Գլխավոր տեղեկություն
Համար
N 92-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.11/43(633) Հոդ.154
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2009

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունվարի 2009 թվականի N 92-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` դասական աճուրդով (որպես առանձին լոտեր) օտարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:

4. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 4
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունվարի 29-ի N 92-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN
ը/կ

Լոտի համարը

Անվանումը

ՀՀ կառավարության 1998 թ. մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատված արժեքը
(հազ. դրամ)

Աճուրդի մեկնարկային գինը
(հազ. դրամ)

Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` ներառյալ ավելացված արժեքի հարկը
(հազ. դրամ)

1.

1

«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում հաշվառված և պետական սեփականություն հանդիսացող «ԳԱԶ-270500» մակնիշի տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը՝ 146 UL 27, ձեռքբերման տարեթիվը՝ 1997 թ.)

1504.27

1128.20

18.0

2.

2

«Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում հաշվառված և պետական սեփականություն հանդիսացող «ՎԱԶ-21065» մակնիշի տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը՝ 220 SL 45, ձեռքբերման տարեթիվը՝ 1999 թ.)

735.75

551.81

18.0

3.

3

«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի  հաշվեկշռում հաշվառված և պետական սեփականություն հանդիսացող «ՎԱԶ-21213»  մակնիշի տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը՝ 187 ՍՏ 35, ձեռքբերման տարեթիվը` 1995 թ.)

1038.21

778.66

18.0

4.

 4

«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի  հաշվեկշռում հաշվառված և պետական սեփականություն հանդիսացող «ԵրԱԶ-3218»  մակնիշի տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը՝ 178 ՍՏ 35, ձեռքբերման տարեթիվը՝ 1998 թ.)

1022.10

766.57

18.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան