրամադրված վարկի պայմանները համապատասխանում են 7.1 կետին, իսկ մարումները (Kn) անհավասարաչափ են (մայր գումարը հավասարաչափ է, սակայն տոկոսները անհավասարաչափ են բաշխված ըստ ամիսների) և մարման հաճախականությունը եռամսյակային է:

Այս դեպքում մարումների գրաֆիկը հետևյալն է՝

 

Մարումների հաճախա-կանություն` n

Ստացումից մինչև հերթական մարումը ընկած օրերի թիվը` Dn

Մարվող տոկոսագու-մարներ

Մայր գումարի մարումներ

Մարման հերթական ընդհանուր վճար` Kn

1

92

12500

125000

137500

2

181

9375

125000

134375

3

273

6250

125000

131250

4

365

3125

125000

128125

Ընդամենը

 

31250

500000

531250

 

Ունենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով Օրենքի բանաձևից՝ հնարավոր է ստանալ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝

 

500000= 

 +  +  +...+

137500

134375

131250

128125


(1+i)

 92 
365

(1+i)

 181 
365


(1+i)

 273 
365


(1+i)

365
365

 

որտեղից՝

 

i=0103992*100=10.40%

 

7.6. Օրինակ 1.5` «Պարզ վարկ - տոկոսագումարի միանվագ վճարմամբ». տրամադրված վարկի պայմանները համապատասխանում են 7.1 կետին, իսկ տոկոսագումարը ամբողջությամբ վճարվում է վարկի մարմանն ուղղված մայր գումարի առաջին վճարի հետ:

Այս դեպքում կստանանք վարկի մարումների հետևյալ գրաֆիկը.

 

Մարումների հաճախակա-նություն` n

Ստացումից մինչև հերթական մարումն ընկած օրերի թիվը` Dn

Մարվող տոկոսագումարներ

Մայր գումարի մարումներ

Մարման հերթական ընդհանուր վճար` Kn

1

30

27083

41667

68750

2

61

 

41667

41667

3

92

 

41667

41667

4

120

 

41667

41667

5

151

 

41667

41667

6

181

 

41667

41667

7

212

 

41667

41667

8

242

 

41667

41667

9

273

 

41667

41667

10

304

 

41667

41667

11

334

 

41667

41667

12

365

 

41667

41667

Ընդամենը

 

27083

500 000

527083

 

Ունենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով Օրենքի բանաձևից՝ հնարավոր է ստանալ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝

 

500000= 

 +  +  +...+

68750

41667

41667

41667


(1+i)

 30 
365

(1+i)

 61 
365


(1+i)

 92 
365


(1+i)

365
365
, որտեղից

 

i=0.108551*100=10.86%

 

8. Օրինակ 2. «Վարկ միանվագ այլ վճարումներով վարկի ստացման պահին»

8.1. Ենթադրենք տրամադրվել է սպառողական վարկ հետևյալ պայմաններով.

  Տրամադրվող գումար՝ 500 000 դրամ

  Անվանական տարեկան տոկոսադրույք՝ 10%՝ հաշվարկված վարկի նվազող մնացորդի վրա

  Մարման ժամկետ՝ 1 տարի (365 օր)

  Մարումներ՝ ամենամսյա հավասարաչափ մարումներ (մայր գումարը և տոկոսները միասին նույն գումարն է յուրաքանչյուր ամիս)

  Սպառողի կողմից վարկի ստացման օրը կատարվող այլ վճարումներ՝

Ø Փաստաթղթերի պատրաստման համար միանվագ վճար՝ 5000 դրամ

Ø Վարկի սպասարկման համար միանվագ վճար՝ 1000 դրամ:

8.2. Պայմաններից ստացվում է, որ N=13, որից մեկ վճարումը կրեդիտի ստացման պահին վճարն է և մյուս 12-ը՝ մայր գումարի և տոկոսների վճարումներն են:

8.3.  Կրեդիտի ստացման պահին կատարվող այլ վճարումները (K1) ստացվում է՝

 

K1 =5000+1000=6000

 

8.4. Ունենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով Օրենքի բանաձևից՝ հնարավոր է ստանալ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝

 

500000= 

 +  +  +...+

6000

43958

43958

43958


(1+i)

 0 
365

(1+i)

 30 
365


(1+i)

 61 
365


(1+i)

365
365
որտեղից`

 

500000-6000= 

 +  +...+

43958

43958

43958


(1+i)

 30 
365

(1+i)

 61 
365


(1+i)

365
365
և

որտեղից`

 

i=0.130490*100=13.05%

 

9. Օրինակ 3. «Վարկ` այլ փոփոխական վճարումներով վարկի սպասարկման ընթացքում»

9.1. Ենթադրենք ձեռք է բերվել վարկ ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով և հետևյալ պայմաններով՝

Տրամադրվող գումար՝ 3 միլիոն դրամ

Անվանական տարեկան տոկոսադրույք՝ 10%՝ հաշվարկված վարկի նվազող մնացորդի վրա

Մարման ժամկետ՝ 2 տարի (730 օր)

Մարումներ՝ ամենամսյա անհավասարաչափ մարումներ (մայր գումարը և տոկոսները միասին)

Սպառողի կողմից կատարվող այլ վճարումներ՝

Ø Ավտոմեքենայի գնահատման միանվագ վճար վարկի ստացման պահին՝ 15 000 դրամ,

Ø Վարկի սպասարկման միանվագ վճար վարկի ստացման պահին՝ 3000 դրամ,

Ø Փաստաթղթերի պատրաստման միանվագ վճար վարկի ստացման պահին՝ 5000 դրամ,

Ø Վարկի մայր գումարի և տոկոսագումարների ամենամսյա մարումների հետ մեկտեղ` 1000 դրամի չափով կատարվող վարկի սպասարկման վճար (ընդհանուր 24000 դրամ)

Ապահովագրական տարեկան վճար՝ մեքենայի արժեքի 2.5%-ի չափով, որից մեկ վճարը

(3 000 000 * 0.025=75000 դրամ) կատարվում է վարկի ստացման օրը, իսկ մյուս վճարը (մեքենայի մաշվածքը հաշվի առած արժեքը` 2 700 000 դրամ * 0.025 = 67500 դրամ) կատարվում է հաջորդ տարի` n=14-րդ մարմանը հաջորդող 10-րդ օրը:

9.2. Ելնելով 9.1 կետում նշված պայմաններից՝ կստանանք վարկի մարումների հետևյալ գրաֆիկը.

Մարումների հաճախակա-նություն` n

Ստացումից մինչև հերթական մարումը ընկած օրերի թիվը` Dn

Այլ վճարներ

Մարվող տոկոսագու-մարներ

Մայր գումարի մարումներ

Մարման հերթական ընդհանուր վճար` Kn

1

0

98000

   

98000

2

30

1000

25000

125000

151000

3

61

1000

23958

125000

149958

4

92

1000

22917

125000

148917

5

120

1000

21875

125000

147875

6

151

1000

20833

125000

146833

7

181

1000

19792

125000

145792

8

212

1000

18750

125000

144750

9

242

1000

17708

125000

143708

10

273

1000

16667

125000

142667

11

304

1000

15625

125000

141625

12

334

1000

14583

125000

140583

13

365

1000

13542

125000

139542

14

395

1000

12500

125000

138500

15

405

67500

   

67500

16

426

1000

11458

125000

137458

17

457

1000

10417

125000

136417

18

485

1000

9375

125000

135375

19

516

1000

8333

125000

134333

20

546

1000

7292

125000

133292

21

577

1000

6250

125000

132250

22

607

1000

5208

125000

131208

23

638

1000

4167

125000

130167

24

669

1000

3125

125000

129125

25

699

1000

2083

125000

128083

26

730

1000

1042

125000

127083

Ընդամենը

 

189500

312500

500000

3502000

9.3. Պայմաններից ստացվում է, որ N=26, որից մեկ վճարումը կրեդիտի ստացման պահին վճարն է, մեկը երկրորդ տարվա ապահովագրական վճարը, իսկ մնացած 24-ը` մայր գումարի, տոկոսների և վարկի սպասարկման ընթացքում կատարվող այլ վճարումներն են, որոնք նախատեսված են միաժամանակ կատարել ամեն ամիս:

9.4. Կրեդիտի ստացման պահին կատարվող այլ վճարումները (K1) ստացվում է՝

 

K1=15000+3000+5000+75000=98000

 

9.5. Ունենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով Օրենքի բանաձևից՝ հնարավոր է ստանալ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝

 

3000000= 

 +  +  + ...+

98000

151000

149958

148875

127042


(1+i)

 0 
365

(1+i)

 30 
365


(1+i)

 61 
365


(1+i)

92
365


(1+i)

730
365
, որտեղից`

 

3000000-98000= 

 +  +  +...+

151000

149958

148875

127042


(1+i)

 30 
365

(1+i)

 61 
365


(1+i)

 92 
365


(1+i)

730
365
և

 

որտեղից՝

 

i=0.151899*100=15.19%

 

10. Օրինակ 5. «Կարճաժամկետ վարկ»

10.1. Ենթադրենք կահույքի գնման համար ստացվել է սպառողական վարկ հետևյալ պայմաններով՝

Տրամադրվող գումար՝ 800 000 դրամ

Անվանական տարեկան տոկոսադրույքը 10%, եթե սպառողը հանդիսանում է կրեդիտավորողի կողմից հիմնադրած «Կահույքագործների միության» անդամ, և 25%, եթե սպառողը չի հանդիսանում այդ միության անդամ

Մարման ժամկետ՝ 9 ամիս (273 օր)

Մարումներ՝ եռամսյակային հավասարաչափ մարումներ (մայր գումար և տոկոսները միասին յուրաքանչյուր եռամսյակ նույն գումարն են կազմում)

   Սպառողի կողմից կատարվող միանվագ վճարները վարկի ստացման ժամանակ՝

Ø  Փաստաթղթերի պատրաստման վճար` 3000 դրամ

Ø  Վարկի սպասարկման վճար` 2000 դրամ

Ø  «Կահույքագործների միությանը» անդամակցելու միանվագ վճար վարկի ստացման պահին՝

 

20000* 

 9 

=15000

12

 դրամ, որտեղ 9-ը վարկի տևողությունն է:

 

Վարկառուն հանդիսանում է «Կահույքագործների միության» անդամ:

10.2. Պայմաններից ստացվում է, որ N=4, որից մեկ վճարումը կրեդիտի ստացման պահին վճարն է և մյուս 3-ը` մայր գումարի և տոկոսների եռամսյակային վճարներն են:

10.3. Կրեդիտի ստացման պահին կատարվող այլ վճարումները (K1) ստացվում է՝

 

K1 = 3000+2000+15000=20000

 

10.4. Ունենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով Օրենքի բանաձևից՝ հնարավոր է ստանալ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝

 

800000= 

 +  +  +

20000

280110

280110

280110


(1+i)

 0 
365

(1+i)

 92 
365


(1+i)

 181 
365


(1+i)

273
365
, որտեղից`

 

800000-20000= 

 +  +...+

280110

280110

280110


(1+i)

 92 
365

(1+i)

 181 
365


(1+i)

273
365
 և

 

որտեղից՝

 

i=0.161760*100=16.18%:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.01.2020, թիվ 2-Ն 17.04.2020, թիվ 363-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան