Գլխավոր տեղեկություն
Համար
N 941-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.02.2009-28.05.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.02.04/7(306) Հոդ.919
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2008 թվականի N 941-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011 թվականների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011 թվականների ծրագրից բխող գործողությունները` ըստ սկսելու ամսաթվի` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011 թվականների ծրագրից բխող` արտաքին ռեսուրսներ ենթադրող գործողությունները` ըստ սկսելու ամսաթվի` համաձայն N 3 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի զարգացման 2007-2009 թվականների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» N 696-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. օգոստոսի 21

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

օգոստոսի 7-ի N 941-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍ Ա. ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ 7 ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՆՊԱՏԱԿ 1. ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՃԻՇՏ, ԼԻԱՐԺԵՔ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՐԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

ՆՊԱՏԱԿ 2. ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ` «ՓԱՓՈՒԿ» ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՄԲ

ՆՊԱՏԱԿ 3. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ

ՆՊԱՏԱԿ 4. ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ՎՃԱՐՄԱՆ (ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ) ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄ

ՆՊԱՏԱԿ 5. ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆՊԱՏԱԿ 6. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ

ՆՊԱՏԱԿ 7. ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

ՄԱՍ Բ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
ՄԱՍ Գ. ԱՄՓՈՓՈՒՄ

 

Ն Ե Ր Ա Ծ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Պետական եկամուտների գերակշիռ մասը կազմում են և առաջիկա տարիներին կկազմեն հարկային եկամուտները: Զարգացման ներկա փուլում կառավարությունը կարևորում է ինչպես այդ եկամուտների մակարդակը, այնպես էլ դրանց ապահովմանն ուղղված վարչարարության ժամանակակից, անաչառ և հետևողական միջոցառումների իրականացումը: ՀՀ հարկային պետական ծառայությունը հանրային այն կառույցներից է, որն ամեն օր շփվում է երկրի քաղաքացիների, տնտեսավարող սուբյեկտների հետ, իսկ հարկային ծառայողների վարքագիծը և կիրառած վարչարարությունն ընկալվում է որպես կառավարության քաղաքականություն:

Հարկային ծառայությունը պետք է նվազագույն խնդիրներ ստեղծի գործարար համայնքի համար` սահմանելով հաշվետվությունների և գրանցումների վարման պարզ և սպառիչ պահանջներ, իրականացնելով սահմանափակ և արդյունավետ ստուգումներ, պայքարելով անազնիվ աշխատողների դեմ և ապահովելով հարկային ծառայության գործունեության անհրաժեշտ թափանցիկություն: Հարկային ծառայության այդպիսի աշխատանքը պետք է փոխհատուցի այն դժվարությունները, որոնք հայաստանյան գործարարն ունի տարածաշրջանում` կապված ծախսերի հարաբերականորեն ավելի թանկ լինելու և այլ խոչընդոտների հետ: Այդպիսի խնդիրներ լուծելու համար կպահանջվի ունենալ հարկային վարչարարության հստակ առաքելությամբ ռազմավարություն, սահմանված նպատակներ ու դրանցից բխող միջոցառումների ծրագիր:

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՆԵԼԻՔԸ, ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ հարկային ծառայության հիմնական անելիքը, առաքելությունը կայուն պետական եկամուտների ապահովումն է` «դեմքով դեպի հարկ վճարողը» սկզբունքի գերակայությամբ:

Հարկային վարչարարության ռազմավարությունն առաջիկա տարիներին հիմնված է լինելու ՀՀ կառավարության 2008-2012 թթ. գործունեության ծրագրի, հարկաբյուջետային ոլորտը կարգավորող օրենքների, միջազգային և ՀՀ վերջին տարիների առաջավոր փորձի` հարկերին վերաբերող դրույթների վրա: Երկարաժամկետ հատվածում նախատեսվում է ունենալ ժամանակակից պահանջները բավարարող հարկային վարչարարություն` աստիճանաբար բացառելով կարճաժամկետ հատվածներում նախորդ տարիների արատավոր դրսևորումները և հասնելով նրան, որ ապահովվի հարկային օրենսդրության պահանջների համահավասար և ճշգրիտ կիրառումը: Որպես տնտեսական համակարգի գործունեությունն ապահովող անհրաժեշտ տարր` հարկային համակարգի բարեփոխումները կիրականացվեն նվազագույն կորուստների և առավելագույն արդյունքների ապահովման սկզբունքով: Սույն փաստաթուղթը սահմանում է հարկային վարչարարության բարեփոխումների հիմնական ուղղությունները: Հարկային ծառայությունն իր առաքելության իրացման համար իրականացնելու է կոնկրետ ծրագրեր, միջոցառումներ, ապահովելու է դրանց վերահսկողությունը, ակնկալվող արդյունքների գնահատումը և հասարակության իրազեկումը:

Իր առաքելության կենսագործման համար հարկային ծառայությունը սահմանել է ստորև ներկայացվող կոնկրետ 7 նպատակ:

ՀՀ կառավարությունը հետամուտ է լինելու հարկային վարչարարության ռազմավարության հետևողական կիրառմանը, այդ նպատակով կստեղծվի ՀՀ վարչապետի ղեկավարությամբ գործող` եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհուրդ (ԵՎԲԱԽ), որը կքննարկի ՀՀ հարկային համակարգի բարեփոխումների, վարչարարության զարգացման ուղղությունների, ինչպես նաև դրանց ընթացքի ու արդյունքների եռամսյակային հաշվետվություններ: Հարկային համակարգի նպատակային, իրատեսական և վերահսկելի բարեփոխումներն այն կդարձնեն վստահելի, պարզ և մրցունակ, կբարելավեն գործարար միջավայրը, կխթանեն տնտեսական աճը և, որպես հետևանք, կապահովեն հարկային եկամուտների աճ:

 

ՄԱՍ Ա. ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ 7 ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՆՊԱՏԱԿ 1. ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՃԻՇՏ, ԼԻԱՐԺԵՔ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՐԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

Խոշոր գործարարների կողմից հարկային պարտավորությունների կատարումն էականորեն կնպաստի ամբողջ հարկային համակարգի կայացմանը: Գործարարի կամ կազմակերպության իրական սեփականատիրոջ կարգավիճակից ու զբաղեցրած դիրքից անկախ` հարկային ծառայությունն իր աշխատանքներում առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնի խոշոր գործարարների համախմբված կապիտալի ու եկամուտների շարժի վերլուծությանը, նրանց հարկային պարտավորությունների ճշգրտմանն ուղղված հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Ներդրվելու է մեխանիզմ, որը բացահայտելու է և թույլ չի տալու, որ կառավարության անդամները, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն ու պաշտոնատար բարձր դիրք զբաղեցնող այլ անձինք զբաղվեն գործարարությամբ, այդ թվում` միջնորդավորված ձևով: Խոշոր բիզնեսում ռիսկայնության բարձր աստիճան հայտնաբերելու պարագայում օրենքը կպարտադրի միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացում: Պարբերաբար հանրությանը կիրազեկվի հարկային խոշոր իրավախախտումների ու դրանց նկատմամբ կիրառված գործողությունների մասին:

Արդյունքում ունենալու ենք խոշոր բիզնեսի լիարժեք և ամբողջական, իրական ծավալներով հարկում, կբացառվի խոշոր բիզնեսի ներկայացուցիչների միջև տարբերակված մոտեցումը, և վերջիններիս շրջանում կարմատավորվի հարկման համահավասարության սկզբունքը:

Սույն նպատակին հասնելու օբյեկտիվ վերահսկվող կատարողականության ցուցանիշներն են (այսուհետ` կատարողականության ցուցանիշ)`

բարձր գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականության 75 տոկոսից ավելին ըստ իրենց կատարողական ցուցանիշների չափվել ու գնահատվել է որպես կատարված,

բավարար գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականության 50-74 տոկոսն ըստ իրենց կատարողական ցուցանիշների չափվել ու գնահատվել է որպես կատարված,

անբավարար գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականությունն ըստ իր կատարողական ցուցանիշների չափվել ու գնահատվել է մինչև 49 տոկոս միջակայքում:

 

Այս նպատակով իրականացվելու է հետևյալ քաղաքականությունը`

1.1. պետական եկամուտների մեջ հիմնական դերակատարում ունեցող հարկ վճարողների հարկման բազաների նկատմամբ հասցեական մոտեցումներ.

1.2. պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելը կանխարգելող օրենսդրական և վարչարարական մեխանիզմի ներդրում.

1.3. նոր քաղաքականության մշակում` հարկ չվճարող կազմակերպությունների անունների բացահայտման գծով:

 

Քաղաքականություն 1.1.

Պետական եկամուտների մեջ հիմնական դերակատարում ունեցող հարկ վճարողների հարկման բազաների նկատմամբ հասցեական մոտեցումներ

 

Պետական բյուջեի կատարման մեջ որոշիչ դերակատարում ունեցող հարկ վճարողների նկատմամբ կիրականացվի հասցեական վարչարարություն` նախատեսելով հարկման բազաների իրական ծավալների լիարժեք հայտարարագրում, վճարման ենթակա հարկերի իրական չափերի բացահայտում և պետական բյուջե դրանք լիարժեք ծավալով ժամանակին վճարում:

Ներկայումս պետական եկամուտների մեջ հիմնական դերակատարում ունեցող հարկ վճարողները տեղաբաշխված են խոշոր հարկ վճարողների և 3 մասնագիտացված ոլորտային հարկային տեսչություններում: Նախատեսվում է այդ տեսչությունների հիման վրա ստեղծել նոր` համախմբված հարկային տեսչություն, որի միջոցով ձեռք է բերվելու կենտրոնացման էֆեկտ:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքում ստացվելիքը (այսուհետ` արդյունք), կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

1.1.1. Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2008 թ. նկատմամբ աճել է 2.3 տոկոսային կետով
1.1.2. Հարկային եկամուտներում հիմնական դերակատարում ունեցող հարկ վճարողների հետ աշխատանքներն իրականացվում են ավելի արդյունավետ
Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշ* (2008 թ. համեմատությամբ)`
2009 թ-ին` 17.64 %` 0.7 տոկոսային կետով աճ,
2010 թ-ին` 18.54 %` 0.9 տոկոսային կետով աճ,
2011 թ-ին` 19.24 %` 0.7 տոկոսային կետով աճ:
Խոշոր հարկ վճարողների նոր` համախմբված հարկային տեսչությունը հիմնված է:
Մինչև 2009 թվականի վերջը հարկային եկամուտների մեջ խոշոր և ՓՄՁ տեսակարար կշիռները փոփոխվել են` հօգուտ խոշորների` 10 տոկոսային կետով համեմատած 2007 թվականի հետ, մինչև 2011 թվականը 20 տոկոսային կետով համեմատած 2009 թվականի հետ:
Շինարարության, շինանյութերի, սննդամթերքի ներմուծման և արտադրության ոլորտների հարկային վճարումների տեսակարար կշիռն ընդհանուր հարկային վճարումներում ունեցել է զգալի աճ:
Տվյալների աղբյուրը` ՀՀ կառավարության համապատասխան որոշում, ՀԾ գերատեսչական ակտեր, ՀՀ ԱՎԾ տեղեկագրեր
* հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի աճի հաշվարկման համար հիմք է ընդունվել ՀՀ 2009-2011 թթ. ՄԺԾԾ-ով նախատեսված համապատասխան ցուցանիշը:

 

Ենթադրություններ. Ապահովված են պետական այլ մարմինների շահագրգռվածությունը և օժանդակությունը հարկային ծառայության վարչարարական ծրագրի իրականացմանը:

Ռիսկեր.

1. ՀՆԱ-ի աճի տեմպերը չեն համապատասխանում ծրագրավորված աճին, խախտվել է ՀՆԱ-ի ՀՀ միջնաժամկետ ծախսային և աղքատության հաղթահարման ծրագրերի շրջանակներում կանխատեսված կառուցվածքը: Դա կարող է հանգեցնել հարկային արտոնություն ունեցող ոլորտների տեսակար կշիռների փոփոխության:

2. Թեև տնտեսության համար դրական է խոշոր հարկ վճարողների տեսակարար կշռի նվազեցումը տնտեսությունում, դա հանգեցնում է խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի տեսակարար կշռի նվազեցմանը:

 

Քաղաքականություն 1.2.

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելը կանխարգելող օրենսդրական և վարչարարական մեխանիզմի ներդրում

 

Ներկայումս հասարակական դիտարկումները մատնանշում են, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև պետական մարմինների այլ աշխատողների մի ստվար զանգված իրենց հիմնական պարտականությունների հետ մեկտեղ իրականացնում են բիզնես-գործառույթներ: Դա օրենքի խախտում է և առաջացնում է անհավասար մրցակցության:

Նախատեսվում են իրավիճակը փոփոխող քաղաքականություն և մի շարք համապատասխան միջոցառումներ: Միաժամանակ, նախատեսվում է նաև իրականացնել սուբյեկտիվիզմը նեղացնող քաղաքականություն, այն է` օրենքների պարզեցում, ստուգման ընթացակարգերի հստակեցում, որոնց մասին նշվում է սույն փաստաթղթի համապատասխան նպատակներում և քաղաքականություններում:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

1.2.1. Հայաստանում կիրառվում է հորիզոնական արդարության սկզբունքը (այն է` բոլոր հարկ վճարողների նկատմամբ հարկման առումով միատեսակ մոտեցման ցուցաբերում և հավասար հարկման դաշտի ապահովում) հարկային եկամուտների ձևավորման ընթացքում, որպես արդյունք այն բանի, որ օրենսդրության խստացումը հանգեցրել է նմանատիպ պաշտոնական չարաշահումների և հովանավորչության հնարավորությունների նեղացման:

պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելու բացահայտված դեպքեր

տվյալների աղբյուրը` տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տվյալներ, տնտեսական լրագրողների կարծիք

 

Ենթադրություններ. Առաջացել է երկընտրանքի հարց, և պաշտոնատար անձինք, որպես կանոն, ընտրել են բիզնեսը` հատկապես 2010-2011 թթ. ընթացքում:

Ռիսկեր. Նույն այդ պետական պաշտոնյաներն ուղղակի կամ անուղղակի ձևերով խոչընդոտելու են այս քաղաքականության իրականացումը:

 

Քաղաքականություն 1.3.

Նոր քաղաքականության մշակում` հարկ չվճարող կազմակերպությունների անունների բացահայտման գծով

 

Խոսքը վերաբերում է խոշոր հարկային իրավախախտումների ու դրանց նկատմամբ հարկային ծառայության կողմից կիրառված գործողությունների, պատասխանատվության միջոցների մասին տեղեկատվությունը թափանցիկ և հասարակությանն ավելի հասանելի դարձնելուն: Որոշակի իմաստով սա նորություն է Հայաստանի հարկային վարչարարության պատմության մեջ:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

1.3.1. Հարկային ոլորտում հանրային հսկողության դերակատարությունը բարձր է:

Հարկ չվճարող կազմակերպությունների հայտնաբերման գործում հարկային մարմինների աշխատանքների նկատմամբ հասարակության վստահությունը մեծացել է:

տվյալների աղբյուրը` անկախ հարցումների արդյունքներ

 

Ենթադրություններ. Նշված քաղաքականությունը կնպաստի հարկ չվճարող կազմակերպությունների թվի փոքրացմանը և հարկ վճարելու մշակույթի առաջխաղացմանը:

Ռիսկեր. Իրավական ոչ ճիշտ իրավիճակներում դա կարող է առաջացնել վնասի հատուցման հայցեր` ընդդեմ հարկային ծառայության:

 

ՆՊԱՏԱԿ 2.

ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ` «ՓԱՓՈՒԿ» ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՄԲ

 

Փոքր բիզնեսի հարկումն առաջին հերթին ենթադրում է հարկման արդարացիության ու հավասարության սկզբունքի ապահովում: Օրենքով կսահմանվի փոքր բիզնեսի հարկման հարաբերականորեն ցածր, բայց արդարացի բեռ, նվազագույնի կհասցվեն ու կպակասեցվեն հաշվետվություններն ու գրանցումները, առավելագույնս կսահմանափակվեն հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումները: Հարկային վարչարարական քայլերը կկապակցվեն փոքր ու միջին բիզնեսի զարգացումը խթանող ծրագրերի հետ, այդ թվում` նպատակ ունենալով խուսափելու տարբեր գերատեսչությունների կողմից նույն տնտեսավարողի մոտ վարչական ստուգումների կրկնությունից:

Այս նպատակով իրականացվելու է հետևյալ քաղաքականությունը`

2.1. փոքր բիզնեսի համար հարկային հաշվետվությունների ու այլ պահանջվող տվյալների քանակության և պարբերականության կրճատում.

2.2. փաստաթղթաշրջանառությունը փոքր բիզնեսի համար չպետք է ծանր խնդիր լինի, սակայն գրանցումների ծավալները պետք է էականորեն կարգավորվեն.

2.3. հարկային ծառայությունը ներդնելու է նորաստեղծ փոքր բիզնեսին աջակցելու առանձին ծրագիր.

2.4. փոքր ձեռնարկություններում ստուգումների պարբերականության կրճատում.

2.5. արդյունքում ունենալու ենք ՓՄՁ-ի զարգացումը չխոչընդոտող հարկային համակարգ:

 

Սույն նպատակին հասնելու կատարողականության ցուցանիշներն են`

բարձր գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականության 75 տոկոսից ավելին ըստ իր կատարողական ցուցանիշների չափվել ու գնահատվել է որպես կատարված,

բավարար գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականության 50-74 տոկոսն ըստ իր կատարողական ցուցանիշների չափվել ու գնահատվել է որպես կատարված,

անբավարար գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականությունն ըստ իր կատարողական ցուցանիշների չափվել ու գնահատվել է մինչև 49 տոկոս միջակայքում:

 

Քաղաքականություն 2.1.

Փոքր բիզնեսի համար հարկային հաշվետվությունների ու այլ պահանջվող տվյալների քանակության և պարբերականության կրճատում

 

Փոքր բիզնեսի համար օրենսդրորեն սահմանված հարկման գործող մեխանիզմները ոչ ամբողջովին են նպաստում վերջիններիս զարգացմանը: Ներկայումս ներկայացվող հարկային հաշվետվությունների ու այլ պահանջվող տվյալների քանակն ու պարբերականությունը բավական մեծ են և անհարկի խոչընդոտներ են ստեղծում փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար: Այս քաղաքականությամբ նախատեսվում է փոքր բիզնեսի համար սահմանել հարկային հաշվետվությունների և այլ պահանջվող տվյալների օպտիմալ քանակություն ու կրճատել դրանք ներկայացնելու պարբերականությունը:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

2.1.1. Փոքր բիզնեսի կողմից հաշվառման մեխանիզմները պարզեցվել են, հաշվետվությունների թիվը և պարբերականությունն էականորեն նվազել են:

մինչև 2008 թ. տարեվերջ` համապատասխան օրենսդրական փոփոխություններ

տվյալների աղբյուրը` համապատասխան իրավական ակտեր

 

Ենթադրություններ. Նշված վարչարարական օրենսդրական փոփոխությունները համահունչ կլինեն երկրում վարվող եկամտային քաղաքականության հետ:

Ռիսկեր. Նշված փոփոխությունները կարող են հանգեցնել, սկզբնական շրջանում, ՓՄՁ-ի կողմից վճարվող հարկերի նվազմանը:

 

Քաղաքականություն 2.2.

Փաստաթղթաշրջանառությունը փոքր բիզնեսի համար չպետք է ծանր խնդիր լինի, սակայն գրանցումների ծավալները պետք է էականորեն կարգավորվեն

   

Տնտեսության մեջ փաստաթղթավորման ոչ պատշաճ մակարդակը հատկապես խոչընդոտում է փոքր հարկ վճարողների ծախսերի ճշգրիտ հաշվառմանը, հանգեցնում գնագոյացման շղթայի խեղաթյուրմանը: Սույն քաղաքականությունը պետք է զուգակցվի հաշվապահական հաշվառման բնագավառում վերափոխումների և փոքր բիզնեսի համար առանձին ստանդարտների սահմանման հետ: Հարկային գրանցումների ծավալը դրան համահունչ պետք է էականորեն փոքրանա:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

2.2.1. Փոքր ձեռնարկությունների փաստաթղթաշրջանառության հաշվառման հարցերը կանոնակարգվել են:

մինչև 2008 թ. տարեվերջ` համապատասխան օրենսդրական փոփոխություններ

տվյալների աղբյուրը` համապատասխան իրավական ակտեր

 

Ենթադրություններ. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և այլ կառույցներ զուգահեռաբար իրականացնում են օժանդակող գործառույթներ հաշվապահական հաշվառման վարման ուղղությամբ և այլն:

Ռիսկեր. Փաստաթղթաշրջանառության նկատմամբ ներկայացվող պահանջներն ամբողջությամբ չեն պահպանվի խոշոր հարկ վճարողների կողմից:

 

Քաղաքականություն 2.3.

Հարկային ծառայությունը ներդնելու է նորաստեղծ փոքր բիզնեսին աջակցելու առանձին ծրագիր

 

Այս քաղաքականությունը նպաստում է առաջին անգամ ձեռնարկատիրությամբ զբաղվելու փորձ կատարողներին` համարձակորեն մտնելու հարկային դաշտ: Նման մոտեցման տնտեսական արդյունավետությունն արդարացված է նոր հարկատուի առաջացման և հետագայում լրիվ չափով հարկերի վճարման տեսանկյունից:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

2.3.1. Նորաստեղծ փոքր բիզնեսի շրջանակներում հարկային «մշակույթը» ձևավորված է:

նորաստեղծ փոքր բիզնեսին աջակցելու ծրագրի ընդունում

ՓՄՁ-ի դրական վերաբերմունքը հարկային վարչարարության հանդեպ բարելավվել է` 20 %-ով` 2009 թվականին, և 30 %-ով` 2011 թվականին:

տվյալների աղբյուրը` համապատասխան իրավական ակտեր, հարկային ծառայության կողմից հրապարակվող տվյալներ, հասարակական հարցումների արդյունքներ

 

Ենթադրություններ. Երկրում վարվող տնտեսական քաղաքականությունը ևս նպաստում է այս քաղաքականության զարգացմանը: Նորաստեղծ փոքր բիզնեսին աջակցելու ծրագիրը խթանում է նորելուկ գործարարների աշխուժացմանը և հետագայում հանգեցնում նրանց կողմից հարկերի լիարժեք վճարմանը:

Ռիսկեր. Տնտեսության այլ բնագավառներում առկա մոտեցումները, օրինակ, արտոնյալ վարկեր չտրամադրելը, հնարավորություն չեն տալիս ամբողջականորեն իրագործելու ՓՄՁ օժանդակության ծրագիրը:

 

Քաղաքականություն 2.4.

Փոքր ձեռնարկություններում ստուգումների պարբերականության կրճատում

 

Հաշվի առնելով փոքր ձեռնարկատերերի կողմից թույլ տրված հարկային խախտումների փոքր ծավալների և դրանց հայտնաբերմանն ուղղված հարկային ծառայության ջանքերի արդյունավետությունը` տնտեսապես արդարացված չէ մեծածավալ ստուգումների անցկացումը: Դա հաճախ հանգեցնում է փոքր ձեռնարկատերերի անտեղի անհանգստությունների: Նպատակահարմար է կրճատել ստուգումների պարբերականությունը` դրա իրականացումը զուգակցելով ստուգումների արդյունավետության բարձրացման հետ: Նախատեսվում է ներդնել ստուգումների նոր ռազմավարություն, որը ենթադրում է ստուգումների իրականացում ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի միջոցով և դրա հիման վրա հարկ վճարողների մոտ անցկացվող ստուգումների պարբերականության կրճատում:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

2.4.1. Փոքր ձեռնարկություններում ստուգումների թիվն էականորեն պակասել է:
2.4.2. Կրճատվել են հարկային ծառայողների և փոքր ձեռներեցների անտեղի շփումները: Ձևավորվել է «հանգիստ» աշխատելու մթնոլորտ:

Սկսած 2009 թ.` փոքր ձեռնարկատերերի մոտ իրականացվող հարկային ստուգումները կրճատվել են` յուրաքանչյուր տարի` առնվազն
20 տոկոսային կետով` նախատեսելով 2011 թ. ստուգումների թվի կրճատում` շուրջ 50 տոկոսային կետով` 2008 թ. նկատմամբ:

տվյալների աղբյուրը` համապատասխան իրավական ակտեր, հարկային ծառայության կողմից հրապարակվող տվյալներ, հասարակական հարցումների արդյունքներ

 

Ենթադրություններ. Հարկային ծառայությունում լիարժեք գործարկվում է ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգը (ՌՉՍՀ):

Ռիսկեր. Պետական այլ ստուգող մարմինները շարունակում են իրականացնել չարդարացված և հաճախակի ստուգումներ, քանի որ կառավարությանը չի հաջողվում միասնականացնել տարբեր պետական մարմինների կողմից իրականացվող ստուգումները:

 

ՆՊԱՏԱԿ 3. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ

 

Հարկային ծառայությունում կոռուպցիոն ռիսկերի սահմանափակման, անաչառ և ազնիվ աշխատանքային մթնոլորտի ապահովման նպատակով`

ա) հնարավոր կարճ ժամկետում կվերանայվեն հարկային ծառայողների վարձատրության, պարգևատրման և սոցիալական պաշտպանվածության գործող համակարգերը,

բ) կիրականացվեն հարկային ծառայողների, որպես կանոն, գրավոր ատեստավորումներ` ինչն այլ գնահատումների ու միջոցառումների զուգորդմամբ հնարավորություն կտա ձերբազատվելու ոչ արհեստավարժ հարկային ծառայողներից: Ատեստավորման հանձնաժողովը կարող է լինել միջգերատեսչական բնույթի: Համակարգը կհամալրվի երիտասարդ, թարմ ներուժով, որի աշխատանքը փորձառուների հետ կհանգեցնի նոր արդյունքի,

գ) կներդրվի հարկային ծառայողների պարտադիր ուսուցման, վերապատրաստման, կադրերի ընտրության և պաշտոնական առաջխաղացման ժամանակակից ծրագիր, կշարունակվի և կբարելավվի հարկային ծառայողների ռոտացիայի ընթացակարգը,

դ) համապատասխան ուղեցույցների և ձեռնարկների միջոցով կապահովվի հարկային վարչարարության ընթացակարգերի միատեսակ կիրառումը բոլոր հարկ վճարողների նկատմամբ և բոլոր հարկային ծառայողների կողմից,

ե) հարկային ծառայողի համար վարքագծի կանոնների պահպանումը կդառնա նրա աշխատանքի գնահատման ցուցանիշներից մեկը, հարկային ծառայությունում կուժեղացվեն ներքին աուդիտի գործառույթը և սեփական անձնակազմի նկատմամբ ներքին հետաքննությունների անցկացման արդյունավետությունը,

զ) կվերանայվեն ու կպարզեցվեն հարկային ծառայության պաշտոնատար անձանց գործողությունների նկատմամբ գանգատ-բողոքների քննության ընթացակարգերը, և կապահովվի արդյունքների թափանցիկությունը: Այդ նպատակով կգործարկվի նաև այլ «գործիք»` նոր աստիճանի «թեժ գիծ», որը հնարավորություն կտա դասակարգելու և օգտագործելու ստացված տեղեկատվությունը, և որի արդյունքների մասին հաշվետվությունը պարբերաբար կներկայացվի ԵՎԲԱԽ ու հանրությանը:

Արդյունքում ունենալու ենք անկաշառ հարկային համակարգ:

 

Սույն նպատակին հասնելու կատարողականության ցուցանիշներն են`

բարձր գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականության 75 տոկոսից ավելին ըստ իր կատարողական ցուցանիշների չափվել ու գնահատվել է որպես կատարված,

բավարար գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականության 50-74 տոկոսն ըստ իր կատարողական ցուցանիշների չափվել ու գնահատվել է որպես կատարված,

անբավարար գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականությունն ըստ իր կատարողական ցուցանիշների չափվել ու գնահատվել է մինչև 49 տոկոս միջակայքում:

 

Այս նպատակով իրականացվելու է հետևյալ քաղաքականությունը`

3.1. հարկային ծառայողների աշխատավարձերի և այլ հատուցումների բարձրացում, արդյունավետ խրախուսման համակարգի ձևավորում.

3.2. հարկային ծառայողների առաջխաղացման գործուն համակարգի ներդրում` որպես բաղադրիչ դիտարկելով նաև մասնագիտական վերապատրաստումը.

3.3. հարկային ծառայողների ատեստավորման օբյեկտիվ մեխանիզմի ներդրում.

3.4. հարկային մարմնում «ներքին աուդիտի» գործառույթի` ըստ էության ներդրում.

3.5. հարկային վարչարարական ընթացակարգերի միատեսակ կիրառման ապահովում հարկ վճարողների նկատմամբ.

3.6. հարկային ծառայության նկատմամբ բողոքարկման համակարգի էական վերակառուցում` ապահովելու համար հաշվետվականություն, արդյունավետություն: Նոր աստիճանի «թեժ գծի» գործարկում:

 

Քաղաքականություն 3.1.

Հարկային ծառայողների աշխատավարձերի և այլ հատուցումների բարձրացում, արդյունավետ խրախուսման համակարգի ձևավորում 

 

Վերջին 5 տարվա ընթացքում հարկային ծառայության աշխատողների աշխատավարձի բազային չափը փոփոխության չի ենթարկվել` չնայած որ պետական այլ ծառայություններում այն շուրջ 50 տոկոսի չափով բարձրացել է: Հաշվի առնված չէ նաև այս տարիների ընթացքում սպառողական գների աճի ազդեցությունը հարկային ծառայողների աշխատավարձերի գնողունակության վրա: Ըստ էության, հարկային ծառայությունում չի գործում նյութական խրախուսման ժամանակակից համակարգը:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

3.1.1. Հարկային ծառայողների եկամուտների աճ և սոցիալական պաշտպանվածության բարձրացում

2009 թ. հարկային ծառայողների բազային աշխատավարձի բարձրացում` 70 տոկոսով, 2010-2011 թթ.` յուրաքանչյուր տարի բազային աշխատավարձի բարձրացում` 20 տոկոսային կետով

տվյալների աղբյուրը` ՀՀ պետական բյուջե

 

Ենթադրություններ. Հարկային ծառայողների աշխատավարձը համապատասխանում է համապատասխան մասնագիտությամբ մասնավոր հատվածում վճարվող աշխատավարձին և խթանում է հարկային ծառայությունում աշխատանքը:

Ռիսկեր. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առկա չեն համապատասխան միջոցներ, կամ արձանագրվել է սղաճի էական աճ:

 

Քաղաքականություն 3.2.

Հարկային ծառայողների առաջխաղացման գործուն համակարգի ներդրում` որպես բաղադրիչ դիտարկելով նաև մասնագիտական վերապատրաստումը

 

Հարկային ծառայությունում պաշտոնային առաջխաղացման համակարգը հիմնված չէ բացառապես մասնագիտական ունակությունների գնահատման վրա: Գործուն չէ հարկային ծառայողների վերապատրաստման մեխանիզմը և այն իրականացվում է ոչ պարբերաբար` առանց ուսումնական հատուկ ծրագրերի:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

3.2.1. Հարկային ծառայությունը համալրված է արհեստավարժ հարկային ծառայողներով, առկա է պաշտոնական առաջխաղացման գործուն համակարգ` հիմնված հատկապես գիտելիքների վրա:

յուրաքանչյուր տարի 300 հարկային ծառայողի վերապատրաստում

տվյալների աղբյուրը` հարկային ծառայություն:

 

Ենթադրություններ. Հանրային ծառայության մասին օրենսդրությունը համահունչ է հարկային ծառայությունում վարվող կադրային քաղաքականությանը:

Ռիսկեր. Բացակայում են հարկային ծառայողների վերապատրաստման կազմակերպման ֆինանսական աղբյուրները, չկան արդյունավետ և միջազգայնորեն ճանաչված ուսումնական ծրագրեր:

 

Քաղաքականություն 3.3.

Հարկային ծառայողների ատեստավորման օբյեկտիվ մեխանիզմի ներդրում


Հարկային ծառայողների ատեստավորման գործող համակարգը թույլ չի տվել լիարժեք գնահատել հարկային ծառայողների մասնագիտական ունակությունները: Ատեստավորման արդյունքներով չեն ապահովվել համապատասխան միջոցառումների (հետագա պաշտոնական առաջխաղացում, վերապատրաստման կազմակերպում և այլն) իրականացումը:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

3.3.1. Հարկային ծառայությունում ներդրված է ատեստավորման գործուն և արդյունավետ համակարգ:

համապատասխան օրենսդրության առկայություն: Ատեստավորման արդյունքների բողոքարկումների թիվը ցածր է:

տվյալների աղբյուրը` ՀՀ պաշտոնական տեղեկագիր, հարկային ծառայություն

 

Ենթադրություններ. Կընդունվի համապատասխան օրենսդրություն, որը համահունչ կլինի հանրային ծառայության օրենսդրության հետ: Հարկային ծառայությունն ստանալու է անհրաժեշտ մեթոդական օժանդակություն ՀՀ կառավարության աշխատակազմից:

Ռիսկեր. Հարկային ծառայության աշխատողների ստվար զանգվածն առաջին ատեստավորումների ժամանակ չի անցնի թեստավորումը, առկա չի լինի վերապատրաստման օպերատիվորեն օժանդակող համակարգ, և կառաջանա կադրային «սով»:

 

Քաղաքականություն 3.4.

Հարկային մարմնում «ներքին աուդիտի» գործառույթի` ըստ էության ներդրում

 

Ներքին աուդիտի գործառույթը ներկայումս ամբողջությամբ նկարագրված չէ և ըստ էության չի իրականացվում: Վարքագծի կանոնները և դրանց պահանջների նկատմամբ վերահսկողությունը կրում են ձևական բնույթ: Այս գործառույթի ուժեղացումը կնպաստի ոչ միայն ներքին կարգապահության բարձրացմանը, այլև կնպաստի հարկային ծառայության կայուն և հետևողական գործելակերպին: Այս գործընթացներն իրականացվելու են հանրային ծառայողների շահերի բացահայտման և շահերի բախման բացառման նպատակով իրականացվող բարեփոխումներին զուգընթաց:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

3.4.1. Բոլոր հարկային ծառայողներն առաջնորդվում են վարքագծի կանոններով:
3.4.2. Ստեղծված է «ներքին աուդիտի» արդյունքների վերաբերյալ հանրությանը պարբերաբար իրազեկման ընթացակարգ:

Հարկային ծառայությունն էականորեն մեծացնում է հրապարակումների միջոցով գործառույթի թափանցիկությունը:

տվյալների աղբյուրը` անկախ հարցումների արդյունքներ, հարկային ծառայություն

 

Ենթադրություններ. Ուժեղ ներքին աուդիտը զուգակցվում է`

- պաշտոնների հստակ նկարագրերի առկայությամբ,

- հարկային ծառայողների պաշտպանության արդյունավետ համակարգով:

Ռիսկեր. Ներքին աուդիտի գործառույթի ուժեղացումը հանգեցրել է հարկային ծառայողների շրջանում անտեղի «անհանգստությունների»` ընթացիկ գործառույթների իրականացման ժամանակ: Այլ կերպ ասած, ծառայողական քննությունների հանձնաժողովն սկզբնական շրջանում կարող է դրսևորել չափազանցված խստություն:

 

Քաղաքականություն 3.5.

Հարկային վարչարարական ընթացակարգերի միատեսակ կիրառման ապահովում հարկ վճարողների նկատմամբ

 

Հարկ վճարողները սովորաբար դժգոհում են հարկային վարչարարության անհավասարությունից և արդարացի չլինելուց: Միաժամանակ, ընթացակարգերի սահմանված չլինելը կամ դրանց ոչ հստակությունը պարարտ հող են տարբեր հարկային տեսուչների կողմից տարբեր հարկային տեսչություններում «սեփական» լուծումներ տալու համար: Իրավիճակը շտկվելու է ինչպես հարկային ծառայության ներսում միասնական ընթացակարգերի սահմանմամբ, այնպես էլ «հաճախ տրվող հարցեր» գործիքի օգնությամբ` հարկ վճարողների համար:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

3.5.1. Հարկային վարչարարության ընթացակարգերը միատեսակ են կիրառվում բոլոր հարկ վճարողների նկատմամբ:

սահմանված ընթացակարգերի քանակի էական աճ

ընթացակարգերի վերաբերյալ ձեռնարկների, ուղեցույցների հրապարակում և դրանց գծով ուսուցումների ծավալների աճ

հարկ վճարողների` հարկային ծառայողների կատարված պարտականություններից գոհունակության աստիճանի բարձրացում` յուրաքանչյուր տարի 10 տոկոսային կետով

տվյալների աղբյուրը` անկախ հարցումների արդյունքներ, հարկային ծառայություն

 

Ենթադրություններ. Հարկային ծառայության ներսում մասնագիտական և տեխնիկական հաղորդակցության մակարդակն էականորեն բարձր է նման ամբողջական ընթացակարգերի իրականացման համար:

Ռիսկեր. Հետաքննչական, քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթներն ունեն առանձնահատկություններ: Դա ստեղծում է օբյեկտիվ և իրավակազմակերպական դժվարություններ:

 

Քաղաքականություն 3.5.

Հարկային ծառայության նկատմամբ բողոքարկման համակարգի էական վերակառուցում` ապահովելու համար հաշվետվականություն, արդյունավետություն: Նոր աստիճանի «թեժ գծի» գործարկում

 

Գանգատարկման գործող համակարգը լիովին չի գոհացնում հարկ վճարողների սպասումները: Իրականում այն պետք է դառնա հարկատուի և հարկային ծառայողի գործողություններում անկողմնակալության և վստահության գրավական:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

3.6.1. Արդյունավետ գործող գանգատարկման համակարգի առկայություն և արդյունքների թափանցիկություն
3.6.2. Արդյունավետ ընթացակարգային հիմքի վրա գործող նորացված «թեժ» գիծ

հարկ վճարողների կողմից ներկայացվող գանգատների թվի աճ

գանգատարկման հանձնաժողովի կողմից հարկ վճարողների օգտին ընդունված որոշումների աճ

հարկային ծառայությունում գանգատարկման ընթացակարգերի նկատմամբ հարկ վճարողների կողմից վստահության մեծացում` յուրաքանչյուր տարի 20 տոկոսային կետով

 տվյալների աղբյուրը` անկախ հարցումների արդյունքներ, հարկային ծառայության գանգատարկման հանձնաժողովի արդյունքներ

 

Ենթադրություններ. Վարչական դատարանները կդառնան շատ ավելի մասնագիտացված` հարկային հարցերում, և կձևավորվի պրոֆեսիոնալ քննարկման իրական մթնոլորտ` «հարկ վճարողներ-հարկային ծառայություն-դատարաններ»:

Ռիսկեր.  Աճել է չարդարացված առիթներով հարկային ծառայողների գործողությունների գանգատարկման դեպքերի թիվը: Գանգատարկման հանձնաժողովի որոշումները պարտադիր կլինեն բոլորի կողմից կատարման համար:

 

ՆՊԱՏԱԿ 4.

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ՎՃԱՐՄԱՆ (ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ) ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄ

 

Էականորեն կնվազեցվեն հարկային հաշվետվություններ ընդունելիս հարկային ծառայող-հարկ վճարող շփումները, ոչ ուշ, քան մեկ տարվանից սկսած` հաշվետվությունները կընդունվեն, որպես կանոն, միայն փոստով կամ էլեկտրոնային փոստով: Հարկ վճարողների և հարկային մարմինների իրավունքների պաշտպանության նպատակով կսկսվեն օրենքով կարգավորվել հարկային մարմնի կողմից երրորդ անձանցից տեղեկություններ ստանալու ու տրամադրելու, հարկային մարմնում կուտակվող տեղեկությունների օգտագործման հարցերը, այդ թվում` եկամուտներ չհայտարարագրած կամ թերհայտարարագրած անձանց բացահայտելու համար:

Հարկային ծառայությունն էականորեն բարելավելու են հարկ վճարողներին հարկային օրենքների կիրառման մասին պարզաբանումների տրամադրման մեխանիզմը և ծավալները: Բազմազանվելու, որակապես փոփոխվելու և աճելու է հարկ վճարողներին իրազեկման ու այլ ծառայությունների շրջանակը: Առաջիկա տարում կներդրվի հարկ վճարողներին ծանուցումներ ներկայացնելու ավտոմատ ծրագիր:

Հարկային ծառայությունը կապահովի իր աշխատանքների հնարավորինս թափանցիկությունը` հրապարակելով իր ծրագրերը, աշխատանքի արդյունքները, ընթացքի վերաբերյալ հաշվետվությունները:

Արդյունքում ունենալու ենք հարկերը կամավոր վճարելը «ձեռնտու» համարվող համակարգ: Դա լինելու է ինչպես հարկ վճարողի, այնպես էլ հարկային ծառայության վստահ մոտեցումը:

Սույն նպատակին հասնելու կատարողականության ցուցանիշներն են`

 

բարձր գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականության 75 տոկոսից ավելին ըստ իր կատարողական ցուցանիշների չափվել ու գնահատվել է որպես կատարված.

