Գլխավոր տեղեկություն
Համար
N 110-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.02.18/2(68) Հոդ.179
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2009 թվականի N 110-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 1039-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը հաստատելու մասին» N 1039-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«II մակարդակում` ծրագրային միջոցառումների կատարման ընթացքի նկատմամբ հսկողություն է իրականացվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որն անհրաժեշտության դեպքում համակարգում և հետևում է ծրագրի առանձին հանձնարարականների կատարման ընթացքին, դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` ծառացած խնդիրների լուծման համար, ծրագրի յուրաքանչյուր փուլի ավարտին Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաշվետվություն կատարված աշխատանքի մասին (բացառությամբ 1-ին փուլի, որի ընթացքում կատարված աշխատանքի մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում 2-րդ փուլի առաջին եռամսյակի վերջին) և անհրաժեշտության դեպքում ներկայացնում է նոր առաջարկություններ` ծրագրում ընդգրկելու համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. փետրվարի 9

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան