Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.11.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.12.30/10(18)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2007
Ստորագրման ամսաթիվ
25.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2008

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև 2000 թվականի հոկտեմբերի 20-ի Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին Համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր, 2000 թվականի հոկտեմբերի 20-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) 8-րդ հոդվածին համապատասխան,

համաձայնեցին Համաձայնագրում հետևյալ փոփոխությունը կատարելու մասին`

 

Հոդված 1

 

Համաձայնագրի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 3

Ապրանքների արտահանման ժամանակ հարկման սկզբունքը

 

Արտահանման մաքսային ռեժիմի տակ դրված ապրանքները, որոնք արտահանվում են մի Կողմի պետության մաքսային տարածքից և ներմուծվում են մյուս Կողմի պետության մաքսային տարածք, հարկվում են անուղղակի հարկերով զրոյական դրույքաչափով` համապատասխան Կողմի պետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսվան հաջորդող ամսվա մեկից, որի ընթացքում դիվանագիտական ուղիներով ստացվել է Կողմերի կողմից սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2007 թվականի սեպտեմբերի 25-ին երկու օրինակով` հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2008թ. նոյեմբերի 1-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան