ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2008 թվականի N 1057-Ն
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել երկաթուղային տրանսպորտով փոխադրվող` ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. սեպտեմբերի 24 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 1057-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
Անվանումը |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
1. |
Ցորենի սերմացու |
1001 90 100 |
2. |
Փափուկ ցորեն և փափուկ ցորենի սերմացու |
1001 90 910 |
3. |
Գարու սերմեր |
1003 00 100 |
4. |
Կարտոֆիլի սերմացու |
0710 10 000 |
5. |
Նավթ և նավթամթերք |
2710 00 000 |
6. |
Պարարտանյութ՝ հանքային կամ քիմիական (ազոտական, ֆոսֆորական, կալիումական և 2 կամ 3 սնուցող տարրերի՝ ազոտի, ֆոսֆորի ու կալիումի պարունակությամբ) |
3102, 3103, 3104, 3105 |
7. |
Զենք և զինամթերք, դրանց մասերն ու պարագաները |
93 |
8. |
Կրաքար, դոլոմիտ և այլ տեսակի կրաքարեր |
251710200 |
9. |
Գիպս և անհիդրիդ |
252010000 |
10. |
Պորլանդցեմենտ, ցեմենտ` կավահողային, ցեմենտ` խարամային, ցեմենտ` սուպերսուլֆատ և ցեմենտ` հեղուկաբաշխական համանման, չներկած կամ ներկած, պատրաստի կամ կլինկերի տեսքով |
2523 |
(հավելվածը լրաց. 22.01.09 N 206-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.01.2009, N 206-Ն | 19.03.2009, N 1057-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|