ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2009 թվականի N 114-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 1-ին կետի «ժե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժե) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` աղյուսակի 2-րդ բաժնի 1-ին, 14-րդ բաժնի 1-ին, 17.1 -ին բաժնի 1-ին և 2-րդ, 18-րդ բաժնի 11-րդ կետերով.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 24-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 10 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|