Գլխավոր տեղեկություն
Համար
N 78-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.02.11/8(674) Հոդ.147
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունվարի 2009 թվականի N 78-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի օգոստոսի 20-ի ՆՀ-226-Ն հրամանագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Չկատարված հարկային պարտավորության և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» N 520-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը» բառերը փոխարինել «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-ին հոդվածով սահմանված հարկային մարմնի ղեկավարը» բառերով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» N 547 որոշման և որոշման հավելվածների տեքստերում «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն» և «հարկային տեսչության տարածքային մարմին» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմին» բառերով.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 26-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտեր ընդունող լիազորված մարմնի մասին» N 258 որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը» բառերը փոխարինել «հարկային մարմնին» բառերով.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 674 որոշման տեքստում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմին» բառերով, իսկ 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարին» բառերը` «Հարկային մարմնի ղեկավարին» բառերով.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից հարկվող oբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շուկայական (սովորաբար կիրառվող) գները որոշելու մասին» N 580 որոշման մեջ`

ա. որոշմամբ հաստատված կարգի 1-ին բաժնի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության, տարածքային հարկային տեսչությունների (այսուհետ` հարկային տեսչության մարմին)» բառերը փոխարինել «հարկային մարմնի» բառերով,

բ. որոշմամբ հաստատված կարգի 3-րդ բաժնի 5-րդ կետի վերջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տարածքային ստորաբաժանման ղեկավարի (Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանման բաժնի պետի)» բառերը փոխարինել «հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ հարկային մարմնի համապատասխան գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանման բաժնի պետի» բառերով,

գ. որոշման վերնագրում, տեքստում և որոշմամբ հաստատված կարգի տեքստում «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն», «հարկային տեսչություն» և «հարկային տեսչության մարմիններ» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմին» բառերով.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «հարկային մարմինը» բառերով.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 1-ի «Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 372 որոշման և որոշմամբ հաստատված կարգի տեքստերում «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն», «Հարկային տեսչության մարմիններ» և «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմին» բառերով.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձման կարգը հաստատելու մասին» N 2 որոշման, որոշմամբ հաստատված կարգի և ձևերի տեքստերում «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն», «հարկային տեսչության մարմիններ» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմին» բառերով և որոշմամբ հաստատված NN 2 և 3 ձևերում «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետին» բառերը` «հարկային մարմնի ղեկավարին» բառերով.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի «Նոտարների և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների հարկային մարմնում հաշվառման կանգնելու ընթացակարգերը սահմանելու մասին» N 147-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային մարմնի հարկային տեսչություններում» բառերը փոխարինել «հարկային մարմնում» բառերով.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն որոշմամբ հաստատված կանոնների 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարածքային ստորաբաժանումներում» բառերը փոխարինել «հարկային մարմնում» բառերով, 3-րդ, 28-րդ կետերում և որոշմամբ հաստատված NN 9 և 11-րդ ձևերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմին» բառերով, իսկ 13-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` ՀԴՄ-ի գրանցման վայրի հարկային տեսչությանը տրամադրելու համար» բառերը` «ՀԴՄ-ի գրանցման վայրի հարկային տեսչություն» բառերով.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրակումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմիններ ճանաչելու մասին» N 607-Ն որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «հարկային մարմինը» բառերով, իսկ 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին» բառերը` «հարկային մարմնի ղեկավարին» բառերով.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապoրինի ձեռք բերված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու մասին» N 475 որոշման 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, որոշման և որոշմամբ հաստատված կարգի տեքստերում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմին» բառերով, կարգի 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը (այսուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել «հարկային մարմին» բառերով, 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի» բառերը` «հարկային մարմնի ղեկավարի» բառերով, 3-րդ կետի «ա» ենթակետում «նախարարության կենտրոնական ապարատի» բառերը` «վերադաս հարկային մարմնի» բառերով, «բ» կետի երկրորդ պարբերությունում «եկամուտների նախարարի» բառերը` «եկամուտների կոմիտեի նախագահի» բառերով, «էկոնոմիկայի նախարարության» բառերը` «էկոնոմիկայի նախարարությունների» բառերով.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման և պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին» N 887 որոշմամբ հաստատված կարգի տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» և «կոմիտե» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «վերադաս մաքսային մարմին» բառերով.

14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին լիազորություններ վերապահելու մասին» N 1019 որոշման վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին» բառերը փոխարինել «մաքսային մարմիններին» բառերով.

15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Մեկ տարուց ավելի ժամկետով «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողման կարգը սահմանելու մասին» N 1934-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն» բառերը փոխարինել «վերադաս մաքսային մարմինը» բառերով.

16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 22-ի «Մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման դեպքում նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների վերադարձման կարգը հաստատելու մասին» N 1929-Ն որոշմամբ հաստատված կարգի տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «վերադաս մաքսային մարմին» բառերով, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, «հարկային մարմին» բառերով, որոշմամբ հաստատված N 6 ձևից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերը.

17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված «Ոչնչացում» մաքսային ռեժիմի կիրառման կարգը հաստատելու մասին» N 901 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերով, 6-րդ կետում «մաքսային պետական կոմիտեի մաքսային վարչության պետն է» բառերը` «պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալն է» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի երկու» բառերը` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի երկու» բառերով.

18) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Բարեգործական ծրագրերի մասին» N 66-Ն որոշմամբ հաստատված`

ա. բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 24-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը փոխարինել «հարկային մարմին» բառերով, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերը՝ «վերադաս մաքսային մարմին» բառերով,

բ. բարեգործական (ներառյալ մարդասիրական օգնության) ծրագրերի շրջանակներում վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցումն իրականացնելու ժամանակավոր կարգի 7.5-րդ, 7.6-րդ և 8-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «վերադաս մաքսային մարմին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, «հարկային մարմին» բառերով.

19) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում ներմուծվող ապրանքների համար նմուշային քանակներ սահմանելու մասին» N 177 որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին» բառերը փոխարինել «վերադաս մաքսային մարմնին» բառերով.

20) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի «Ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման և այդ ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին» բառերը փոխարինել «մաքսային մարմիններին» բառերով.

21) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրք վճարելու միջազգային փոխադրումներով փոխադրվող 20 կգ ընդհանուր քաշը և 50 հազ. դրամի մաքսային արժեքը չգերազանցող ապրանքների տեղափոխման կարգը հաստատելու մասին» N 4 որոշմամբ հաստատված կարգի ձևի կտրոնի մեջ «մաքսային պետական» բառերը փոխարինել «պետական եկամուտների» բառերով.

22) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին» N 236 որոշմամբ հաստատված մեթոդիկայի տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «վերադաս մաքսային մարմին» բառերով, NN 1 և 2 ձևերում «մաքսային պետական» բառերը փոխարինել «պետական եկամուտների» բառերով.

23) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը և դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 1779-Ն որոշմամբ հաստատված մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմիններին տրամադրելու կարգի 2-րդ կետի «բ» ենթակետում և 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «վերադաս մաքսային մարմին» բառերով.

24) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանից թանկարժեք մետաղներ արտահանելու մասին» N 210 որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին» բառերը փոխարինել «Մաքսային մարմիններին» բառերով.

25) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Մաքսային վիճակագրության տվյալների հավաքման, ներկայացման և հրապարակման կարգը հաստատելու մասին» N 174 որոշմամբ հաստատված կարգի տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «վերադաս մաքսային մարմին» բառերով.

26) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» N 350 որոշմամբ հաստատված ցանկի 20-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ» բառերը փոխարինել «Հարկային մարմնի ղեկավար» բառերով, իսկ 21-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ» բառերը` «Վերադաս մաքսային մարմնի ղեկավար» բառերով.

27) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 352 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում ապահովադիրների գրանցման ու հաշվառման կարգի 3-րդ կետից, NN 1 և 2 ձևերից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերը, ինչպես նաև որոշման և որոշման հավելվածների տեքստերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմին» բառերով.

28) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հետ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքների համակարգման և համապատասխան տեղեկատվության փոխանակման կարգը հաստատելու մասին» N 955 որոշման վերնագրում, որոշման և որոշման հավելվածների տեքստերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերը` «վերադաս մաքսային մարմին» բառերով.

29) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Մի շարք միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 256-Ն որոշման, որոշմամբ հաստատված կարգի տեքստերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համապատասխան տարածքային մարմին» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերը` «վերադաս մաքսային մարմին» բառերով.

30) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու մասին» N 1398-Ն որոշման հավելվածների տեքստերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «վերադաս հարկային մարմին» բառերով.

31) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Լիազորված պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» N 182-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմիններ» բառերով.

32) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ ենթակետով.

«17) հաստատում է կոմիտեի վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, հարկային (տարածքային) տեսչությունների, մաքսատների (այդ թվում` տարածաշրջանային) ու մաքսային կետերի գործառույթները, կառուցվածքը և հաստիքացուցակը».

33) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 986 որոշման մեջ`

ա. որոշմամբ հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման կարգի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «հարկային մարմինը» բառերով, 3-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարածքային հարկային տեսչությունները (այսուհետ` հարկային մարմիններ)» բառերը` «հարկային մարմինները» բառերով, իսկ 3-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսային տարածքային մարմինները (այսուհետև` մաքսային մարմիններ)» բառերը` «մաքսային մարմինները» բառերով,

բ. որոշմամբ հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների հաշվառման կարգի 8-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարածքային» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 2
Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան