«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մարտի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60309096
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
30 հունվարի 2009 թ. |
թիվ 05-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. օգոստոսի 12-ի «Եզրափակիչ հաշվետվություն բերքի տակ կատարված ցանքի հանրագումարները» Ձև թիվ 4-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 148-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հաշվետվության ձևից և լրացման հրահանգի 2-րդ կետից հանել «գյուղական և քաղաքային համայնքները» բառերը:
Նախագահ | Ս. Մնացականյան |