Գլխավոր տեղեկություն
Համար
N 202-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2009

ՀՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2009 թվականի N 202-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1208-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Գումար հատկացնելու մասին» N 1208-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի գերմանա-հարավսլավական թաղամասի կոյուղագծերի կառուցման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով Ախուրյանի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2009 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 13650 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):».

3) որոշման 2-րդ կետում «1-ին կետի 2-րդ ենթակետով» բառերը փոխարինել «1.1-ին կետով» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 3

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան