Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.14/2(668)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.11.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ 08-62

Քաղաքացիական գործ թիվ 3-659(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան

Դատավորներ՝

 Ն. Տավարացյան

 

 Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Ե. Խունդկարյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

  

2008 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռուզաննա Գորգիսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.07.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ռուզաննա Գորգիսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետի՝ 19.06.03 թվականի թիվ 1333-Ա և 04.04.05 թվականի թիվ 680-Ա որոշումների հիման վրա հողամասի փոխանակության նոր պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ռուզաննա Գորգիսյանը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետի 19.06.03 թվականի թիվ 1333-Ա և 04.04.05 թվականի թիվ 680-Ա որոշումների հիման վրա կնքել հողամասի փոխանակության նոր պայմանագիր:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.12.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.07.2008 թվականի որոշմամբ Դատարանի 11.12.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուզաննա Գորգիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը:

Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 11.09.2008 թվականի հաշտության համաձայնությունը և խնդրել են այն հաստատել:

Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

Ուսումնասիրելով 24.10.2008 թվականի հաշտության համաձայնությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացված հաշտության համաձայնությունը պետք է հաստատել, իսկ սույն քաղաքացիական գործի վարույթը՝ կարճել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հաստատել 11.09.2008 թվականի հաշտության համաձայնությունը՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

ք. Երևան

11.09.2008 թ.

 

Հայցվոր Ռուզաննա Գորգիսյանը (այսուհետ՝ Կողմ 1), պատասխանող Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արտյոմ Սարգսյանի, որը գործում է Երևանի քաղաքապետի կողմից 21.08.2008թ. տրված լիազորագրի հիման վրա (այսուհետ՝ Կողմ 2),

-նպատակ ունենալով փոխզիջումների հիման վրա լուծել մեր միջև առկա խնդիրները,

-հավաստելով, որ սույն համաձայնությունը կնքելու պահին առաջնորդվում ենք սթափ գիտակցությամբ և գործում առանց հարկադրանքի,

-արտահայտելով հաշտության հասնելու ձգտումը,

ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի դրույթներով, 42-րդ հոդվածի 6-րդ կետով և 109-րդ հոդվածի 7-րդ կետով կնքեցինք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.

1. Կողմ 1-ը պարտավորվում է հրաժարվել ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացված բողոքից՝ ըստ հայցի Ռուզաննա Գորգիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետի 19.06.03 թվականի թիվ 1333-Ա և 04.04.05 թվականի թիվ 680-Ա որոշումների հիման վրա հողամասի փոխանակության նոր պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ:

Կողմ 1-ը, միաժամանակ, պարտավորվում է սույն հաշտության համաձայնագիրը հաստատվելուց հետո նույն պահանջով և հիմքով դատարան հայց չներկայացնել:

2. Հաշտության համաձայնությունը կնքելուց հետո Կողմ 1-ը պարտավորվում է Երևանի Վերին Անտառային փողոցին հարող տարածքում գտնվող, բնակելի տան շինարարության նպատակով, վարձակալությամբ, գնման նախապատվության իրավունքով իրեն տրամադրված 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ գույքային պահանջներ չներկայացնել:

3. Կողմ 2-ը պարտավորվում է Երևանի Նորք-Մարաշ համայնքում՝ Նորքի 15-րդ փողոցի թիվ 154 հասցեում (տարածագնահատման 6-րդ գոտի) գտնվող պետական սեփականություն հանդիսացող 1457,0 քմ մակերեսով հողամասը 25 տարի ժամկետով, գնման նախապատվության իրավունքով տրամադրել Ռուզաննա Գորգիսյանին:

4. Սույն հաշտության համաձայնությունը ենթակա է հաստատման դատարանի կողմից:

5. Սույն հաշտության համաձայնությունը կազմված է երեք հավասարազոր օրինակից:

 

Կողմ 1

Կողմ 2

Ռուզաննա Գորգիսյան
անձնագիր թիվ AG0204733,
տրված 008-ի կողմից 09.01.2004 թ.
հաշվառված է` Երևանի Տիչինայի
փողոցի 34 շենքի 14 բնակարանում

Երևանի քաղաքապետարան,
որի անունից հանդես է գալիս 
Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի իրավաբանական
վարչության պետ Արտյոմ Սարգսյանը

(ստորագրություն)

(ստորագրություն) (կնիք)»:

 

2. Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.07.2008 թվականի որոշումը և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան