Գլխավոր տեղեկություն
Համար
N 1530-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.01.2009-05.06.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.16/3(593) Հոդ.50
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1530-Ն

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 20-րդ, 22-րդ և 24-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները` համաձայն N 1 հավելվածի,

2) ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր,

3) ընտանեկան նպաստի բազային մասը` 8000 դրամ,

4) 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5000 դրամ,

բ. չորս և ավելի 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,

դ. բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

5) 35.01 - 39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

դ. բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

6) 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

դ. բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,

7) միանվագ դրամական օգնության չափերն ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում`

ա. երեխայի ծննդյան դեպքում` 35 հազ. դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 300 հազ. դրամ,

բ. երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 20 հազ. դրամ,

գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազ. դրամ,

8) ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքում`

ա. հրատապ օգնության չափը` 8000 դրամ,

բ. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան նպաստի իրավունք չունեցող «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 300 հազ. դրամ,

9) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 35 հազ. դրամ,

10) մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 3000 դրամ:

(1-ին կետը փոփ. 04.12.08 N 1523-Ն)

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2008 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի «Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական նպաստների նշանակման և վճարման աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշմամբ հաստատված` ընտանիքների անապահովության գնահատման կարգի`

ա. 2-րդ կետում «սոցիալ-տնտեսական» բառերը փոխարինել «կազմը և» բառերով, «ծառայությունների» բառը` «ծառայություններ տրամադրող» բառերով,

բ. 7-րդ կետի 5, 6, 11 և 12-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) երեխա մինչև 5 տարեկանը լրանալը Ա55 35,

6) երեխա 5 տարեկանից մինչև 18 տարեկանը լրանալը Ա66 33 պահանջվող փաստաթուղթը` ծննդյան վկայականի պատճենը կամ անձնագրի պատճենը»,

«11) ուսանող մինչև 23 տարեկան Ս12 22 պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին,

12) հղի կին (12 շաբաթական և ավելի ժամկետով) Հ00 35

պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք համապատասխան բուժհաստատությունից»,

գ. 8-րդ կետի 1-ին ենթակետից հանել «մինչև 16 տարեկան երեխաները կամ հաշմանդամ» բառերը,

դ. 8-րդ կետի 2-րդ ենթակետում «16» թիվը փոխարինել «18» թվով,

ե. ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի 3-րդ ենթակետը,

զ. 18-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Կենսաթոշակի չափը որպես եկամուտ հաշվի է առնվում դիմելու ամսվան նախորդող ամսվա կենսաթոշակի չափով:

Եթե ընտանիքն ստանում է կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակ, ապա կենսաթոշակի չափն ամրագրվում է Մ 23 կամ Ե 56 ծածկագիրն ունեցող անձանց տողում` համամասնորեն:»,

է. ուժը կորցրած ճանաչել 18-րդ կետի 7-րդ ենթակետը,

ը. 19-րդ կետում «5-16-րդ» բառերը փոխարինել «7-18-րդ» բառերով,

թ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.

«21. Եթե միայնակ չաշխատող կենսաթոշակառու (Կ87) ունեցող ընտանիքի անապահովության միավորն անապահովության «0» միավորից բարձր է և ցածր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանիքի անապահովության սահմանային միավորից կամ հավասար դրան, ապա այդ ընտանիքի անապահովության միավորը հավասարվում է սահմանային միավորից մեկ հարյուրերորդական բարձր միավորի:».

2) որոշմամբ հաստատված` ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգի`

ա. 4-րդ կետը «հաշվառված» բառից հետո լրացնել «(փաստագրված)» բառով, իսկ «տվյալների բազաներից» բառերը փոխարինել «տվյալներից» բառով,

բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Գնահատման համակարգում հաշվառված և նախորդ 12 ամիսների ընթացքում չփաստագրված ընտանիքների կազմի և պայմանների մասին տվյալները պահպանվում են գնահատման համակարգի տեղեկատվական բազայում` անժամկետ:»,

գ. 9-րդ կետը «հաշվառումը» բառից հետո լրացնել «(փաստագրումը)» բառով,

դ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Գնահատման համակարգի տեղական տեղեկատվական բազայի շահագործման անվտանգ պայմաններն ապահովում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը կամ Երևան քաղաքի թաղային, Գյումրու, Վանաձորի, Արարատի, Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարները:»,

ե. 15-րդ կետում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանիքի կազմում և պայմաններում» բառերով,

զ. 20-րդ կետում «միավոր» բառը փոխարինել «միավորից բարձր անապահովության միավոր» բառերով,

է. 23-րդ կետում «տեղեկատվական բազա» բառերը փոխարինել «կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությանը» բառերով,

ը. 25-րդ կետում «բազայից» բառը փոխարինել «բազան շահագործող կազմակերպությունից» բառերով,

թ. ուժը կորցրած ճանաչել 27-րդ կետը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի`

1) 2-րդ կետում «ծառայությունների տարածքային գործակալությանը» բառերը փոխարինել «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերով.

2) 4-րդ կետը «հաշվառված» բառից հետո լրացնել «(փաստագրված)» բառով.

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` դիմող), ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ, դիմում է իր բնակության վայրի գործակալություն` ներկայացնելով դիմում-հայտարարագիր` համաձայն N 1 ձևի, և ընտանիքի անապահովության գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Դիմում-հայտարարագիրը` անհրաժեշտ փաստաթղթերով, հաշվառվում է դիմում-հայտարարագրերի հաշվառման մատյանում` համաձայն N 11  ձևի:

Դիմում-հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից:».

4) N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

5) N 11 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.

6) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Նպաստի գործում պահպանվում են վերջին 5 տարիներին դիմողի ներկայացրած բոլոր փաստաթղթերը, իսկ դրանից հետո դիմելիս ներկայացրած փաստաթղթերի հիման վրա կազմվում է նպաստի նոր գործ:

Նպաստի նախորդ գործը պահպանվում է գործակալությունում` 5 տարի ժամկետով:».

7) N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի.

8) 7-րդ կետը «ընդունում է» բառերից հետո լրացնել «` դիմողին վերադարձնելով դիմում-հայտարարագրի մեկ օրինակը» բառերով.

9) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եթե դիմում-հայտարարագրի հետ ներկայացվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ապա գործակալության աշխատողը դիմում-հայտարարագրում կատարում է համապատասխան նշումներ և դիմում-հայտարարագրի մեկ օրինակը 3 օրվա ընթացքում վերադարձնում է դիմողին` տեղեկացնելով պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին:».

10) 9-րդ կետը «տեղեկատվությունը» բառից հետո լրացնել «` մեկօրյա ժամկետում» բառերով.

11) 10-րդ կետը «հաշվառելու» բառից հետո լրացնել «(փաստագրելու)» բառով.

12) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ընտանեկան նպաստ նշանակելը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում գործակալությունը 3 oրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմողին` նշելով մերժելու պատճառը, բողոքարկելու կարգը:».

13) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Գործակալությունը գնահատման համակարգում հաշվառված (փաստագրված) ընտանիքների մասին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և այլ պետական մարմիններից ստացված տեղեկատվությունն ուսումնասիրում և կիրառում է երկամսյա ժամկետում, որից հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում արդյունքների մասին ամփոփ տվյալները` համաձայն N 4 ձևի` կցելով ընտանիքների ցուցակը և սոցիալական աջակցության խորհրդի համապատասխան նիստի որոշման քաղվածքը:».

14) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Միայնակ բնակվող կենսաթոշակառուին նշանակված, բայց նրա մահվան պատճառով չվճարված նպաստը կամ հրատապ օգնությունը` ներառյալ մահվան ամիսը, վճարվում է հուղարկավորությունը կազմակերպած անձին` տեղական ինքնակառավարման մարմնի տված տեղեկանքի հիման վրա, եթե նա դիմել է միայնակ բնակվող կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող երկու ամիսների ընթացքում:».

15) 22-րդ կետում «հաշվառման (նախորդ փաստագրման)» բառերը փոխարինել «դիմելու (հաշվառման կամ նախորդ փաստագրման)» բառերով.

16) 23-րդ կետից հանել «(բացառությամբ կենսաթոշակի չափի փոփոխության)» բառերը.

17) 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերում նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման, եկամուտները և ընտանիքի կազմում ու պայմաններում կատարված փոփոխությունները թաքցնելու դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է դրանց հայտնաբերման ամսվանից:».

18) 25-րդ կետը «ձևի» բառից հետո լրացնել «, որը հաշվառվում է դիմում-հայտարարագրերի հաշվառման մատյանում:

Նպաստի վճարման դադարեցման կարգադրության մեկ օրինակը տրամադրվում է դիմողին:» բառերով.

19) ուժը կորցրած ճանաչել 30-րդ կետի «բ» ենթակետը.

20) 30-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) նշանակվել է ընտանիքում երեխայի ծննդյան միանվագ (հրատապ), երեխայի առաջին դասարան ընդունվելու, ինչպես նաև հուղարկավորության միանվագ օգնություն:».

21) N 7 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 5 հավելվածի.

22) 36-րդ կետը «չունեցող» բառից հետո լրացնել «և «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող» բառերով.

23) 361-րդ կետը «չունեցող» բառից հետո լրացնել «և «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող» բառերով, իսկ «դիմողի ընտանիքը հաշվառված է եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` մինչև երեխայի ծնվելու օրը և այդ» բառերը փոխարինել «դիմողը երեխայի ծնվելու» բառերով.

24) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«41. Հրատապ օգնությունը նշանակում է գործակալությունը` Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցների շրջանակներում:».

25) 45-րդ և 46-րդ կետերում «միանվագ» բառը փոխարինել «հրատապ» բառով.

26) 53-րդ կետը «սոցիալական քարտի» բառերից հետո լրացնել «կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի» բառերով.

27) 62-րդ կետում «միանվագ` առանց ժամկետի սահմանափակման» բառերը փոխարինել «դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, եթե վճարման ժամկետից չի անցել 3 տարի» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված` ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի 36-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով` սոցիալական աջակցության խորհուրդների քննարկմանն առաջնահերթ ներկայացնել նպաստի իրավունքը կորցրած ընտանիքներին (որոնց կազմում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակի չափն ավելի քիչ է բարձրացել, քան չստացած ընտանեկան նպաստի չափն է) տվյալ տարվա բոլոր եռամսյակներում հրատապ օգնության ծրագրում ընդգրկելու հարցը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2008 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

Մարզը

տարածքային մարմիններ

2008 թվական

նախատեսված միջին ամսական գումար (դրամ)

այդ թվում՝ հրատապ օգնություն առանց ընտանիքում ծնված 3-րդ և հաջորդ երեխաների (3%) (դրամ)

2008 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարի բաշխումը (դրամ)

1

2

3 4 5
Արարատի ԱՐԱՐԱՏ 12,301,450 369,043 147,617,399
ԱՐՏԱՇԱՏ 57,279,150 1,718,375 687,349,802
ՎԵԴԻ 54,761,037 1,642,831 657,132,448
ՄԱՍԻՍ 58,791,127 1,763,734 705,493,528
ԸՆԴԱՄԵՆԸ 183,132,765 5,493,983 2,197,593,178
Արագածոտնի ԱՇՏԱՐԱԿ 62,048,912 1,861,467 744,586,942
ԱՊԱՐԱՆ 16,007,423 480,223 192,089,072
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ 18,679,260 560,378 224,151,121
ԹԱԼԻՆ 36,191,293 1,085,739 434,295,518
ԸՆԴԱՄԵՆԸ 132,926,888 3,987,807 1,595,122,653
Արմավիրի ԱՐՄԱՎԻՐ 58,350,798 1,750,524 700,209,575
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ 53,074,509 1,592,235 636,894,105
ԲԱՂՐԱՄՅԱՆ 16,664,500 499,935 199,973,999
ԸՆԴԱՄԵՆԸ 128,089,807 3,842,694 1,537,077,679
Գեղարքունիքի ԳԱՎԱՌ 48,058,157 1,441,745 576,697,881
ՍԵՎԱՆ 41,572,858 1,247,186 498,874,294
ՎԱՐԴԵՆԻՍ 60,103,139 1,803,094 721,237,667
ՃԱՄԲԱՐԱԿ 28,503,465 855,104 342,041,583
ՄԱՐՏՈՒՆԻ 132,051,980 3,961,559 1,584,623,764
ԸՆԴԱՄԵՆԸ 310,289,599 9,308,688 3,723,475,189
Լոռու ԹՈՒՄԱՆՅԱՆ 34,430,150 1,032,904 413,161,796
ՏԱՇԻՐ 22,355,730 670,672 268,268,764
ՎԱՆԱՁՈՐ 150,582,227 4,517,467 1,806,986,718
ՍՊԻՏԱԿ 114,672,909 3,440,187 1,376,074,914
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 72,953,901 2,188,617 875,446,809
ԸՆԴԱՄԵՆԸ 394,994,917 11,849,848 4,739,939,001
Կոտայքի ԱԲՈՎՅԱՆ 60,547,438 1,816,423 726,569,261
ՀՐԱԶԴԱՆ 56,404,301 1,692,129 676,851,612
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ 31,690,770 950,723 380,289,243
ՆԱԻՐԻ 47,977,168 1,439,315 575,726,012
ԸՆԴԱՄԵՆԸ 196,619,677 5,898,590 2,359,436,128
Շիրակի ԱՐԹԻԿ 75,594,516 2,267,835 907,134,192
ԱՄԱՍԻԱ 4,197,408 125,922 50,368,897
ՄԱՐԱԼԻԿ 22,479,718 674,392 269,756,614
ԱԽՈՒՐՅԱՆ 41,335,212 1,240,056 496,022,541
ԱՇՈՑՔ 7,314,587 219,438 87,775,045
ԳՅՈՒՄՐԻ_1 132,446,930 3,973,408 1,589,363,155
ԳՅՈՒՄՐԻ_2 134,593,904 4,037,817 1,615,126,848
ԸՆԴԱՄԵՆԸ 417,962,274 12,538,868 5,015,547,292
Սյունիքի ԳՈՐԻՍ 47,262,448 1,417,873 567,149,373
ԿԱՊԱՆ 28,184,347 845,530 338,212,165
ՄԵՂՐԻ 5,468,924 164,068 65,627,092
ՍԻՍԻԱՆ 20,199,804 605,994 242,397,645
ԸՆԴԱՄԵՆԸ 101,115,523 3,033,466 1,213,386,275
Տավուշի ԴԻԼԻՋԱՆ 22,557,704 676,731 270,692,446
ԻՋԵՎԱՆ 51,305,011 1,539,150 615,660,138
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ 22,614,841 678,445 271,378,097
ԲԵՐԴ 33,938,193 1,018,146 407,258,317
ԸՆԴԱՄԵՆԸ 130,415,750 3,912,472 1,564,988,998
Վայոց ձորի ՋԵՐՄՈՒԿ 4,309,364 129,281 51,712,366
ՎԱՅՔ 10,220,219 306,607 122,642,626
ԵՂԵԳՆԱՁՈՐ 34,989,538 1,049,686 419,874,457
ԸՆԴԱՄԵՆԸ 49,519,121 1,485,574 594,229,449
Երևանի ԱՋԱՓՆՅԱԿ 49,261,559 1,477,847 591,138,713
ԱՎԱՆ 17,336,335 520,090 208,036,016
ԱՐԱԲԿԻՐ 21,372,096 641,163 256,465,157
ԴԱՎԻԹԱՇԵՆ 14,854,570 445,637 178,254,839
ԷՐԵԲՈՒՆԻ 54,497,925 1,634,938 653,975,099
ԿԵՆՏՐՈՆ 38,384,003 1,151,520 460,608,036
ՄԱԼԱԹԻԱ- ՍԵԲԱՍՏԻԱ 58,454,190 1,753,626 701,450,274
ՆՈՐ ՆՈՐՔ 42,398,413 1,271,952 508,780,951
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ 5,817,798 174,534 69,813,574
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ 6,684,873 200,546 80,218,474
ՇԵՆԳԱՎԻԹ 63,504,249 1,905,127 762,050,990
ՔԱՆԱՔԵՌ- ԶԵՅԹՈՒՆ 31,447,669 943,430 377,372,034
ԸՆԴԱՄԵՆԸ 404,013,680 12,120,410 4,848,164,157
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը ՀՀ 2,449,080,000 73,472,400 29,388,960,000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման

 

Ձև N 1

 

Խնդրում ենք դիմում-հայտարարագիրը լրացնել ընթեռնելի ձեռագրով:

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ _____

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԿԱՄ ՄԻԱՆՎԱԳ (ՀՐԱՏԱՊ)

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

_____ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի պետ

Պարոն (տիկին) _________________________________ -ին _________

 

____________________________

(դիմողի անունը, ազգանունը, հայրանունը)

__________________________

(սոցիալական անձնագրի համարը)


 Ներկայացնելով սույն դիմում-հայտարարագիրը խնդրում եմ նշանակել
ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն:

Լրացնելով այն՝ պատասխանատու եմ ներկայացրածս տեղեկությունների
հավաստիության համար:
Ես` ____________________________________

1. Երաշխավորում եմ, որ ընտանեկան նպաստ կամ միանվագ (հրատապ) օգնություն նշանակելու ընթացքում սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի աշխատողն իմ ընտանիքի կազմի և պայմանների ուսումնասիրման ժամանակ առանց խոչընդոտների կարող է կատարել սույնով հայտարարագրված տեղեկությունների ճշտության ուսումնասիրություն:

2. Պարտավորվում եմ ընտանիքիս կազմի, եկամուտների և այլ փոփոխությունների դեպքում մեկամսյա ժամկետում տեղյակ պահել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր, ինչպես նաև տեղյակ եմ, որ յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ պետք է ներկայացնեմ դիմում-հայտարարագիր և անհրաժեշտ փաստաթղթեր:

3. Համաձայն եմ, որ իմ ընտանիքի անդամների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների մասին իմ ներկայացրած տվյալներն ստուգվեն պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազայում առկա տվյալներով:

4. Տեղեկացված եմ, որ ընտանիքիս վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելու կամ տեղեկությունները թաքցնելու դեպքում նպաստի կամ հրատապ օգնության վճարումը դադարեցվում է և իմ ընտանիքը վեց ամսով զրկվում է նպաստ կամ միանվագ (հրատապ) օգնություն ստանալու իրավունքից, իսկ ավելի վճարված գումարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ է գանձվում:

 

Ընտանիքի կազմը

Փաստացի բնակության վայրը

 

NN ը/կ Ազգանունը, անունը, հայրանունը  Հաշվառման (գրանցման) վայրը Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը Անձնագրի կամ ծննդյան վկայականի համարը Հիմնական զբաղվածությունը Աշխատանքի ընդունման օրը, ամիսը, տարեթիվը
աշխատավայրը և  (կամ) կարգավիճակը աշխատավարձը և (կամ) կենսաթոշակի կամ գործազուրկի նպաստի չափը
1              
   
2              
   
3              
   
4              

 

Տեղեկություններ սեփականության, բնակարանային և կենցաղային պայմանների մասին`

 

  այո/ոչ   Սեփականության տեսակը Տեղեկու-թյունները
Առանձնատուն   ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ԼՏԸ (մասնաբաժին) և այլն  
Առանձին բնակարան   Օժանդակ շինություններ  (ամառանոց, ավտոտնակ, անասնագոմ, մրգի սառնարան և այլն)  
Ժամանակավոր շինություն   Հողամասեր (ներառյալ վարձակալված)՝  նշել չափը, հողատեսքը, կարգը և հողի հարկի չափը  
Հանրակացարան   Անասուն՝ նշել ունեցած բոլոր տեսակները և քանակը  
Տնակ   Ավտոմեքենա (անձնական, ծառայողական կամ լիազորագրով օգտագործվող)՝  
Վթարային բնակ. (3-րդ, 4-րդ աստիճանի)   նշել մակնիշները, արտադրման տարեթվերը, տեխզննման ամսաթվերը  
Անօթևան   Գյուղտեխնիկա՝ նշել  մակնիշը և տեսակը  
և այլն   Այլ եկամուտներ (առևտրային գործունեություն ) և այլն  

 

Սենյակների թիվը ____ ընդհանուր բնակտարածությունը ____ քառ. մետր

Բնակարանի ինքնարժեքը` գույքաթերթով (կադաստրով)` դրամ

 

Կոմունալ հարմարությունների առկայությունը

այո/ոչ

Աբոնենտի գրքույկի համարը

Էլեկտրականություն    
Կենտրոնացված ջեռուցում    
Ջեռուցման համակարգ    
Բնական գազ    
Հեռախոս    
Ջրաչափ    
   
Համաձայն ենք Ստորագրությունները
(ընտանիքի չափահաս անդամներ)  
   
   

 

_______________________________

(հայտարարագիրը լրացնողի ստորագրությունը)

_______________________________

(ՍԾՏՄ-ի աշխատողի ստորագրությունը)

_______________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

_______________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

_____ __________________ 200 թ.

_____ __________________ 200 թ.

 

Ներկայացվող փաստաթղթերի ցանկը

Ներկայացված փաստաթղթերի թիվը

Չներկայացված փաստաթղթերի թիվը

Չներկայացված փաստաթղթերի ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը

Տեղեկանք ՏԻՄ-ից կամ այլ իրավասու մարմնից (նշել)      
3-րդ և 4-րդ աստիճանի վթարային բնակարանի համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության լիազորած մասնագիտացված կազմակերպության կամ այդ կազմակերպությունից ստացված համապատասխան եզրակացության հիմքով տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանք      
Անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը (նշել)      
Ծնողի կամ ծնողների մահվան վկայականների պատճենները կամ դատարանի վճռի պատճենը` ծնողին մահացած ճանաչելու մասին (նշել)      
Տեղեկանք խնամակալության և հոգաբարձության մարմնից որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառելու մասին      
Ամուսնալուծության վկայականի կամ դատարանի վճռի կամ հայրության որոշման վկայականի պատճենը (նշել)      
Սոցիալական քարտի պատճենը կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը (նշել)      
Տեղեկանք աշխատավայրից աշխատավարձի չափի մասին      
Աշխատանքային գրքույկի պատճենը, իսկ երբևէ չաշխատած անձի համար, որը չունի աշխատանքային գրքույկ, նաև գրավոր հայտարարություն դրա մասին (նշել)      
Տեղեկանք ուսումնական հաստատությունում ցերեկային ուսուցմամբ սովորելու մասին      
Տեղեկանք կենսաթոշակ նշանակող իրավասու մարմնից      
Տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից      
Հաշմանդամության տեղեկանք տրված ԲՍՓՀ-ի կողմից      
Տեղեկանք համապատասխան բուժհաստատությունից 12 շաբաթական և ավելի հղիության մասին      
Տեղեկանք զինկոմիսարիատից բանակ զորակոչվելու կապակցությամբ      
Տեղեկանք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամներին տրվող արտոնություններից օգտվելու կապակցությամբ      
Փաստաթուղթ 6 ամիս և ավելի Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելու մասին      
Հայտարարություն և տեղեկանք միայնակ չաշխատող կենսաթոշակառուի վերաբերյալ      
Տեղեկանք խնամատար հաստատությունից      
Էլեկտրաէներգիայի վարձի վճարման անդորրագրի պատճենը      
Գազի վարձի վճարման անդորրագրի պատճենը      
Այլ (նշել)      

 

Տեղեկացված եմ, որ անհրաժեշտ, սակայն չներկայացված փաստաթղթերը դիմում-հայտարարագիրը լրացնելուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու դեպքում դիմելու օր կհամարվի դիմում-հայտարարագիրը լրացնելու օրը: Նշված ժամկետից հետո ներկայացնելու դեպքում դիմելու օր կհամարվի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:

Սույն հայտարարագրի 1 օրինակը պահվում է սոցիալական ծառայություններ տրամադրող մարմնում, իսկ 2-րդ օրինակը` քաղաքացու մոտ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման

 

Ձև N 1 1

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN ը/կ Ազգանունը, անունը, հայրանունը Դիմողի բնակության վայրը Դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը` անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերով Դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը` անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով Ընտանեկան նպաստ նշանակելը մերժելու մասին գրավոր տեղեկացման օրը, ամիսը, տարեթիվը Ընտանեկան նպաստի դադարեցման կարգադրության հերթական համարը Ընտանեկան նպաստի դադարեցման կարգադրության մեկ օրինակը քաղաքացուն առաքելու կամ տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը
               

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման

 

Ձև N 2

 

Հայաստանի Հանրապետություն______________ մարզ (համայնք)

սոցիալական ծառայություններ տրամադրող __________տարածքային մարմին

 

 

(գործակալության ծածկագիրը)

 

Նպաստի գործ

 

Սոցիալական անձնագրի համարը __________________

Բնակության վայրը ___________________________

Վճարող մարմնի բաժանմունքի ինդեքսը ______________

Հեռախոսահամարը _______________

Նպաստը նշանակված է`

1. _____________________________ _____ ____________________200 թ-ից

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

2. _____________________________ _____ ____________________200 թ-ից

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

3. _____________________________ _____ ____________________200 թ-ից

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

4. _____________________________ _____ ____________________200 թ-ից

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

5. _____________________________ _____ ____________________200 թ-ից

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

6. _____________________________ _____ ____________________200 թ-ից

(ազգանունը, անունը, հայրանունը)

Նշումներ գործի թերթերի մասին

 

___________________

(գործի թերթերի քանակը)

___________________

(ամսաթիվը)

___________________

(ստորագրությունը)

___________________

(գործի թերթերի քանակը)

___________________

(ամսաթիվը)

___________________

(ստորագրությունը)

___________________

(գործի թերթերի քանակը)

___________________

(ամսաթիվը)

___________________

(ստորագրությունը)

 

___________________

(գործի թերթերի քանակը)

___________________

(ամսաթիվը)

___________________

(ստորագրությունը)

___________________

(գործի թերթերի քանակը)

___________________

(ամսաթիվը)

___________________

(ստորագրությունը)

___________________

(գործի թերթերի քանակը)

___________________

(ամսաթիվը)

___________________

(ստորագրությունը)

 

Նշումներ հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու մասին

 

Հաշվառումից հանել _____________ 

(ամսաթիվը)

__________________________

(հիմքը)

 

Ընտանեկան

նպաստը __________________

(չափը)

 

Վճարված է մինչև ______________

(ամսաթիվը)

 

Կ. Տ.

__________________________

(ստորագրությունը)

Հաշվառումից հանել _____________ 

(ամսաթիվը)

__________________________

(հիմքը)

 

Ընտանեկան

նպաստը __________________

(չափը)

 

Վճարված է մինչև ______________

(ամսաթիվը)

 

Կ. Տ.

__________________________

(ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման

 

Ձև N 7

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Սոցիալական ծառայություններ տրամադրող ________________ տարածքային

մարմնի (ՍԾՏՄ) կողմից 200 թ. _______________ ամսվա ընտանիքի չստացած

նպաստի վերականգնման և միանվագ օգնություն նշանակելու մասին

 

NN ը/կ   Նպաստի և հրատապ օգնության վերականգնվող գումարը
նպաստը հրատապ օգնությունը ընդամենը` գումարի չափը
ընտ. թիվը գումարի չափը ընտ. թիվը գումարի չափը  

1

Տարածքային մարմնի սխալը          

2

Նպաստի գործի տեղափոխությունը          

3

Դատարանի որոշումը          

4

Համակարգի աշխատողի մեղքը          

5

Հարգելի պատճառով չստացած          

6

Միայնակ կենսաթոշակառուի մահ          

7

3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ (հրատապ) օգնություն          

8

Երեխայի ծննդյան միանվագ դրամական օգնություն          

9

Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ դրամական օգնություն          

10

Հուղարկավորության միանվագ դրամական օգնություն          

11

 Տարածքային մարմնի կողմից վերականգնված, այդ թվում (12+...+21)          

12

«ՈՉ» (բարեկեցիկ)          

13

«02» (ավտոմեքենա)          

14

«01» (6 ամսով զրկված)          

15

«03» (անհատ ձեռնարկատեր)          

16

«04» (կամավոր հրաժարված)          

17

«05» (էլեկտրաէներգիա)          

18

«06» (մաքսային)          

19

«08» (առևտրային կազմակերպության հիմնադիր)          

20

«09» (հեռախոս)          

21

«10» (անշարժ գույք)          

22

Ընդամենը (1+...+11)          

 

ՍԾՏՄ-ի պետ` __________________

(ստորագրությունը)

______________________

(անունը, ազգանունը)


Կ.Տ.


___ ________ 200 թ.


Նախարարության աշխատող


_________ ____________

(ստորագրությունը)     (անունը, ազգանունը)


___ ________ 200 թ.

ԱԾՏՄ-ի աշխատակից

_________ ____________

(ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

___ ________ 200 թ.

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.05.2014, N 540-Ն 05.06.2014, N 1530-Ն
04.12.2008, N 1523-Ն 15.01.2009, N 1530-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան