Գլխավոր տեղեկություն
Համար
N 335-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2009-08.03.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.15/9(75) Հոդ.405
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2009 թվականի N 335-Ն

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՅՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափերը` համաձայն N 1 հավելվածի.

2) դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) 2009 թվականի ընթացքում դիվանագիտական աստիճանների համար սահմանված հավելավճարները կվճարվեն «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի «04. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարների աշխատակազմերի մասով)» և 01 բաժնի 01 խմբի 03 դասի «06. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարությունների աշխատակազմերի մասով)» ծրագրերով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված աշխատավարձի ֆոնդի սահմաններում.

2) սույն որոշմամբ դիվանագիտական աստիճանների համար սահմանված հավելավճարները վճարվում են միայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում և աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներում ծառայող դիվանագետներին.

3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության` օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական աստիճանների համար սահմանված հավելավճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական աստիճանի համար հավելավճար սահմանելու մասին» N 124 որոշմամբ սահմանված չափով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 7

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 2-ի N 335-Ն որոշման

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ

 

(դրամ)

Բարձրագույն դիվանագիտական աստիճանը

Հավելավճարի հաշվարկված տոկոսը` դրույքաչափի նկատմամբ

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան

50

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան

40

Դիվանագիտական աստիճան

նվազագույն

առավելագույն

Առաջին դասի խորհրդականի աստիճան

32

34

Երկրորդ դասի խորհրդականի աստիճան

28

30

Առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան

24

26

Երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճան

20

22

Երկրորդ քարտուղարի աստիճան

16

18

Երրորդ քարտուղարի աստիճան

12

14

Կցորդի աստիճան

8

10

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 2-ի N 335-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Դիվանագիտական աստիճանի համար սահմանված հավելավճարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում և առանձնացված ստորաբաժանումներում դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող դիվանագետներին:

2. Դիվանագիտական աստիճանի համար սահմանված հավելավճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով դիվանագետի զբաղեցրած պաշտոնի համար սահմանված դրույքաչափը:

3. Առաջին անգամ համապատասխան դիվանագիտական աստիճան շնորհվելու դեպքում նշանակվում է տվյալ աստիճանի համար սահմանված նվազագույն հավելավճարը:

4. Համապատասխան դիվանագիտական աստիճան շնորհելուց մեկ տարի հետո դիվանագետին` իր կողմից ներկայացված տարեկան հաշվետվության արդյունքների գնահատման հիման վրա, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանով կարող է շնորհվել տվյալ աստիճանի համար սահմանված առավելագույն հավելավճարը:

5. Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը համապատասխան դիվանագիտական աստիճան ունեցող դիվանագետներին վճարվում է տվյալ դիվանագիտական աստիճանի համար սահմանված առավելագույն հավելավճարը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան