«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008408
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 դեկտեմբերի 2008 թ. |
թիվ 363-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՕՐԻՆԱԿՆԵՐ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/01-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ» կանոնակարգ 8/01-ը՝ համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 24-ից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2008 թ. դեկտեմբերի 23 ք. Երևան |
Հավելված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 363-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 8/01
ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՕՐԻՆԱԿՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների և գրավատների կողմից կրեդիտավորման պայմանագրում, գովազդում, հայտարարությունում, առաջարկում, օֆերտայում կամ օֆերտա անելու հրավերում ներառման ենթակա տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2. Սույն կանոնակարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
2.1. «Կրեդիտի մարմանն ուղղված վճարներ»` կրեդիտի ստացման և(կամ) գործողության ընթացքում սպառողի կողմից կրեդիտավորման համար կատարվող բոլոր վճարները` կրեդիտի մայր գումարը և կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող վճարումները (տոկոսագումարները և այլ վճարումներ).
2.2. «Այլ վճարումներ»` այլ վճարումների մեջ ընդգրկվող տարրերը սահմանված են սույն կանոնակարգի 4-րդ կետում:
2.3. «Կրեդիտավորման ընդհանուր ծախս»` բոլոր տոկոսագումարներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել (կատարել) կրեդիտավորման (կրեդիտի ստացման և գործողության ընթացքում) համար:
2.4. «Տարեկան փաստացի տոկոսադրույք»՝ սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը՝ արտահայտված տրամադրված կրեդիտի տարեկան տոկոսով և հաշվարկված՝ հիմք ընդունելով սույն կանոնակարգի 3-րդ կետում նշված բանաձևը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ.
ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՕՐԻՆԱԿՆԵՐ
3. Բանկերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը, վարկային կազմակերպությունները և գրավատները իրենց կողմից տրամադրած կամ տրամադրվելիք կրեդիտների դիմաց հաշվարկում են տարեկան փաստացի տոկոսադրույք՝ հիմք ընդունելով Օրենքի 13-րդ հոդվածով տրված տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը՝
A= |
N ∑ n=1 |
||
Kn | |||
(1+i) |
Dn 365 |
որտեղ՝
3.1. i - տարեկան փաստացի տոկոսադրույքն է, որը համաձայն Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերի, սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսն է, արտահայտված տրամադրված կրեդիտի տարեկան տոկոսով, և որն իր մեջ պարունակում է բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել կրեդիտի ստացման, ինչպես նաև դրա գործողության ողջ ընթացքում:
3.2. A - սպառողին տրամադրվող կրեդիտի սկզբնական գումարն է:
Կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի առավելագույն սահմանաչափը սահմանված չլինելու դեպքում տրամադրված կրեդիտի առավելագույն չափը մեկ միլիոն դրամ է:
3.3. n - սպառողի կողմից կրեդիտի մարմանն ուղղված (կրեդիտի մայր գումար, տոկոսագումարներ և(կամ) այլ վճարումների գումարներ) վճարի (ներառյալ կրեդիտի ստացման պահին կատարվող վճարի) հերթական համարն է: Ընդ որում, մեկ օրվա ընթացքում կրեդիտի մայր գումարի, տոկոսագումարների և(կամ) այլ վճարումների կատարումը համարվում է մեկ վճարում:
3.4. N - կրեդիտի մարմանը (կրեդիտի մայր գումար, տոկոսագումարներ և(կամ) այլ վճարումների գումարներ) ուղղված վերջին վճարի համարն է` ներառյալ նաև կրեդիտի ստացման պահին կատարվող վճարը, որից հետո սպառողի կողմից կրեդիտային պայմանագրով ստանձնած պարտավորությունները համարվում են մարված: Օրինակ՝ կրեդիտը տրամադրվել է 12 ամսով, կրեդիտի մայր գումարի ու տոկոսագումարների ամենամսյա միաժամանակ մարումների պայմանով և կրեդիտի տրամադրման պահին նախատեսվող այլ վճարումներով, հետևաբար N=13, քանի որ մեկ վճարում իրականացվում է կրեդիտի տրամադրման պահին և ևս 12-ը՝ համաձայն կրեդիտային պայմանագրի պայմանների:
3.5. Kn - սպառողի կողմից կրեդիտի ստացման պահին և(կամ) կրեդիտի գործողության ընթացքում կատարված հերթական՝ n-րդ վճարի գումարն է (մայր գումար, տոկոսագումարներ և (կամ) այլ վճարումների գումարներ):
Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագրով թույլատրվում են տոկոսների և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների քանակի կամ չափի փոփոխություններ, և հնարավոր չէ այդ փոփոխություններին տալ գումարային արտահայտություն, ապա տարեկան փաստացի տոկոսադրույքը պետք է հաշվարկվի` ենթադրելով, որ տոկոսները և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարները մնալու են կայուն և կիրառվելու են մինչև կրեդիտավորման պայմանագրի գործողության ավարտը:
3.6. Dn - այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել կրեդիտի ստացման օրից մինչև կրեդիտի գումարի հերթական՝ n-րդ մարման օրը ներառյալ:
Օրինակ՝ կրեդիտը տրամադրվել է սեպտեմբերի 15-ին, կրեդիտի տրամադրման համար կրեդիտի ստացման պահին նախատեսված են այլ վճարումներ, և կրեդիտի առաջին մասնակի մարումը տեղի է ունենալու նույն տարվա հոկտեմբերի 15-ին: Այս դեպքում D1=0, քանի որ այլ վճարումները կատարվելու են կրեդիտի ստացման օրը, D2=30, քանի որ կրեդիտի տրամադրումից մինչև հերթական մարումն ընկած օրերի թիվը 30 է, իսկ D3-ից մինչև Dn ընկած օրերի թիվը հաշվարկվում է նույն սկզբունքով:
Եթե կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, որ սպառողը կարող է կրեդիտի գումարն ստանալ մաս առ մաս կամ կարող է ընտրել կրեդիտի գումարն ստանալու պահը, ապա կրեդիտի ստացման օր է համարվում կրեդիտավորման պայմանագիրը կնքելու օրը:
4. Կրեդիտավորման ընդհանուր ծախսերի և, հետևաբար, տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառվող այլ վճարումները ներառում են սպառողի կողմից կրեդիտավորման համար պարտադիր կատարման ենթակա հետևյալ վճարները (դրանց առկայության դեպքում)՝
1) կրեդիտի ձևակերպման վճարը,
2) նախկինում ստացված կրեդիտի ժամկետանց մարումներ ունենալու դեպքում տվյալ կրեդիտավորողից նոր կրեդիտի ձևակերպման վճարը,
3) կրեդիտավորման փաստաթղթերի պատրաստման վճարը,
4) կրեդիտի սպասարկման վճարը,
5) գրավի ձևակերպման համար վճարը,
6) կազմակերպություններին, միություններին կամ այլ խմբերին անդամակցելու կամ բաժանորդագրվելու համար նախատեսված վճարները, եթե կրեդիտավորողը հանդիսանում է այդ կազմակերպությունների, միությունների կամ այլ խմբերի հիմնադիրը կամ մասնակիցը, և կրեդիտի պայմանները կախված են նման անդամակցումից կամ բաժանորդագրումից.
Օրինակ՝ բանկը հայտարարում է կրեդիտային պայմանագրի կնքման արտոնյալ պայմաններ այն անձանց համար, ովքեր կհանդիսանան իր կողմից հիմնադրած միության անդամ: Անդամակցության համար պահանջվում է տարեկան անդամավճար: Կրեդիտի ժամկետի ընթացքում սպառողի կողմից վճարվելիք անդամավճար(ներ)ի գումարը պետք է ներառվի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ,
7) ապահովագրության, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների դիմաց կատարվող վճարները, եթե այդ ծառայություններից օգտվելը հանդիսանում է կրեդիտավորման պայմանագիրը կնքելու կամ գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման և այդ ծառայությունների շահառուն հանդիսանում է կրեդիտավորողը կամ կրեդիտավորողը սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ սպառողն իրավունք ունի կնքել օժանդակ ծառայությունների մատուցման պայմանագրեր:
Օրինակներ՝
ա. Բանկը, որպես կրեդիտավորման պայմանագիրը կնքելու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն` հանդիսանալով կնքվող ապահովագրության պայմանագրի շահառուն,
բ. Բանկը, որպես կրեդիտավորման պայմանագիրը կնքելու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ սպառողն իրավունք ունի կնքել ապահովագրության պայմանագիր,
գ. Բանկը, որպես գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն` հանդիսանալով կնքվող ապահովագրության պայմանագրի շահառուն,
դ. Բանկը, որպես գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ սպառողն իրավունք ունի կնքել ապահովագրության պայմանագիր,
ե. Բանկը, որպես կրեդիտավորման պայմանագիրը կնքելու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն` հանդիսանալով կնքվող ապահովագրության պայմանագրի շահառուն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ սպառողն իրավունք ունի կնքել ապահովագրության պայմանագիր,
զ. Բանկը, որպես գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն` հանդիսանալով կնքվող ապահովագրական պայմանագրի շահառուն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ սպառողն իրավունք ունի կնքել ապահովագրության պայմանագիր,
8) կրեդիտավորման հետ կապված այլ վճարները, որոնք սպառողը պարտավոր է կատարել կրեդիտավորման համար, բացառությամբ Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ չներառվող վճարների:
5. Սույն կանոնակարգի 3-րդ կետում նշված բանաձևով հաշվարկված տարեկան փաստացի տոկոսադրույքի մեծությունը պետք է կլորացնել առնվազն մինչև մեկ հարյուրերորդականը և բազմապատկել 100-ով՝ տոկոսային մեծություն ստանալու համար:
6. Կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի վերադարձման ժամանակացույց կամ կրեդիտավորման պայմանագրի դրույթներով վերադարձման ժամկետներ սահմանված չլինելու դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկում կրեդիտի վերադարձման ժամկետ է համարվում մեկ տարին: Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը սահմանում է կրեդիտի վերադարձման մեկից ավելի ժամկետներ, ապա կրեդիտի վերադարձի ժամկետ է համարվում կրեդիտավորման պայմանագրով սահմանված ամենաշուտ ժամկետը, եթե այլ բան նախատեսված չէ կրեդիտավորման պայմանագրով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ
7. «Պարզ վարկեր».
7.1. Ենթադրենք տրամադրվել է սպառողական վարկ հետևյալ պայմաններով՝
● Տրամադրվող գումար՝ 500 000 դրամ
● Անվանական տարեկան տոկոսադրույք՝ 10%՝ հաշվարկված վարկի նվազող մնացորդի վրա
● Մարման ժամկետ՝ 1 տարի (365 օր)
● Այլ վճարումներ չկան:
7.2. Օրինակ 1.1` «Պարզ վարկ - ամսական հավասարաչափ վճարումներով». տրամադրված վարկի պայմանները համապատասխանում են 7.1 կետին, իսկ մարումները՝ ամենամսյա հավասարաչափ մարումներ են (մայր գումար և տոկոսները միասին նույն գումարն է յուրաքանչյուր մարման ժամանակ), հետևաբար՝ N=12:
Ելնելով վերոնշյալ օրինակի պայմաններից՝ կստանանք վարկի մարումների հետևյալ գրաֆիկը.
Մարումների հաճախականություն` n |
Ստացումից մինչև հերթական մարումն ընկած օրերի թիվը` Dn |
Մարվող տոկոսա-գումարներ |
Մայր գումարի մարումներ |
Մարման հերթական ընդհանուր վճար` Kn |
1 |
30 |
4167 |
39791 |
43958 |
2 |
61 |
3835 |
40123 |
43958 |
3 |
92 |
3501 |
40457 |
43958 |
4 |
120 |
3164 |
40794 |
43958 |
5 |
151 |
2824 |
41134 |
43958 |
6 |
181 |
2481 |
41477 |
43958 |
7 |
212 |
2135 |
41823 |
43958 |
8 |
242 |
1787 |
42171 |
43958 |
9 |
273 |
1435 |
42523 |
43958 |
10 |
304 |
1081 |
42877 |
43958 |
11 |
334 |
724 |
43234 |
43958 |
12 |
365 |
363 |
43595 |
43958 |
Ընդամենը |
27495 |
500 000 |
527495 |
Ունենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով Օրենքի բանաձևից՝ հնարավոր է ստանալ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝
500000= |
+ | + | +...+ | ||||||||
43958 |
43958 |
43958 |
43958 | ||||||||
(1+i) |
30 365 |
(1+i) |
61 365 |
(1+i) |
92 365 |
(1+i) |
365 365 |
որտեղից՝
i=0.105067*100=10.51%
7.3. Օրինակ 1.2` «Պարզ վարկ - ամսական ոչ հավասարաչափ վճարումներով». տրամադրված վարկի պայմանները համապատասխանում են 7.1 կետին, իսկ մարումները (Kn) անհավասարաչափ են (մայր գումարը հավասարաչափ է, սակայն տոկոսները անհավասարաչափ են բաշխված ըստ ամիսների):
Այս դեպքում կստանանք վարկի մարումների հետևյալ գրաֆիկը.
Մարումների հաճախակա-նություն` n |
Ստացումից մինչև հերթական մարումն ընկած օրերի թիվը` Dn |
Մարվող տոկոսագումարներ |
Մայր գումարի մարումներ |
Մարման հերթական ընդհանուր վճար` Kn |
1 |
30 |
4167 |
41667 |
45833 |
2 |
61 |
3819 |
41667 |
45486 |
3 |
92 |
3472 |
41667 |
45139 |
4 |
120 |
3125 |
41667 |
44792 |
5 |
151 |
2778 |
41667 |
44444 |
6 |
181 |
2431 |
41667 |
44097 |
7 |
212 |
2083 |
41667 |
43750 |
8 |
242 |
1736 |
41667 |
43403 |
9 |
273 |
1389 |
41667 |
43056 |
10 |
304 |
1042 |
41667 |
42708 |
11 |
334 |
694 |
41667 |
42361 |
12 |
365 |
347 |
41667 |
42014 |
Ընդամենը |
27083 |
500000 |
527083 |
Ունենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով Օրենքի բանաձևից՝ հնարավոր է ստանալ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝
500000= |
+ | + | +...+ | ||||||||
45833 |
45486 |
45139 |
42014 | ||||||||
(1+i) |
30 365 |
(1+i) |
61 365 |
(1+i) |
92 365 |
(1+i) |
365 365 |
որտեղից՝
i=0.105071*100=10.51%
7.4. Օրինակ 1.3` «Պարզ վարկ - եռամսյակային հավասարաչափ վճարումներով». տրամադրված վարկի պայմանները համապատասխանում են 7.1 կետին, իսկ վարկի մարումների հաճախականությունը եռամսյակային է, մարումները` հավասարաչափ:
Այս դեպքում կստանանք վարկի մարումների հետևյալ գրաֆիկը.
Մարումների հաճախա-կանություն` n |
Ստացումից մինչև հերթական մարումն ընկած օրերի թիվը` Dn |
Մարվող տոկոսագումարներ |
Մայր գումարի մարումներ |
Մարման հերթական ընդհանուր վճար` Kn |
1 |
92 |
12500 |
120409 |
132909 |
2 |
181 |
9490 |
123419 |
132909 |
3 |
273 |
6404 |
126505 |
132909 |
4 |
365 |
3242 |
129667 |
132909 |
Ընդամենը |
31636 |
500 000 |
531636 |
Ունենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով Օրենքի բանաձևից՝ հնարավոր է ստանալ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝
500000= |
+ | + | +...+ | ||||||||
132909 |
132909 |
132909 |
132909 | ||||||||
(1+i) |
92 365 |
(1+i) |
181 |
(1+i) |
273 |
(1+i) |
365 365 |
որտեղից՝
i=0.103992*100=10.40%
7.5. Օրինակ 1.4` «Պարզ վարկ - եռամսյակային ոչ հավասարաչափ վճարումներով». տրամադրված վարկի պայմանները համապատասխանում են 7.1 կետին, իսկ մարումները (Kn) անհավասարաչափ են (մայր գումարը հավասարաչափ է, սակայն տոկոսները անհավասարաչափ են բաշխված ըստ ամիսների) և մարման հաճախականությունը եռամսյակային է:
Այս դեպքում մարումների գրաֆիկը հետևյալն է՝
Մարումների հաճախա-կանություն` n |
Ստացումից մինչև հերթական մարումը ընկած օրերի թիվը` Dn |
Մարվող տոկոսագու-մարներ |
Մայր գումարի մարումներ |
Մարման հերթական ընդհանուր վճար` Kn |
1 |
92 |
12500 |
125000 |
137500 |
2 |
181 |
9375 |
125000 |
134375 |
3 |
273 |
6250 |
125000 |
131250 |
4 |
365 |
3125 |
125000 |
128125 |
Ընդամենը |
31250 |
500000 |
531250 |
Ունենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով Օրենքի բանաձևից՝ հնարավոր է ստանալ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝
500000= |
+ | + | +...+ | ||||||||
137500 |
134375 |
131250 |
128125 | ||||||||
(1+i) |
92 365 |
(1+i) |
181 |
(1+i) |
273 |
(1+i) |
365 365 |
որտեղից՝
i=0103992*100=10.40%
7.6. Օրինակ 1.5` «Պարզ վարկ - տոկոսագումարի միանվագ վճարմամբ». տրամադրված վարկի պայմանները համապատասխանում են 7.1 կետին, իսկ տոկոսագումարը ամբողջությամբ վճարվում է վարկի մարմանն ուղղված մայր գումարի առաջին վճարի հետ:
Այս դեպքում կստանանք վարկի մարումների հետևյալ գրաֆիկը.
Մարումների հաճախակա-նություն` n |
Ստացումից մինչև հերթական մարումն ընկած օրերի թիվը` Dn |
Մարվող տոկոսագումարներ |
Մայր գումարի մարումներ |
Մարման հերթական ընդհանուր վճար` Kn |
1 |
30 |
27083 |
41667 |
68750 |
2 |
61 |
41667 |
41667 | |
3 |
92 |
41667 |
41667 | |
4 |
120 |
41667 |
41667 | |
5 |
151 |
41667 |
41667 | |
6 |
181 |
41667 |
41667 | |
7 |
212 |
41667 |
41667 | |
8 |
242 |
41667 |
41667 | |
9 |
273 |
41667 |
41667 | |
10 |
304 |
41667 |
41667 | |
11 |
334 |
41667 |
41667 | |
12 |
365 |
41667 |
41667 | |
Ընդամենը |
27083 |
500 000 |
527083 |
Ունենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով Օրենքի բանաձևից՝ հնարավոր է ստանալ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝
|
, որտեղից |
i=0.108551*100=10.86%
8. Օրինակ 2. «Վարկ միանվագ այլ վճարումներով վարկի ստացման պահին»
8.1. Ենթադրենք տրամադրվել է սպառողական վարկ հետևյալ պայմաններով.
● Տրամադրվող գումար՝ 500 000 դրամ
● Անվանական տարեկան տոկոսադրույք՝ 10%՝ հաշվարկված վարկի նվազող մնացորդի վրա
● Մարման ժամկետ՝ 1 տարի (365 օր)
● Մարումներ՝ ամենամսյա հավասարաչափ մարումներ (մայր գումարը և տոկոսները միասին նույն գումարն է յուրաքանչյուր ամիս)
● Սպառողի կողմից վարկի ստացման օրը կատարվող այլ վճարումներ՝
Ø Փաստաթղթերի պատրաստման համար միանվագ վճար՝ 5000 դրամ
Ø Վարկի սպասարկման համար միանվագ վճար՝ 1000 դրամ:
8.2. Պայմաններից ստացվում է, որ N=13, որից մեկ վճարումը կրեդիտի ստացման պահին վճարն է և մյուս 12-ը՝ մայր գումարի և տոկոսների վճարումներն են:
8.3. Կրեդիտի ստացման պահին կատարվող այլ վճարումները (K1) ստացվում է՝
K1 =5000+1000=6000
8.4. Ունենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով Օրենքի բանաձևից՝ հնարավոր է ստանալ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝
|
որտեղից` |
|
և |
որտեղից`
i=0.130490*100=13.05%
9. Օրինակ 3. «Վարկ` այլ փոփոխական վճարումներով վարկի սպասարկման ընթացքում»
9.1. Ենթադրենք ձեռք է բերվել վարկ ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով և հետևյալ պայմաններով՝
● Տրամադրվող գումար՝ 3 միլիոն դրամ
● Անվանական տարեկան տոկոսադրույք՝ 10%՝ հաշվարկված վարկի նվազող մնացորդի վրա
● Մարման ժամկետ՝ 2 տարի (730 օր)
● Մարումներ՝ ամենամսյա անհավասարաչափ մարումներ (մայր գումարը և տոկոսները միասին)
● Սպառողի կողմից կատարվող այլ վճարումներ՝
Ø Ավտոմեքենայի գնահատման միանվագ վճար վարկի ստացման պահին՝ 15 000 դրամ,
Ø Վարկի սպասարկման միանվագ վճար վարկի ստացման պահին՝ 3000 դրամ,
Ø Փաստաթղթերի պատրաստման միանվագ վճար վարկի ստացման պահին՝ 5000 դրամ,
Ø Վարկի մայր գումարի և տոկոսագումարների ամենամսյա մարումների հետ մեկտեղ` 1000 դրամի չափով կատարվող վարկի սպասարկման վճար (ընդհանուր 24000 դրամ)
● Ապահովագրական տարեկան վճար՝ մեքենայի արժեքի 2.5%-ի չափով, որից մեկ վճարը
(3 000 000 * 0.025=75000 դրամ) կատարվում է վարկի ստացման օրը, իսկ մյուս վճարը (մեքենայի մաշվածքը հաշվի առած արժեքը` 2 700 000 դրամ * 0.025 = 67500 դրամ) կատարվում է հաջորդ տարի` n=14-րդ մարմանը հաջորդող 10-րդ օրը:
9.2. Ելնելով 9.1 կետում նշված պայմաններից՝ կստանանք վարկի մարումների հետևյալ գրաֆիկը.
Մարումների հաճախակա-նություն` n |
Ստացումից մինչև հերթական մարումը ընկած օրերի թիվը` Dn |
Այլ վճարներ |
Մարվող տոկոսագու-մարներ |
Մայր գումարի մարումներ |
Մարման հերթական ընդհանուր վճար` Kn |
1 |
0 |
98000 |
98000 | ||
2 |
30 |
1000 |
25000 |
125000 |
151000 |
3 |
61 |
1000 |
23958 |
125000 |
149958 |
4 |
92 |
1000 |
22917 |
125000 |
148917 |
5 |
120 |
1000 |
21875 |
125000 |
147875 |
6 |
151 |
1000 |
20833 |
125000 |
146833 |
7 |
181 |
1000 |
19792 |
125000 |
145792 |
8 |
212 |
1000 |
18750 |
125000 |
144750 |
9 |
242 |
1000 |
17708 |
125000 |
143708 |
10 |
273 |
1000 |
16667 |
125000 |
142667 |
11 |
304 |
1000 |
15625 |
125000 |
141625 |
12 |
334 |
1000 |
14583 |
125000 |
140583 |
13 |
365 |
1000 |
13542 |
125000 |
139542 |
14 |
395 |
1000 |
12500 |
125000 |
138500 |
15 |
405 |
67500 |
67500 | ||
16 |
426 |
1000 |
11458 |
125000 |
137458 |
17 |
457 |
1000 |
10417 |
125000 |
136417 |
18 |
485 |
1000 |
9375 |
125000 |
135375 |
19 |
516 |
1000 |
8333 |
125000 |
134333 |
20 |
546 |
1000 |
7292 |
125000 |
133292 |
21 |
577 |
1000 |
6250 |
125000 |
132250 |
22 |
607 |
1000 |
5208 |
125000 |
131208 |
23 |
638 |
1000 |
4167 |
125000 |
130167 |
24 |
669 |
1000 |
3125 |
125000 |
129125 |
25 |
699 |
1000 |
2083 |
125000 |
128083 |
26 |
730 |
1000 |
1042 |
125000 |
127083 |
Ընդամենը |
189500 |
312500 |
500000 |
3502000 |
9.3. Պայմաններից ստացվում է, որ N=26, որից մեկ վճարումը կրեդիտի ստացման պահին վճարն է, մեկը երկրորդ տարվա ապահովագրական վճարը, իսկ մնացած 24-ը` մայր գումարի, տոկոսների և վարկի սպասարկման ընթացքում կատարվող այլ վճարումներն են, որոնք նախատեսված են միաժամանակ կատարել ամեն ամիս:
9.4. Կրեդիտի ստացման պահին կատարվող այլ վճարումները (K1) ստացվում է՝
K1=15000+3000+5000+75000=98000
9.5. Ունենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով Օրենքի բանաձևից՝ հնարավոր է ստանալ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝
|
, որտեղից` |
|
և |
որտեղից՝
i=0.151899*100=15.19%
10. Օրինակ 5. «Կարճաժամկետ վարկ»
10.1. Ենթադրենք կահույքի գնման համար ստացվել է սպառողական վարկ հետևյալ պայմաններով՝
● Տրամադրվող գումար՝ 800 000 դրամ
● Անվանական տարեկան տոկոսադրույքը 10%, եթե սպառողը հանդիսանում է կրեդիտավորողի կողմից հիմնադրած «Կահույքագործների միության» անդամ, և 25%, եթե սպառողը չի հանդիսանում այդ միության անդամ
● Մարման ժամկետ՝ 9 ամիս (273 օր)
● Մարումներ՝ եռամսյակային հավասարաչափ մարումներ (մայր գումար և տոկոսները միասին յուրաքանչյուր եռամսյակ նույն գումարն են կազմում)
● Սպառողի կողմից կատարվող միանվագ վճարները վարկի ստացման ժամանակ՝
Ø Փաստաթղթերի պատրաստման վճար` 3000 դրամ
Ø Վարկի սպասարկման վճար` 2000 դրամ
Ø «Կահույքագործների միությանը» անդամակցելու միանվագ վճար վարկի ստացման պահին՝
|
դրամ, որտեղ 9-ը վարկի տևողությունն է: |
● Վարկառուն հանդիսանում է «Կահույքագործների միության» անդամ:
10.2. Պայմաններից ստացվում է, որ N=4, որից մեկ վճարումը կրեդիտի ստացման պահին վճարն է և մյուս 3-ը` մայր գումարի և տոկոսների եռամսյակային վճարներն են:
10.3. Կրեդիտի ստացման պահին կատարվող այլ վճարումները (K1) ստացվում է՝
K1 = 3000+2000+15000=20000
10.4. Ունենալով բոլոր անհրաժեշտ մեծությունները և օգտվելով Օրենքի բանաձևից՝ հնարավոր է ստանալ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝
|
, որտեղից` |
|
և |
որտեղից՝
i=0.161760*100=16.18%: