Գլխավոր տեղեկություն
Համար
N 79-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.11/43(633) Հոդ.148
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունվարի 2009 թվականի N 79-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը հաստատելու մասին» N 239 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման վերնագիրը «ստացվելիք արդյունքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների» բառերով.

2) որոշման «ա» և «բ» կետերը «ստացվելիք արդյունքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև գոյացած թափոնների և մնացորդների» բառերով.

3) որոշման «ա» կետով հաստատված կարգում`

ա. վերնագիրը «ստացվելիք արդյունքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների» բառերով,

բ. 1-ին կետը «ստացվելիք արդյունքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների» բառերով,

գ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է արտադրական պրոցեսի արդյունքում և չի հանդիսանում սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն:»,

դ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Թափոն է համարվում վերամշակումից գոյացած հումքի, նյութերի այն քանակությունը, որը կորցրել է իր սկզբնական սպառողական հատկությունները և հնարավոր չէ օգտագործել որպես հումք` նմանատիպ կամ այլ արտադրական պրոցեսում: Մնացորդ է համարվում սույն կարգի 2-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված` վերամշակումից ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն չհանդիսացող` վերամշակումից գոյացած հումքի և նյութերի այն քանակությունը, որը չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:»,

ե. 3-րդ կետի ամբողջ տեքստը «արդյունքի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների» բառերով,

զ. 3-րդ կետի վերջին նախադասությունը «թափոնների» բառից հետո լրացնել «, մնացորդների» բառով,

է. 5-րդ կետը «պատճենը» բառից հետո լրացնել «որում պետք է լինի նշում այն մասին, որ պայմանագրի կողմ հանդիսացող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը վերամշակումն իրականացնում է օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց պատվերով և իրենց կողմից տրամադրված հումքի, նյութերի ու կիսաֆաբրիկատների հիման վրա, և որ, վերամշակման արդյունքում ստացվող արտադրանքը պետք է հանձնվի պատվիրատուին կամ նրա կողմից նշված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող երրորդ անձին» բառերով,

ը. 5-րդ կետը «ստացվելիք արդյունքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների» բառերով,

թ. N 1 հավելվածի վերնագիրը «ստացվելիք արդյունքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների» բառերով,

ժ. N 1 հավելվածի հաշվարկի «Անվանումը» սյունակի 2-րդ կետը «թափոններ» տողից հետո լրացնել նոր` «մնացորդներ» տողով,

ժա. N 2 հավելվածի վերնագիրը «ստացվելիք արդյունքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների» բառերով,

ժբ. N 2 հավելվածի դիմումի ձևի ամբողջ տեքստը «ստացվելիք արդյունքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների» բառերով.

4) որոշման «բ» կետով հաստատված կարգում`

ա. վերնագիրը «ստացվելիք արդյունքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների» բառերով,

բ. 1-ին կետը «ստացվելիք արդյունքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների» բառերով,

գ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է արտադրական պրոցեսի արդյունքում և չի հանդիսանում սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն:»,

դ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Թափոն է համարվում վերամշակումից գոյացած հումքի և նյութերի այն քանակությունը, որը կորցրել է իր սկզբնական սպառողական հատկությունները և հնարավոր չէ օգտագործել որպես հումք` նմանատիպ կամ այլ արտադրական պրոցեսում: Մնացորդ է համարվում սույն կարգի 2-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված` վերամշակումից ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն չհանդիսացող` վերամշակումից գոյացած հումքի և նյութերի այն քանակությունը, որը չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:»,

ե. 3-րդ կետի ամբողջ տեքստը «արդյունքի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների» բառերով,

զ. 3-րդ կետի վերջին նախադասությունը «թափոնների» բառից հետո լրացնել «, մնացորդների» բառով,

է. 5-րդ կետը «ստացվելիք արդյունքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների» բառերով,

ը. N 1 հավելվածի վերնագիրը «ստացվելիք արդյունքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների» բառերով,

թ. N 1 հավելվածի հաշվարկի «Անվանումը» սյունակի 2-րդ կետը «թափոններ» տողից հետո լրացնել նոր` «մնացորդներ» տողով,

ժ. N 2 հավելվածի վերնագիրը «ստացվելիք արդյունքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների» բառերով,

ժա. N 2 հավելվածի դիմումի ձևի ամբողջ տեքստը «ստացվելիք արդյունքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 2
Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան