«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60609065
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
10 փետրվարի 2009 թ. |
N 4-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 19-ի «Ընտրական տեղամասերի հերթական համարները սահմանելու կարգի մասին» N 28-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`
1) 4-րդ կետը «Համապետական» բառից հետո լրացնել «, Երևանի ավագանու» բառերով,
2) 5-րդ կետի 1-ին և 2-րդ պարբերությունները «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ Երևանի ավագանու ընտրությունների,» բառերով:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|