բավարար գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականության 50-74 տոկոսն ըստ իր կատարողական ցուցանիշների չափվել ու գնահատվել է որպես կատարված.

անբավարար գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականությունն ըստ իր կատարողական ցուցանիշների չափվել ու գնահատվել է մինչև 49 տոկոս միջակայքում:

 

Որպես հատուկ կատարողական ցուցանիշ` այս նպատակի համար հանդես է գալիս միջազգային հեղինակավոր «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business 2008) դասակարգման մեջ ներառվող ցուցանիշների բարելավումը:

Այս նպատակով իրականացվելու է հետևյալ քաղաքականությունը`

4.1. անցում հաշվետվությունները հարկային մարմիններ փոստով կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելուն,

4.2. հաշվետվությունների մշակման ավտոմատացված համակարգի ներդրում` ներառելով նաև հիշեցում-ծանուցումների ուղարկման ավտոմատ իրականացումը,

4.3. հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ստեղծում,

4.4. հարկային ծառայությունն էականորեն բարելավելու է հարկ վճարողներին հարկային օրենքների կիրառման մասին պարզաբանումների տրամադրման մեխանիզմը:

 

Քաղաքականություն 4.1.

Անցում հաշվետվությունները հարկային մարմիններին փոստով կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացմանը

 

Վերջին տարիներին գործող հաշվետվությունների` հարկային ծառայությանը հանձնման համակարգն իրեն արդեն լիովին սպառել է` պայմանավորված հարկային վարչարարության առջև դրված նոր խնդիրների լուծմամբ:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

4.1.1. Հարկային մարմիններ հաշվետվությունները ներկայացվում են մեծ մասամբ փոստով կամ էլեկտրոնային տարբերակով:

մինչև 2009 թ. վերջն էլեկտրոնային տարբերակով և փոստով ներկայացվող հաշվետվությունների տեսակարար կշռի գերազանցում առձեռն ներկայացվող հաշվետվությունների նկատմամբ, մինչև 2011 թ. վերջը` հաշվետվությունները գերազանցապես (90 տոկոս) էլեկտրոնային տարբերակով և փոստով ներկայացնելը

 տվյալների աղբյուրը` հարկային ծառայություն

 

Ենթադրություններ.

1. Այս քաղաքականությունը համահունչ կլինի երկրում որդեգրված տեղեկատվական տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՏ) զարգացման ընդհանուր հայեցակարգին:

2. Հարկային ծառայության ՏՏ-ի ստորաբաժանումը հասցնելու է ստեղծել սույն փաստաթղթի գործողությունների ժամանակացույցով նախատեսված ենթակառուցվածքները:

Ռիսկեր.

1. Համապատասխան ֆինանսավորման աղբյուրների բացակայություն:

2. Հարկ վճարողների` ՏՏ-ի համակարգերից օգտվելու փոքր կարողություններ:

 

Քաղաքականություն 4.2.

Հաշվետվությունների մշակման ավտոմատացված համակարգի ներդրում` ներառելով նաև հիշեցում-ծանուցումների ուղարկման ավտոմատ իրականացումը

 

Ներկայումս հարկ վճարողների կողմից հարկային մարմիններ ներկայացվող հաշվետվությունները ենթարկվում են «ձեռքով» մշակման` մի քանի փուլերով: Գործող համակարգը հնարավորություն չի ընձեռում արագորեն մուտքագրելու և «ստուգելու» ներկայացվող հաշվետվությունները` աշխատատար և ժամանակատար դարձնելով այդ գործընթացը:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

4.2.1. Հաշվետվությունների մշակում` հիմնականում ավտոմատացված համակարգի միջոցով
4.2.2. Համակարգն ավտոմատ ձևավորում և ուղարկում է հիշեցում-ծանուցումները:

մինչև 2009 թ. վերջը` հաշվետվությունների 50 տոկոսից ավելի ավտոմատացված մշակում, մինչև 2011 թ. վերջը` բոլոր հաշվետվությունների ավտոմատացված մշակում

մինչև 2009 թ. վերջը` անհրաժեշտ ծանուցումների մինչև 30 տոկոսը, 2010 թ. անհրաժեշտ ծանուցումների մինչև 50 տոկոսը և 2011 թ. բոլոր անհրաժեշտ ծանուցումները ներկայացնելը

տվյալների աղբյուրը` հարկային ծառայություն

 

Ենթադրություններ. Հարկային ծառայության ՏՏ-ի ստորաբաժանումը հասցնելու է ստեղծել սույն փաստաթղթի գործողությունների ժամանակացույցով նախատեսված ենթակառուցվածքները:

Ռիսկեր. Մեծաթիվ հիշեցում-ծանուցումներ ուղարկվելու դեպքում կոնկրետ հարկ վճարողին հասցնելու դժվարություն: Հարկային ծառայության տեղեկատվական բազան բավարար մակարդակով թարմացված չլինելը հանգեցնում է անհասցե հիշեցում-ծանուցումներ ներկայացնելուն:

 

Քաղաքականություն 4.3.

Հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ստեղծում

 

Ներկայումս հարկային ծառայության կողմից հարկ վճարողներին ծառայությունները տրամադրվում են հարկ վճարողների սպասարկման բաժինների կողմից: Մատուցվող ծառայությունները խիստ սահմանափակ և ոչ բավարար լինելով հանդերձ` պատշաճ մակարդակով հասանելի չեն հարկ վճարողներին:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

4.3.1. Հարկ վճարողների սպասարկման կենտրոնների առկայություն և այդ կենտրոնների միջոցով ծառայությունների մատուցում
4.3.2. Գործում է հարկատուներին հետաքրքրող տեղեկատվության տրամադրման բազմագիծ «հեռախոսային կենտրոն»:

մինչև 2011 թ. սպասարկման կենտրոնների կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների թվի մեծացում` յուրաքանչյուր տարի 15 տոկոսային կետով

«հեռախոսային կենտրոնից» օգտվողներին տրամադրվող պատասխանների որակի էական բարձրացում` յուրաքանչյուր տարի հեռախոսազանգերն ավելացնելով 20 տոկոսով

տվյալների աղբյուրը` անկախ հարցումների արդյունքներ, հարկային ծառայություն

 

Ենթադրություններ. Հարկային ծառայությունն ստացել է բավարար աջակցություն ՀՀ կառավարությունից` հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ստեղծման համար:

Ռիսկեր. Սկզբնական շրջանում հարկ վճարողների մեծաքանակ հոսքերը դժվարացնում են սպասարկման կենտրոնների աշխատանքները:

 

Քաղաքականություն 4.4.

Հարկային ծառայությունը հարկ վճարողներին հարկային օրենքների կիրառման մասին պարզաբանումների տրամադրման մեխանիզմի էական բարելավում

 

 

Ներկայումս հարկային ծառայության կողմից հարկային օրենսդրության կիրառման վերաբերյալ հարկ վճարողներին տրամադրվող պարզաբանումները չեն բավարարում վերջիններիս պահանջները: Պարզաբանումների տրամադրման մեխանիզմը խիստ սահմանափակված է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

4.4.1. Հարկ վճարողները բավարարված են հարկային օրենսդրության կիրառման մասին տրամադրված պարզաբանումներով, դրանք հետևողական են և առանց ուշացումների:

մինչև 2008 թ. վերջը համապատասխան օրենսդրական փոփոխության առկայություն

2009-2011 թթ. տրվող պարզաբանումների քանակի ավելացում` յուրաքանչյուր տարի 15 տոկոսային կետով

հարկային օրենսդրության կարևորագույն հարցերի վերաբերյալ պարզաբանումների հրապարակում և լուսաբանում

տվյալների աղբյուրը` անկախ հարցումների արդյունքներ, հարկային ծառայություն, տեղեկատվության այլ աղբյուրներ

 

Ենթադրություններ. Հարկային ծառայության կողմից տրամադրվող պարզաբանումների մեխանիզմը համահունչ է դատական մարմինների կողմից կայացվող որոշումներին:

Ռիսկեր.

1. Օգտվելով պարզաբանումների ստացման հնարավորություններից` հարկային ծառայությունը հարկ վճարողներից կարող է ստանալ պարզաբանման կարիք չունեցող բազմաթիվ դիմումներ:

2. Հարկային ծառայությունը չի կարողանում ժամանակին ձևավորել «գիտական» և փորձառու կարողություններ:

 

ՆՊԱՏԱԿ 5. ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Համատարած կասկածամտության և յուրաքանչյուր հարկ վճարողի` որպես հարկերի վճարումից հավանական խուսափող դիտելու պրակտիկան կփոխարինվի վերլուծությունների և ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգով: Այս նպատակով կիրականացվեն անհրաժեշտ կառուցվածքային, կադրային և ուսումնական միջոցառումներ: Կսահմանվեն ստուգումների անցկացման ընցակարգեր` ըստ ոլորտների, հարկ վճարողների առանձին խմբերի: 2009 թվականից կիրականացվի հարկման տեսանկյունից ռիսկային ոլորտների, կարևորագույն ապրանքատեսակների և առանձին հարկ վճարողների մշտական մոնիթորինգ: 2010 թ. կունենանք բարեխիղճ հարկ վճարողների ընտրություն ու դրանց նկատմամբ «թեթևացված» հարկային վարչարարության հստակ ու գործողության մեջ դրված մեխանիզմ: ԵՎԲԱԽ-ը առաջիկա վեց ամսվա ընթացքում կքննարկի`

ա) հարկային ստուգումների անցկացման ռազմավարությունը: Շինարարության, էլեկտրաէներգիայի, գազի, լեռնահանքային արդյունաբերության, ջրային տնտեսության, առևտրի և այլ կարևոր` դասակարգվող ոլորտներում ստեղծվելու են առանձին ենթածրագրեր,

բ) գերավճարների, մեծ չափերի հարկային վնասների, ապառքների նվազեցման միջոցառումները,

գ) իրավասու պետական մարմինների հետ վարչական համագործակցության և փոխադարձ աջակցության աշխատանքային ծրագիրը:

Կվերակառուցվեն հարկային մարմնի օպերատիվ հետախուզության, հետաքննության և քննչական ստորաբաժանումների աշխատանքները` դրանք դարձնելով ծրագրային, նպատակային և օրենքի սահմաններում թափանցիկ:

Արդյունքում ունենալու ենք ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգ: Այդ համակարգը կապահովի հարկային հսկողության թափանցիկությունը և կբարձրացնի հարկ վճարողների` հարկերը կամավոր վճարելու վարքագիծը:

Սույն նպատակին հասնելու կատարողականության ցուցանիշներն են`

 

բարձր գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականության 75 տոկոսից ավելին ըստ իր կատարողական ցուցանիշների չափվել ու գնահատվել է որպես կատարված.

բավարար գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականության 50-74 տոկոսն ըստ իր կատարողական ցուցանիշների չափվել ու գնահատվել է որպես կատարված.

անբավարար գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականությունն ըստ իր կատարողական ցուցանիշների չափվել ու գնահատվել է մինչև 49 տոկոս միջակայքում:

 

Այս նպատակով իրականացվելու է հետևյալ քաղաքականությունը`

5.1. ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրում.

5.2. «կամերալ ուսումնասիրությունների» ինստիտուտի վերակառուցում` հիմնված տվյալների մշակման ավտոմատ համակարգի և տվյալների ժամանակակից բազայի վրա.

5.3. հարկային գերավճարների, ներառյալ ԱԱՀ-ի գծով, վերադարձման ավտոմատացված համակարգի ներդրում, ինչպես նաև հարկային ապառքների նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում.

5.4. հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական, հետաքննության և քննչական գործառույթների նպատակայնության մեծացում, հարկային ծառայության այլ գործառույթների հետ փոխգործության օպտիմալ սխեմայի որոշում.

5.5. կանխամտածված (չարամտորեն) հարկային օրենսդրությունը խախտողների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցների խստացում: Միաժամանակ, նորմատիվորեն պետք է սահմանվի դրա տարբերությունը` օրենքի շրջանակներում թույլատրելի հարկային պլանավորումից:

 

Քաղաքականություն 5.1.

Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրում

 

Հարկային ծառայության կողմից ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգը կառուցված է հիմնականում սուբյեկտիվ գործոնների վրա (կոնկրետ մարդու փորձառության, այլ տվյալներ): Նման մոտեցումը հնարավորություն չի տալիս ապահովելու հարկային հսկողության թափանցիկությունը և կանխատեսելիությունը: Ստուգվող հարկ վճարողները հաճախ հայտնվում են անհավասար պայմաններում` չստուգվողների նկատմամբ:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրագործման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

5.1.1. Ստուգումներն իրականացվում են ռիսկային չափանիշների հիման վրա` ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի (ՌՉՍՀ) ներդրման միջոցով:

2009 թ. ստուգման ենթակա հարկ վճարողների 60 տոկոսից ավելին ընտրվում է ՌՉՍՀ-ի միջոցով, 2010 թ.` 80 տոկոսից ավելին, 2011 թ. ստուգվող բոլոր հարկ վճարողներն ընտրվելու են այս համակարգի միջոցով:

տվյալների աղբյուրը` անկախ հարցումների արդյունքներ, հարկային ծառայություն, տեղեկատվության այլ աղբյուրներ

 

Ենթադրություններ. Ռիսկային չափանիշների հիման վրա հարկ վճարողների ընտրության համակարգը գործում է հարկ վճարողների կողմից ինքնագնահատման համակարգի «խաղի կանոնների» ընդունման պայմաններում:

Ռիսկեր. Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի կիրարկման սկզբնական շրջանում հարկային պարտավորությունները թերհայտարարագրող ոչ բոլոր հարկ վճարողները կհայտնվեն, այսպես կոչված, «կարմիր» գծում:

 

Քաղաքականություն 5.2.

Կամերալ ուսումնասիրությունների ինստիտուտի վերակառուցում` հիմնված տվյալների մշակման ավտոմատ համակարգի և տվյալների ժամանակակից բազայի վրա

 

Ներկայումս հարկային ծառայության կողմից իրականացվող ստուգումներն անցկացվում են բացառապես հարկ վճարողների գրասենյակներում: Գործում է հարկային ծառայությունում կամերալ ուսումնասիրությունների ընտրանքային համակարգ, որը հնարավորություն չի տալիս միանշանակ կերպով ճշտելու հարկ վճարողների բոլոր հարկային պարտավորությունները:

Կամերալ ուսումնասիրությունների ինստիտուտի զարգացման և գործունակության բարձրացման նպատակով նախատեսվում է մշակել միջոցառումներ` վարչական ռեգիստրների (սեփականության իրավունքի, ձեռնարկատիրական գործունեության իրավունքի, քաղաքացիական կացության, մաքսային, սոցիալական և այլ ռեգիստրներ) և «քվազի-ֆիսկալ» ոլորտի ռեգիստրների (էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կապի ծառայություններ) տեղեկությունները կայուն պարբերականության հիմքով ստանալու և օգտագործելու ուղղությամբ:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

5.2.1. Կամերալ ուսումնասիրությունը դառնում է «սպասարկման գործառույթից» «տվյալների մշակման» պարտադիր ընթացակարգ:

Կամերալ ուսումնասիրությունների նոր ընցակարգերը սահմանված են համապատասխան օրենսդրական փոփոխությունների կատարման միջոցով:

տվյալների աղբյուրը` համապատասխան իրավական ակտեր

 

Ենթադրություններ. Կամերալ ուսումնասիրությունների պրակտիկան աստիճանաբար փոխարինվելու է ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգով:

Ռիսկեր. Կամերալ ուսումնասիրությունների անցկացումը բարդացել է հարկ վճարողների կողմից տեխնիկական սխալներով ներկայացվող հաշվետվությունների թվի աճի հետևանքով:

 

Քաղաքականություն 5.3.

Հարկային գերավճարների, ներառյալ ԱԱՀ-ի գծով, վերադարձման ավտոմատացված համակարգի ներդրում, ինչպես նաև հարկային ապառքների նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում

 

Վերջին տարիներին հարկային եկամուտների հավաքագրման աճին զուգընթաց ավելացել են ինչպես հարկային գերավճարները (հատկապես` ԱԱՀ-ի գծով), այդ գումարների վերադարձի և հաշվանցման հայտերի թիվը, այնպես էլ հարկային ապառքները: Գերավճարների վերադարձի գործող համակարգը մեծ մասամբ չի բավարարում հարկ վճարողների պահանջները` հայցվող գումարների հիմնավորվածության և բուն վերադարձի ընթացակարգերի ձգձգվածության ու բարդության պատճառով, իսկ հարկային ապառքների նվազեցմանն ուղղված միջոցառումներն էականորեն բարելավման կարիք ունեն:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

5.3.1. Հարկային գերավճարները հաշվանցվում կամ վերադարձվում են ավտոմատացված համակարգի միջոցով:
5.3.2. Հարկային ապառքների նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիրն ընդունված է:

2009 թ. հարկային գերավճարների 50 տոկոսից ավելին հաշվանցվելու կամ վերադարձվելու է ավտոմատացված համակարգի կիրառման միջոցով, 2010 թ.` 80 տոկոսից ավելին, 2011 թ.` հարկային գերավճարները հաշվանցվելու կամ վերադարձվելու են ավտոմատացված համակարգի կիրառման միջոցով:

յուրաքանչյուր տարի ընթացիկ հարկային ապառքների բացառում, կուտակված հարկային ապառքների կրճատում` 20 տոկոսային կետով:

 տվյալների աղբյուրը` համապատասխան իրավական ակտեր

 

Ենթադրություններ. Գերավճարները հաշվանցվում են, կամ վերադարձի ավտոմատացված համակարգը պարտադիր կերպով զուգակցվում է տնտեսությունում փաստաթղթաշրջանառության մակարդակի բարձրացման ապահովմամբ: Դատական և հարկադիր գանձող մարմինները բավարար չափով կաջակցեն հարկային ապառքների գանձման և բռնագանձման գործընթացներին:

Ռիսկեր.

1. Գերավճարների հաշվանցման կամ վերադարձի ավտոմատացված համակարգի գործարկման սկզբնական շրջանում կտրուկ ավելանում են հաշվանցվող կամ վերադարձվող գումարները` ստեղծելով հարկերի հավաքագրման ցուցանիշի ապահովման խնդիրներ: Մեծանում է ԱԱՀ-ի չհիմնավորված դեբետային մնացորդների հայտարարագրված ծավալը:

2. Խոշոր կազմակերպությունների ապառքների գանձման գործընթացը կհանգեցնի դրանց սնանկության:

 

Քաղաքականություն 5.4.

Հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական, հետաքննության և քննչական գործառույթների նպատակայնության մեծացում, հարկային ծառայության այլ գործառույթների հետ փոխգործունեության օպտիմալ սխեմայի որոշում

 

Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների շրջանակներում, ինչպես նաև «Օպերատիվ հետախուզության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու հետ կապված հարկային ծառայության գործող քննչական, հետաքննչական և նորացվող գործառույթներով օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներն իրենց ընթացիկ աշխատանքներում կարիք ունեն առավել արդյունավետ դարձնելու հարկային ծառայության այլ ստորաբաժանումների, ինչպես նաև միմյանց միջև տեխնիկական և մասնագիտական հաղորդակցությունը: Այդ դեպքերում մեծածավալ համատեղ գործողությունների անհրաժեշտություն է առաջանում: Հարկային ստուգումների իրականացման մասով կան դեպքեր, երբ նաև կրկնվում են որոշ գործառույթներ:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

5.4.1. Հարկային մարմնի հետաքննության և քննչական գործառույթները հստակ են կիրառվում և հիմնված են փոխգործունեությունն ապահովող արդյունավետ ընթացակարգի վրա:

Մինչև 2008 թ. տարեվերջ հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական, հետաքննության և քննչական գործառույթներն օպտիմալ սահմանված են, և ներդրված է հաշվետվականության մեխանիզմը:

Իրականացված են «Օպերատիվ հետախուզության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող բոլոր միջոցառումները: Դա նշանակում է, որ հարկային մարմինը լիովին օգտագործում է օրենքով վերապահված բոլոր հատուկ լիազորությունները` մանրամասն սահմանված ընթացակարգերի հիման վրա:

տվյալների աղբյուրը` հարկային ծառայություն

 

Ենթադրություններ. Ապահովված է արդյունավետ կապն այլ իրավապահ մարմինների հետ, և գործում է տեղեկությունների փոխանակման գործուն համակարգ:

Ռիսկեր. Իրավապահ մարմինների միջև օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող ընթացակարգերը միասնականացված չեն:

 

Քաղաքականություն 5.5.

Կանխամտածված (չարամտորեն) հարկային օրենսդրությունը խախտողների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցների խստացում: Միաժամանակ, նորմատիվորեն պետք է սահմանվի դրա տարբերությունը` օրենքի շրջանակներում թույլատրելի հարկային պլանավորումից: 

 

Քրեական օրենսգրքով հարկային իրավախախտումների համար նախատեսված հանցակազմի ապացուցելիությունը ներկայումս բարդ է: Հաճախ շփոթմունք է առաջանում հարկ վճարողի կիրառած մոտեցումը, գործարքի ձևակերպումը որպես «իրավախախտում» կամ «թույլատրելի հարկային պլանավորում» որակելու միջև: Անհրաժեշտ կլինի «գույքագրել» տարբեր տեսակի պատասխանատվության նորմերի կիրառման ձևերը, չափերը և պրակտիկան, ապա անդրադառնալ դրանց անհրաժեշտ վերանայմանը` նոր վարչարարական մոտեցումների ներքո:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

5.5.1. Գործում է կանխամտածված և չարամտորեն հարկային օրենսդրությունը խախտողների նկատմամբ պատասխանատվության միջոցները խստացնող փոփոխված օրենսդրություն:

մինչև 2009 թ. տարեվերջ համապատասխան օրենսդրական փոփոխությունների ընդունում

տվյալների աղբյուրը`  համապատասխան իրավական ակտեր

 

Ենթադրություններ.

Հարկային հանցագործությունների հայտնաբերման գործում էական աջակցություն է ցուցաբերվում իրավապահ այլ մարմինների կողմից:

Այլ պետական մարմինների հետ օրենսդրական նախագծերի քննարկումը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից դրա ընդունումը կիրականացվեն նախատեսված ընթացակարգով և սահուն:

Ռիսկեր. Գործնականում բարդ է տարանջատել կանխամտածված հարկային իրավախախտումները թույլատրելի հարկային պլանավորումից:

 

ՆՊԱՏԱԿ 6.

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ

 

Կառուցվածքային բարեփոխումները կիրականացվեն`

ա) հարկային ծառայության գլխավոր գրասենյակում կներդրվի գործառույթների վրա հիմնված կառուցվածք, որը հնարավորություն կտա կառավարման խողովակներում ունենալու հստակություն և խուսափելու կրկնություններից,

բ) կվերակառուցվեն խոշոր հարկ վճարողների և ոլորտային տեսչությունները` ուժեղացնելով գործառութային և ոլորտային հսկողությունը,

գ) կկրճատվի գործող հարկային տեսչությունների թիվը` բարելավելով դրանց կառուցվածքը, զարգացնելով հարկ վճարողների սպասարկման գործառույթները:

Կառուցվածքի էական առանձնահատկությունն է լինելու միասնական ընթացակարգերի ձևավորումը գլխավոր գրասենյակում, հստակ դելեգացումը տեղերին (հարկային տեսչություններին) և կատարման նկատմամբ ժամանակակից հսկողական գործիքների ներդրումը:

Կառուցվածքում նախատեսվում է ունենալ տվյալների մշակման մինչև 5 կենտրոն` տեղաբաշխված Երևանում և մարզերում: Դրանց հիմնական խնդիրն է լինելու հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվետվությունների ընդունումը և մշակումը` աշխատելով գլոբալ համակարգչային տվյալների բազայում:

Կառուցվածքում նախատեսվում է ունենալ հարկ վճարողների սպասարկման կենտրոններ:

Դրանց հիմնական խնդիրն է լինելու հարկային օրենքների կիրառման վերաբերյալ պարզաբանումների տրամադրումը և իրազեկման իրականացումը: Քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու այն բանին, որ առաջին շրջանում, մինչև տեխնիկապես համալրված սպասարկման կենտրոնների գործարկումը, պարզաբանումները տրվեն հարկային ծառայության գլխավոր գրասենյակի կողմից, իսկ իրազեկման աշխատանքներն իրականացվեն հարկային տեսչությունների կողմից:

Կառուցվածքի հենասյուներից է լինելու մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից համակարգի ստեղծումը: Այն ենթադրելու է աշխատողների կատարողականության գնահատման համակարգի ներդրում:

Արդյունքում ունենալու ենք հարկային ծառայության նորացված կառավարման գործառնությունների վրա հիմնված հորիզոնական համակարգ: Այն կհամապատասխանի լավագույն միջազգային փորձին` ապահովելով հարկային ծառայության օպտիմալ կառավարում, գործառույթների հստակ տարանջատում, կրկնությունների բացառում` համապատասխան հաշվետվական համակարգերով:

Սույն նպատակին հասնելու օբյեկտիվ վերահսկվող կատարողականության ցուցանիշներն են`

բարձր գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականության 75 տոկոսից ավելին, ըստ իր կատարողական ցուցանիշների, չափվել ու գնահատվել է որպես կատարված,

բավարար գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականության 50-74 տոկոսը, ըստ իր կատարողական ցուցանիշների, չափվել ու գնահատվել է որպես կատարված,

անբավարար գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականությունը, ըստ իր կատարողական ցուցանիշների, չափվել ու գնահատվել է մինչև 49 տոկոս միջակայքում:

 

Այս նպատակով իրականացվելու է հետևյալ քաղաքականությունը`

6.1. անցում գործառույթների վրա հիմնված կառավարման սխեմայի: Վերափոխումն իրականացվելու է «գլխավոր գրասենյակ»-«խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություն»-«տարածքային ստորաբաժանումներ» փուլերով.

6.2. տարածքային ստորաբաժանումների թվի կտրուկ փոքրացում` այն հավասարակշռելով տարածքային սպասարկման և տվյալների մշակման կենտրոնների ստեղծմամբ, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ավելի ակտիվ ներգրավմամբ.

6.3. մարդկային ռեսուրսների կառավարման արդի համակարգի ներդրում.

6.4. աշխատողների և ստորաբաժանումների կատարողական չափանիշների համակարգի ներդրում` այն կապելով ոչ հատկապես միայն վճարված հարկերի, այլ արտադրողականության և այլ ֆունկցիոնալ ցուցանիշների հետ:

 

Քաղաքականություն 6.1.

Անցում գործառույթների վրա հիմնված կառավարման սխեմայի: Վերափոխումն իրականացվելու է «գլխավոր գրասենյակ»-«խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություն»-«տարածքային ստորաբաժանումներ» փուլերով:

 

Հարկային ծառայության ներկայումս գործող կազմակերպչական կառուցվածքը հնարավորություն չի տալիս արդյունավետ լուծելու հարկային մարմնի առջև դրված որոշ խնդիրներ: Երևանում գործում են մասնագիտացված 4 հարկային տեսչություններ (այդ թվում` խոշոր հարկ վճարողներին սպասարկող), որոնք սպասարկում են ամբողջ հանրապետությունով տեղաբաշխված հարկ վճարողներին: Դրանց գործառույթները ևս ենթակա են միասնականացման` ռեսուրսների արդյունավետ և արդարացված օգտագործման նպատակով: Տարածքային կառավարման առումով վերանայման կարիք ունեն նաև հարկային տեսչությունների տեղաբաշխվածության սխեման և առանձին գործառույթներ: Միաժամանակ, վերանայվելու է հարկային պլանավորման ներկայիս գործող կարգը և ենթադրվում է տարանջատում դնել ռազմավարական և օպերացիոն պլանավորման միջև:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

6.1.1. Հարկային ծառայությունում գործառույթների կրկնությունները հասցված է նվազագույնի:

Մինչև 2008 թ. տարեվերջ վերանայվել է բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները:

տվյալների աղբյուրը`  համապատասխան իրավական ակտեր

 

Ենթադրություններ. Հարկային ծառայության նոր կազմակերպչական կառուցվածքը կունենա երկարաժամկետ գործողություն և էական փոփոխությունների չի ենթարկվի` չնայած որ ներկայումս իրականացվող կառավարման տեղաշարժն աննախադեպ մեծ է:

Ռիսկեր. Կառավարման փոփոխությունը ենթադրում է փոփոխման կառավարման ունակություն, վերջինս էլ ենթադրում է նոր կառավարիչների առկայությունը:

 

Քաղաքականություն 6.2.

Տարածքային ստորաբաժանումների թվի կտրուկ փոքրացում` այն հավասարակշռելով տարածքային սպասարկման և տվյալների մշակման կենտրոնների ստեղծմամբ, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ավելի ակտիվ ներգրավմամբ

 

Նախկինում տարածքային հարկային տեսչությունների թիվը մեծացնելիս` հարկային ծառայությունը բավարար վերլուծական հմտություններ չի ունեցել այդ քայլի արդյունքները գնահատելու, կանխատեսելու, իսկ ապագայում` չափելու համար: Ներկայումս տարածքային հարկային տեսչությունների թիվն օպտիմալացման կարիք ունի, քանի որ հարկային ծառայությունը մշտապես առնչվում է ծախսերի օպտիմալացման հետ, իսկ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները և այլ գործիքները հնարավորություն են տալիս ծառայություններ մատուցելու և գործառնություններ իրականացնելու տարածության վրա և ավելի արագ:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

6.2.1. Տարածքային հարկային տեսչությունների աշխատանքների արդյունավետության բարձրացում

հավաքագրման արժեքի (հարկային ծառայության կողմից վերահսկվող եկամուտների նկատմամբ ծախսերի տոկոս) նվազեցում` սկսած 2011 թ.

տվյալների աղբյուրը` համապատասխան իրավական ակտեր

 

Ենթադրություններ. ՀՀ կառավարությունը, այդ թվում` հարկային ծառայությունը միջոցներ կձեռնարկեն աշխատանքից ազատվող աշխատողներին վերապատրաստելու և նոր աշխատատեղեր գտնելու համար:

Ռիսկեր.

1. Նոր կազմակերպչական կառուցվածքն առաջացնելու է որոշակի դժգոհություններ դրա հետևանքով հարկային ծառայությունից ազատված աշխատողների մոտ:

2. Նոր, ավելի սեղմ թվով աշխատելիս` որոշակի դիմադրություն և հոգեբանական բարդույթ է առաջանում: Դա կարող է բացասաբար ազդել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հավաքագրման ցուցանիշի կատարողականի վրա:

 

Քաղաքականություն 6.3.

Մարդկային ռեսուրսների կառավարման արդի համակարգի ներդրում

 

 

Հարկային ծառայությունում ներկայումս բացակայում է մարդկային ռեսուրսների կառավարման համակարգված մոտեցումը: Ըստ 2008 թ. հունվարին հրապարակված Եվրամիության չափորոշիչներով իրականացված հարկային վարչարարական կարողությունների գնահատման արդյունքների` այս ոլորտը գնահատվել է որպես առավել ցածր մակարդակ ունեցող:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

6.3.1. Հարկային ծառայությունում ներդրվել և գործում է մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից համակարգ:

հարկային ծառայողների պաշտոնների հստակ նկարագրերի սահմանում`
մինչև 2009 թ. հուլիսի 1-ը` պաշտոնների 60 տոկոսի համար, և մինչև 2009 թ. հոկտեմբերի 31-ը` բոլորի համար

յուրաքանչյուր հարկային ծառայողի մասին մասնագիտական տեղեկությունների բանկի ստեղծում`
մինչև 2009 թ. հունվարի 1-ը` հարկային ծառայողների 80 տոկոսի համար, և մինչև 2009 թ. հոկտեմբերի 31-ը` բոլորի համար` ներառյալ նոր աշխատանքի ընդունվածները

տվյալների աղբյուրը` հարկային ծառայություն

 

Ենթադրություններ. Հարկային ծառայության մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից համակարգն առավելագույնս համահունչ է պետական ծառայության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ որդեգրված մոտեցումներին:

Ռիսկեր. Համակարգի ներդրման սկզբնական շրջանում առաջանում են կոնֆլիկտներ «հին» ոճով աշխատող հարկային ծառայողների և նոր ընթացակարգերի միջև: Հարկային ծառայությունում արագորեն չեն գտնվելու անհրաժեշտ «դրոշակակիրներ»: Առավել «բարդ» զանգված է հանդիսանում միջին օղակի ղեկավարությունը:

 

Քաղաքականություն 6.4.

Աշխատողների և ստորաբաժանումների կատարողական չափանիշների համակարգի ներդրում` այն կապելով ոչ հատկապես միայն վճարված հարկերի, այլ արտադրողականության և այլ ֆունկցիոնալ ցուցանիշների հետ:

 

 

Հարկային ծառայության գործունեության ամբողջ 17 տարվա ընթացքում միայն մեկ փորձ է արվել ըստ աշխատանքային ցուցանիշների գնահատման համակարգ գործարկելու (2005-2006 թթ., որը վերաբերել է լավագույն հարկային տեսուչ և տեսչություն ընտրելուն), որը հետագայում չի շարունակվել և չի զարգացել:

Կատարողական չափանիշների համակարգի ներդրումը կառավարման նոր համակարգի հիմնական հենասյուներից մեկն է:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

6.4.1. Կատարողական չափանիշների համակարգի ներդրման միջոցով հարկային մարմնի աշխատանքների արդյունավետությունը բարձրացված է: Հարկային ծառայողներն ավելի շահագրգիռ են աշխատում և հստակորեն ձգտում են հասնել կոնկրետ արդյունքների, որի հիման վրա էլ որոշվում է նրանց հատուցումների չափը և առաջխաղացումը:

հարկային ծառայողների համար կատարողական չափանիշների և դրանց գծով հաշվետվական համակարգի սահմանում`
մինչև 2009 թ. հուլիսի 1-ը` պաշտոնների 60 տոկոսի համար, և մինչև 2009 թ. հոկտեմբերի 31-ը` բոլորի համար

տվյալների աղբյուրը` հարկային ծառայություն

 

Ենթադրություններ. Հարկային ծառայության մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից համակարգն առավելագույնս համահունչ է պետական ծառայության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ որդեգրված մոտեցումներին:

Ռիսկեր. Համակարգը ենթադրում է հարկային ծառայողների հաշվետվությունների աճ: Ոչ բոլոր պաշտոնների համար է, որ հնարավոր է սահմանել քանակային կատարողական չափանիշներ` դրանք փոխարինելով ավելի բարդ որակական կամ ժամանակային չափանիշներով:

 

ՆՊԱՏԱԿ 7.

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

Հարկային վարչարարության տեղեկատվական հոսքերի արդյունավետ կառավարումը ենթադրում է նոր գործիքների ընդգրկում, աշխատանք միայն օրինական (լիցենզավորված) համակարգչային ծրագրերով, համակարգի ամբողջականության և անվտանգության ապահովում: Դա վերաբերելու է հատկապես հարկ վճարողների տվյալների գլոբալ համակարգչային բազայի կառավարմանը` ներառելով`

ա) հարկ վճարողների մասին օրենքով սահմանված բոլոր տեղեկությունների ամբողջական (հիմնական) բազայի վարումը,

բ) համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովման հարցերը,

գ) հարկ վճարողների մասին արտաքին և ներքին տեղեկատվության, հաշվետվությունների ընդունման և մշակման միասնական էլեկտրոնային համակարգ, գործերի ավտոմատ հսկողություն:

Համակարգը պետք է պատրաստ լինի նոր խնդիրների լուծման, մասնավորապես, այլ գործակալությունների տվյալների բազաների հետ աշխատելու իմաստով:

Արդյունքում ունենալու ենք արդիականացված տեղեկատվական հոսքերի կառավարման համակարգ, որը համալրված կլինի ժամանակակից ծրագրերով: Այն մեծ մասամբ կավտոմատացնի հարկային ծառայության խոշոր գործառույթները` նվազագույնի հասցնելով մարդկային գործոնի «ռիսկային» ազդեցությունը: Դրա գրավականը կհանդիսանա ՏՏ-ի ոլորտի երկարաժամկետ ռազմավարական ծրագրի ստեղծումը:

Սույն նպատակին հասնելու կատարողականության ցուցանիշներն են`

բարձր գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականության 75 տոկոսից ավելին, ըստ իր կատարողական ցուցանիշների, չափվել ու գնահատվել է որպես կատարված,

բավարար գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականության 50-74 տոկոսը, ըստ իր կատարողական ցուցանիշների, չափվել ու գնահատվել է որպես կատարված,

անբավարար գնահատական`

եթե սույն նպատակից բխող քաղաքականությունն, ըստ իր կատարողական ցուցանիշների, չափվել ու գնահատվել է մինչև 49 տոկոս միջակայքում:

 

Այս նպատակով իրականացվելու է հետևյալ քաղաքականությունը`

7.1. ՏՏ-ի նոր ռազմավարության սահմանում, հարկային ծառայության նոր սահմանված առաքելության և հիմնական 7 նպատակի իրագործումն ապահովելու համար.

7.2. հարկ վճարողների մասին ամբողջականացված տվյալների ժամանակակից բազայի ստեղծում` ներառյալ երրորդ անձանցից օրենքով ստացվածը: Համակարգը պետք է ապահովի հարկ վճարողների անհատական տվյալների գաղտնիությունը.

7.3. առավելագույնի հասցնել ժամանակակից ՏՏ-ի համակարգերի կիրառումը հարկ վճարողների և հարկային ծառայության ներքին ստորաբաժանումների կողմից` ինտերնետ, ներքին ցանց, պորտալներ, ժամանակակից լիցենզավորված ծրագրային ու գործիքային մեթոդների գծով վերապատրաստումներ:

 

Քաղաքականություն 7.1.

ՏՏ-ի նոր ռազմավարության սահմանում` հարկային ծառայության նոր սահմանված առաքելության և հիմնական 7 նպատակի իրագործումն ապահովելու համար

 

Հարկային ծառայության ՏՏ-ի գործող համակարգը մեծ մասամբ կառուցված է ավանդական աշխատանքների հնարավորինս ավտոմատացման և ընթացիկ խնդիրների լուծման վրա: Սա հիմնականում պայմանավորված է այս ոլորտում երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի և որպես հետևանք` ֆինանսական, մարդկային և տեխնիկական ռեսուրսների բացակայությամբ:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

7.1.1. Հարկային ծառայությունում առկա է ժամանակակից պահանջների համապատասխան ՏՏ-ի երկարաժամկետ, թարմացվող ռազմավարությունը:

որակական գնահատում` ըստ միջազգային լավագույն փորձին ծանոթ մասնագիտական խմբի կարծիքի

տվյալների աղբյուրը` հարկային ծառայության կատարած հարցումները

 

Ենթադրություններ. Հարկային ծառայության ՏՏ-ի ռազմավարությունն ամբողջովին համապատասխանում է հանրապետությունում ոլորտի պատասխանատուների կողմից մշակված հայեցակարգային փաստաթղթերին, որոնք նախապես առկա են:

Ռիսկեր.

1. Սահմանված նոր ՏՏ-ի ռազմավարությունում ամբողջությամբ արտացոլված չեն բոլոր հնարավոր միջոցները, որոնք անհրաժեշտ են հարկային ծառայության նոր առաքելության և հիմնական 7 նպատակի իրականացման համար:

2. Հարկային ծառայությունը չունի բավարար ֆինանսական և մարդկային ռեսուրսներ` նոր ՏՏ-ի ռազմավարությունն ամբողջությամբ իրականացնելու համար:

 

Քաղաքականություն 7.2.

Հարկ վճարողների մասին ամբողջականացված տվյալների ժամանակակից բազայի ստեղծում` ներառյալ երրորդ անձանցից օրենքով ստացվածը: Համակարգը պետք է ապահովի հարկ վճարողների անհատական տվյալների գաղտնիությունը:

 

Հարկային ծառայության տեղեկատվական բազան համարվում է հանրապետությունում ամենահագեցվածներից մեկը և ունի իր ուրույն դերակատարությունը հարկային վարչարարության մեջ: Սակայն դրանում պարունակվող տվյալների կազմի իմաստով այն վերջին տարիներին գրեթե չի ենթարկվել փոփոխությունների: Դրա հետ մեկտեղ ներկայիս իրականությունը ներկայացնում է ավելի մեծ ու նոր պահանջներ տվյալների բազաների նկատմամբ: Այլ մարմինների հետ համագործակցության շրջանակներում հաճախ կարիք է լինում ապահովել նրանց ծրագրերի իրականացումը հարկային ծառայության տեղեկատվական բազայի միջոցով: Շարունակվում է արդիական մնալ հարկ վճարողների անհատական տվյալների գաղտնիության և անվտանգության էլ ավելի բարձր մակարդակի ապահովումը` նախատեսելով այդ տվյալների տրամադրումը միայն օրենքով սահմանված դեպքերում:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

7.2.1. Ստեղծված է ժամանակակից ծրագրերով հագեցված տվյալների բազա, որը համապատասխանում է հարկային ծառայության ՏՏ-ի ռազմավարության ստանդարտներին

հարկային ծառայության տվյալների բազայի ներքին օգտագործողների կողմից բավարարվածության աստիճանի մեծացում

հարկային ծառայության տվյալների բազայի արտաքին օգտագործողների կողմից բավարարվածության աստիճանի մեծացում`
ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե, ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, միջազգային կազմակերպությունների զեկույցներ

տվյալների աղբյուրը` հարկային ծառայության կատարած հարցումները

 

Ենթադրություններ. Առկա է բոլոր շահագրգիռ կառույցների հետ արդյունավետ համագործակցություն` «էլեկտրոնային հասարակություն» գաղափարի շրջանակներում:

Ռիսկեր. Հարկային ծառայության հետ համագործակցող տարբեր կառույցների տեղեկատվական բազաների միջև կան էական տարբերություններ` համատեղելիության տեսանկյունից:

 

Քաղաքականություն 7.3.

Առավելագույնի հասցնել ժամանակակից ՏՏ-ի համակարգերի կիրառումը հարկ վճարողների և հարկային ծառայության ներքին ստորաբաժանումների կողմից` ինտերնետ, ներքին ցանց, պորտալներ, ժամանակակից լիցենզավորված ծրագրային ու գործիքային մեթոդների գծով վերապատրաստումներ 

 

Ներկայումս հարկային ծառայությունը լիարժեք չի օգտագործում իր ՏՏ-ի համակարգերի կարողությունները: Դա պայմանավորված է և ՏՏ-ի համակարգերի որոշ չափով ոչ արդիական լինելով, ինչպես նաև գործող համակարգը չի խթանել և առավելագույնի հասցրել ՏՏ-ի գործիքախմբի օգտագործումը:

Ստորև ներկայացվում են քաղաքականության իրականացման արդյունքները, կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև անհրաժեշտ ենթադրությունները և հնարավոր ռիսկերը.

 

Արդյունքը

Կատարողականության ցուցանիշները

7.3.1. Ժամանակակից ՏՏ-ի գործիքները և մեթոդները լայնորեն կիրառվում են հարկային ծառայության պրակտիկայում:

ինտերնետի միջոցով հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ծավալի մեծացում` ըստ միջազգայնորեն ընդունված պարամետրերի

ներքին ցանցին օգտագործողների թվի և թողունակության մեծացում` հարկային ծառայության ստորաբաժանումների համար

լիցենզավորված համակարգչային ծրագրերի տեսակարար կշռի աճ հարկային ծառայության գործունեության մեջ

հարկային օրենսդրության և այլ տեղեկատվության տարածման ծավալների և արագագործության մեծացում` պորտալների և տերմինալների կիրառման միջոցով

նշված գործիքների և մեթոդների գծով հարկային ծառայողներին տրամադրվող ձեռնարկների և ուսուցումների թվի աճ

տվյալների աղբյուրը` հարկային ծառայություն

 

Ենթադրություններ. Հարկային ծառայությունն ունենալու է բավարար որակավորման և փորձառության մարդկային ռեսուրսներ և համապատասխան ֆինանսավորում:

Ռիսկեր. Կադրերի մեծ հոսունություն և ուսումնական ու վերապատրաստման ծրագրերի անհամապատասխանություն (կամ համապատասխանեցման կարողությունների պակաս) արագորեն փոփոխվող, թարմացվող տեխնոլոգիաների, ծրագրային ապահովման և սարքերի հետ:

 

ՄԱՍ Բ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

«ՆՊԱՏԱԿ 1»-Ի ԳԾՈՎ

Ø   Նպատակը. Խոշոր բիզնեսի ճիշտ, լիարժեք և ժամանակին հարկման ապահովում

Ø   Քաղաքականությունը.

1.1. Պետական եկամուտների մեջ հիմնական դերակատարում ունեցող հարկ վճարողների հարկման բազաների նկատմամբ հասցեական մոտեցում.

1.2. Պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելը կանխարգելող օրենսդրական և վարչարարական մեխանիզմի ներդրում.

1.3. Նոր քաղաքականության մշակում` հարկ չվճարող կազմակերպությունների անունների բացահայտման գծով.

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը
(սկիզբը և ավարտը. ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

1.

Խոշոր հարկ վճարողների ընտրության չափանիշների սահմանում և դրանց հիման վրա հարկ վճարողների գործերի փոխանցում խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություն

01.06.08-31.07.08

2.

Ներկայումս գործող 4 ոլորտային հարկային տեսչությունների միավորումը խոշոր հարկ վճարողների մեկ համախմբված հարկային տեսչության մեջ

01.07.08-31.12.08

3.

Ելնելով ոլորտային առանձնահատկություններից` ստուգումների իրականացման ուղեցույցների մշակում, կիրարկում (ներառյալ պարբերական վերանայումները)` առաջին հերթին դրանք ստեղծելով նախկին հատուկ հարկային տեսչությունների ոլորտների գծով: Նախապես ստեղծվում են ցանկալի ուղեցույցների ցանկ և մշակման ժամանակացույց

01.09.08 – 31.12.11*

4.

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատողների վերապատրաստում` ելնելով ոլորտային առանձնահատկություններից

01.10.08 – 31.12.11

5.

Խոշոր ապառքատերերի հետ կատարվող աշխատանքների նոր մեխանիզմների մշակում

01.10.08-31.03.09

6.

Ուսումնասիրությունների հիման վրա օրենսդրական փոփոխությունների նախագծի պատրաստում` այն մասին, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից օրենսդրության խախտմամբ գործարարությամբ զբաղվելու դեպքերում օրենքով սահմանվեն կոնկրետ հասցեական պատասխանատվության խիստ նորմեր, և այն ՀՀ կառավարություն ներկայացնելը

01.11.08-31.03.09

7.

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելու դեպքերի բացահայտման նպատակով պետական մարմինների հետ համագործակցության ծրագրի մշակում

01.04.09-30.06.09

8.

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելու դեպքերի բացահայտման նպատակով գույքի և եկամուտների հայտարարագրերի միջոցով արդյունավետ հսկողության մեխանիզմների սահմանում` նախատեսելով հայտարարատու ֆիզիկական անձանց մոտ հսկողություն կազմակերպելու և անցկացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

01.07.08-01.03.09

9.

Ուսումնասիրությունների հիման վրա ՀՀ կառավարություն օրենսդրական առաջարկություն ներկայացնելը` հարկ չվճարող կազմակերպությունների անունների բացահայտման ընթացակարգերի և արդյունքների հրապարակման իրավական հիմքերի ստեղծման նպատակով

01.07.08-28.02.09

10.

Ուսումնասիրությունների հիման վրա ՀՀ կառավարություն խոշոր կազմակերպություն-հարկ վճարողների մոտ միջազգային չափանիշներին համապատասխան պարտադիր աուդիտի անցկացման վերաբերյալ օրենսդրական առաջարկություն ներկայացնելը` ապահովելով նաև արդյունքների հասանելիությունը հարկային ծառայությանը

01.07.08-30.11.08

 

* Միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում: Արտաքին ֆինանսական ռեսուրս ասելով` հասկացվում է ինչպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, այնպես էլ` միջազգային կամ օտարերկրյա դոնոր կազմակերպությունների միջոցները:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ` ՆՊԱՏԱԿ 2-Ի ԳԾՈՎ

 

Ø   Նպատակը. Փոքր բիզնեսի համար արդյունավետ հարկային բեռի սահմանում` «փափուկ» հարկային վարչարարության կիրառմամբ

Ø   Քաղաքականությունը.

2.1. Փոքր բիզնեսի համար հարկային հաշվետվությունների և այլ պահանջվող տվյալների քանակության ու պարբերականության կրճատում.

2.2. Փաստաթղթաշրջանառությունը փոքր բիզնեսի համար չպետք է ծանր խնդիր լինի, սակայն գրանցումների ծավալները պետք է էականորեն կարգավորվեն.

2.3. Հարկային ծառայությունը ներդնելու է նորաստեղծ փոքր բիզնեսին աջակցելու առանձին ծրագիր.

2.4. Փոքր ձեռնարկություններում ստուգումների պարբերականության կրճատում.

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը
(սկիզբը և ավարտը. ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

1

2

3

11.

Հարկային ծառայության կողմից հաշվետվությունների և այլ տվյալների տեսակների, ձևաթղթերի գույքագրման և օպտիմալացման վերաբերյալ առաջարկությունների քննարկման ժամանակ առանձին անդրադառնալ փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) առանձնահատկություններին` նրանց համար սահմանելով ավելի ցածր վարչարարական բեռ (տե՜ս սույն փաստաթղթի Նպատակ 4-ի գործողությունների ժամանակացույցի 58-րդ կետը)

01.08.08-31.10.08*

12.

Նորաստեղծ փոքր բիզնեսին աջակցելու առանձին միջոցառումների ծրագրի մշակում և իրականացում

01.08.08 –30.06.09

13.

Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների (ՓՄՁ) դասակարգման նոր համակարգի մշակում ու ներդրում` հարկային օրենսդրության կիրառման նպատակով

01.07.08-31.07.08

14.

Ձեռնարկությունների ստեղծման և սպասարկման ոլորտում «մեկ պատուհանի» գաղափարի ներդրման քննարկումների կազմակերպում` միջգերատեսչական հարթության վրա

01.07.08-31.05.09

15.

Հաշվետվությունների թվի և դրանք ներկայացնելու պարբերականության կրճատում, հարկերի հաշվարկման պարզեցում` հենվելով կայուն ֆիքսված միատարր հարկային բազայի և հարկատեսակների վրա (օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկ)

01.07.08-31.07.08

16.

Մասնագիտացված կազմակերպությունների կողմից հաշվապահական ծառայությունների մատուցման գործընթացը ՓՄՁ-ի համար կազմակերպելու օպտիմալացման քննարկումներին մասնակցություն` ներառյալ հաշվապահական ստանդարտների առանձին փաթեթի մշակման հարցը

01.06.08-28.02.09

17.

Փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար հարկային հաշվառման առանձնահատուկ եղանակների, ինչպես նաև ստուգումների (օրինակ` 314 և 315 գրքերի վարումը, դրամարկղային գրքերի վարումը և այլն) կիրառման շրջանակների էական նվազեցում: Այդ նպատակով իրականացվելու են`
- համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախապատրաստում և դրանք ներկայացնելը
- միջգերատեսչական հարթությունում քննարկումների անցկացում` ստուգումների հնարավոր կոնսոլիդացման նպատակով
- ռիսկային չափանիշների վրա հիմնված` ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի համակարգչային ծրագրի չափանիշների և կշիռների սահմանման ժամանակ հաշվի առնել ՓՄՁ-ի կարգավիճակ ունենալը

01.06.08-31.12.08

18.

Փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար պարզեցված հաշվառման և հարկերի հաշվարկման ձեռնարկի (ինֆորմացիոն թերթիկի) մշակում, որը կվերաբերի 2008 թվականի վերջի հարկման պայմաններին

01.10.08-30.04.09*

19.

ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի հետ առանձին ծրագրի մշակում և միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում (սեմինարներ, կլոր սեղաններ և այլ)

01.07.08-31.12.11

 

* Միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում: Արտաքին ֆինանսական ռեսուրս ասելով` հասկացվում է ինչպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, այնպես էլ` միջազգային կամ օտարերկրյա դոնոր կազմակերպությունների միջոցները:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ` ՆՊԱՏԱԿ 3-Ի ԳԾՈՎ

 

Ø   Նպատակը. Հարկային մարմնում կոռուպցիայի հաղթահարում

Ø   Քաղաքականությունները.

3.1. Հարկային ծառայողների աշխատավարձերի և այլ հատուցումների բարձրացում, արդյունավետ խրախուսման համակարգի ձևավորում.

3.2. Հարկային ծառայողների առաջխաղացման գործուն համակարգի ներդրում` որպես բաղադրիչ դիտարկելով նաև մասնագիտական վերապատրաստումը.

3.3.  Հարկային ծառայողների ատեստավորման օբյեկտիվ մեխանիզմի ներդրում.

3.4. Հարկային մարմնում «ներքին աուդիտի» գործառույթի ըստ էության ներդրում.

3.5. Հարկ վճարողների նկատմամբ հարկային վարչարարական ընթացակարգերի միատեսակ կիրառման ապահովում.

3.6. Հարկային ծառայության նկատմամբ բողոքարկման համակարգի էական վերակառուցում` հաշվետվականություն, արդյունավետություն ապահովելու համար: Նոր աստիճանի «թեժ գծի» գործարկում.

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը
(սկիզբը և ավարտը. ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

1

2

3

20.

Օրենսդրական առաջարկությունների նախապատրաստում և դրանք ներկայացնելը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ հարկային ծառայողների բազային աշխատավարձի` առնվազն 70 տոկոսով բարձրացման, իսկ 2010-2011 թթ.` յուրաքանչյուր տարի բազային աշխատավարձի 20 տոկոսով բարձրացման նպատակով

01.09.08-31.10.08*
01.09.09-31.10.09*
01.09.10-31.10.10*

21.

Համապատասխան նորմատիվային ակտերի նախապատրաստում և դրանք ներկայացնելը` հարկային ծառայության զարգացման ֆոնդի ձևավորման և ծախսային կառուցվածքի հիմնովին վերանայման (այն ավելի «արդյունքներին ուղղված» դարձնելու) նպատակով

01.07.08-28.02.09

22.

Հարկային ծառայության ուսումնական կենտրոնի ստեղծման նպատակով օրենսդրական փոփոխությունների նախապատրաստում ու դրանք ներկայացնելը և համապատասխան ուսումնական ծրագրերի կազմում: Այն պետք է ներառի նաև հարկային ծառայողների մասնագիտական կարողությունների անընդմեջ բարձրացման նպատակով պարտադիր վերապատրաստման ընթացակարգի սահմանումը:

01.07.08-31.12.08

23.

Հարկային ծառայողների պաշտոնական առաջխաղացման գործուն համակարգի ներդրում` այն կապելով նրանց մասնագիտական կարողությունների գնահատման չափանիշների հետ

01.10.08 –31.01.10

24.

Հարկային ծառայողների համար մրցույթի և ատեստավորման կարգի վերանայման նպատակով օրենսդրական փոփոխությունների նախապատրաստում և դրանք ներկայացնելը (հաշվի առնելով նաև օպերատիվ հետախուզության առանձնահատկությունները)

01.07.08-31.07.08

25.

24-րդ կետում նշված օրենսդրության առկայության պայմաններում հարկային ծառայության մրցութային և ատեստավորման միջգերատեսչական հանձնաժողովի նոր կանոնակարգի ստեղծում (հաշվի առնելով նաև օպերատիվ հետախուզության առանձնահատկությունները)

01.07.08-30.09.08

26.

Հարկային ծառայությունում «ներքին աուդիտի» առանձնացված կառուցվածքային ստորաբաժանման ստեղծում և գործառույթների հաստատում: Այդ ստորաբաժանումը պետք է ունենա պատշաճ հաշվետվողականություն և թափանցիկություն

01.07.08-31.08.08

27.

Ներքին աուդիտի արդյունքները (հարկային ծառայողի կողմից կատարված խարդախության կամ լուրջ խախտման) հանրությանը պարբերաբար ներկայացնելու ընթացակարգի սահմանում

01.07.08-31.10.08

28.

Հարկային ծառայության ներսում հարկային վարչարարության ընթացակարգերի միատեսակ կիրառման նպատակով համապատասխան ուղեցույցների և ձեռնարկների հաստատում` նախատեսելով դրանց հրապարակման հստակ ժամանակացույց

01.11.08 – 31.12.11*

29.

Հարկ վճարողների և հարկային ծառայողների համար հարկային վարչարարության ընթացակարգերի միատեսակ կիրառման վերաբերյալ ուսուցում

01.01.09-31.12.11*

30.

Հարկային ծառայության գործողությունների նկատմամբ բողոքարկման ընթացակարգերի բարելավում` վերանայելով գանգատարկման հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրման կարգը և հանձնաժողովի աշխատակարգը

01.06.08-30.06.08

31.

Հարկ վճարողներին անհրաժեշտ կոնկրետ խնդիրների լուծմանն աջակցելու և օպերատիվ կերպով արձագանքելու նպատակով հարկային ծառայությունում «թեժ գծի» գործարկման համար համապատասխան ընթացակարգերի սահմանում` միաժամանակ նախատեսելով ստացված տեղեկատվության օգտագործման մեխանիզմներ

01.10.08-31.12.08*

32.

Հաշվետվությունները հարկային մարմիններ փոստով կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու վերաբերյալ լայնածավալ քարոզչություն

01.10.08-30.06.09

33.

Հարկ վճարողներից հաշվետվությունների ընդունման և փաստաթղթերի տրամադրման գործառույթի համար «մեկ պատուհանի» գործարկում: Դա ենթադրում է հաշվետվություններ ընդունող հանձնաժողովների լուծարում և հարկ վճարողների հետ անմիջական շփումների էական կրճատում

01.07.08-31.08.08

34.

Հարկային օրենսդրության դրույթների մեջ երկիմաստությունների և տարընթերցումների «գույքագրում»: Արդյունքում` երկիմաստությունների և տարընթերցումների մասին մուտքագրված տվյալների դասակարգված առանձին բազայի ստեղծում:
Գույքագրումը ներառելու է նաև արտաքին հարցում:
Աշխատանքը կատարվելու է 2 փուլով`
1) հարկային վարչարարական դրույթներ (որն անմիջապես օգտագործվելու է ՀՀ Ազգային ժողովի հարկային օրենսգրքի ընդհանուր մասի քննարկումներին մասնակցելու նկատառումներով)
2) հարկերի հաշվարկմանը վերաբերող դրույթներ (որոնք օգտագործվելու են բացերը ծածկելու և հարկային քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու համար)

01.10.08-31.01.09

35.

Հարկային օրենսդրության երկիմաստությունների և տարընթերցումների «գույքագրման» արդյունքում օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում` օրենսդրական բացերը վերացնելու համար

01.02.09-30.06.09*

 

* Միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում: Արտաքին ֆինանսական ռեսուրս ասելով` հասկացվում է ինչպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, այնպես էլ` միջազգային կամ օտարերկրյա դոնոր կազմակերպությունների միջոցները:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ` ՆՊԱՏԱԿ 4-Ի ԳԾՈՎ

 

Ø   Նպատակը. Հարկային պարտավորությունների կամավոր վճարման (ինքնագնահատման) սկզբունքի ամբողջական ներդրում

Ø   Քաղաքականությունները.

4.1. Անցում հաշվետվությունները հարկային մարմիններին փոստով կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելուն.

4.2. Հաշվետվությունների մշակման ավտոմատացված համակարգի ներդրում` ներառելով նաև հիշեցում-ծանուցումների ավտոմատ ուղարկումը.

4.3. Հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ստեղծում.

4.4. Հարկային ծառայությունն էականորեն բարելավելու է հարկ վճարողներին հարկային օրենքների կիրառման մասին պարզաբանումների տրամադրման մեխանիզմը.

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը
(սկիզբը և ավարտը. ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

1

2

3

36.

Հաշվետվությունները հարկային մարմիններ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու ուղեցույցի կիրառմանն օժանդակություն

01.01.09-30.06.09*

37.

Հարկ վճարողների սպասարկման ամբողջական ռազմավարության սահմանում

01.01.09-28.02.09

38.

Հարկ վճարողների սպասարկման կենտրոնները (ներկայումս` ՀՏ-ների սպասարկման բաժինները) համապատասխան կադրերով համալրման նպատակով ուսումնական ծրագրի իրականացում

01.09.08-31.12.11*

39.

Հարկ վճարողների 5 սպասարկման կենտրոնների գործարկում

01.07.09-31.12.09*

40.

Հարկ վճարողների սպասարկման կենտրոնների (ներկայումս ՀՏ-ների սպասարկման բաժինների) կողմից իրականացվող գործառույթների վերաբերյալ զանգվածային իրազեկում

01.05.09-31.12.09

41.

Հարկ վճարողների սպասարկման կենտրոնների սկզբնական շրջանում աշխատանքների առանձին ամսական մոնիթորինգ

01.07.09-30.06.10

42.

Ամբողջական համակարգի ապահովում` որպես կանոն, հաշվետվությունները հարկային ծառայություն միայն էլեկտրոնային կամ սովորական փոստով ներկայացնելու նպատակով

01.07.08-30.06.09*

43.

Հարկ վճարողների հարկային օրենքների կիրառման մասին պարզաբանումների տրամադրման նպատակով օրենսդրական փոփոխության նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

01.12.08-31.01.09

44.

Հարկ վճարողներին պարզաբանումների տրամադրման ընթացակարգի սահմանում

01.02.09-30.04.09

45.

Սոցիալական գործընկերության շրջանակներում հարկային ծառայության պետին կից խորհրդի ստեղծում` ընդգրկելով պետական կառույցների, գործատուների միության, արհեստավարժ և գործարար միությունների, միջազգային կառույցների և միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին

01.07.08-31.09.08

46.

Ընթացակարգի սահմանում` հարկային ծառայության կողմից մշակված օրենսդրական և ընթացակարգային համապատասխան նախագծերը հասարակական քննարկումների պարտադիր ներկայացնելու համար: Նախատեսվում է այդ քննարկումներն իրականացնել մինչև նախագծերն այլ գերատեսչություններ ներկայացնելը:

01.07.08-31.12.08

47.

Առանձին ֆորում ստեղծելու նպատակահարմարության հարցի քննարկում (այդ թվում` պրոֆեսիոնալ հանրության հետ), որը բաղկացած է լինելու միջազգային կամ բարձր վարկանիշ ունեցող աուդիտորական և հաշվապահական խորհրդատվական ընկերություններից, որոնց հարկային ծառայությունը յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ կներկայացնի առավել խնդրահարույց հարցերը:

01.02.09-30.04.09

48.

Պարտադիր պարբերական մամուլի հաղորդագրությունների տարածման, ասուլիսների կազմակերպման սովորույթի ներդրման նպատակով կանոնակարգի մշակում

01.11.08-31.12.08

49.

Հարկային վիճակագրական ամսական պարտադիր տեղեկատուի հրապարակում (նաև հարկային ծառայության ինտերնետային կայքում): Ներկայացվող ցուցանիշների փաթեթը ձևավորվելու է նաև հասարակական պահանջի հիման վրա (առկա է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի հարկային կատարելագործման ծրագրի փորձը):

01.10.08-31.12.11

50.

«Հարկային ժամ» մշտական հեռուստատեսային և ռադիոհաղորդումների հեռարձակում: Այս հարցի կապակցությամբ հարկային ծառայությունը համագործակցելու է նաև արհեստավարժ հասարակական կազմակերպությունների և միությունների հետ:

01.10.08-31.12.08*

51.

Էլեկտրոնային մեդիահոլովակների (CD-ներ) պատրաստում` հարկային օրենսդրության մատչելի մատուցման նպատակով, ինչը կներառի պատկերավոր օրինակներ` հարկ վճարողների առանձին խմբերի համար:

01.10.08-31.12.11

52.

Նոր ստեղծված հարկ վճարողներին` օժանդակության և սպասարկման ծառայայությունների նպատակով այցելությունների կանոնակարգի մշակում: Այդ այցելությունները կարող են պատվիրվել ՀՎՀՀ ստանալու ժամանակ կամ հետագայում` առաջին 6 ամսվա ընթացքում:

01.04.09-30.04.09

53.

Հարկային ծառայության ինտերնետային կայքում հարկային հաշվետվությունների (հաշվարկների) դատարկ ձևաթղթերի տեղադրում` ապահովելով դրանց խմբագրման և տպագրման հնարավորությունները

01.10.08-31.03.09

54.

Հարկային ծառայության տարածքային ստորաբաժանումներում համակարգչային տերմինալների տեղադրում` էլեկտրոնային կրիչներով հարկային օրենսդրության, հարկային հաշվետվությունների ձևաթղթեր ստանալու, իսկ հետագայում` էլեկտրոնային եղանակներով հաշվետվությունների հանձնման հնարավորության ստեղծման նպատակով

01.04.09-30.06.09*

55.

Ընթացակարգի սահմանում, որը կկարգավորի հարկային ծառայությունում հարկ վճարողի մասին առկա տեղեկությունների` ներառյալ երրորդ անձանցից ստացվածը, ցանկի տրամադրումը հարկ վճարողներին

01.03.09-31.03.09

56.

Հարկային օրենսդրության վերաբերյալ հաճախ հանդիպող հարցերի համախմբման և օգտագործման տվյալների բազայի («գիտելիքների շտեմարանի») հայեցակարգի («ճարտարապետության») մշակում: Այն տեխնիկական առաջադրանք է` բուն շտեմարանը կառուցելու համար:

01.10.08-30.04.09*

57.

Հարկային պրակտիկայում հաճախ հանդիպող հարցերի և դրանց պատասխանների տվյալների բազայի («գիտելիքների շտեմարանի») ստեղծում` արագագործ փնտրման համակարգով: Այն օգնելու է միատեսակ պատասխաններ ապահովելուն:
Առավել հաճախ հնչող հարցերը տեղաբաշխվելու են հարկային ծառայության ինտերնետային կայքում` տասնօրյակային թարմացմամբ:

01.05.09-30.11.09*

58.

Հարկային հաշվետվությունների և տեղեկությունների, ինչպես նաև հարկային հաշիվ-ապրանքագրերի ու այլ տեսակի սկզբնական փաստաթղթերի տեսակների, ձևաթղթերի գույքագրում և դրանց օպտիմալացման վերաբերյալ առաջարկությունների մշակում: Դա վերաբերելու է ինչպես դրանց քանակի, պարբերության, յուրաքանչյուրում պարունակվող տեղեկատվության ծավալի, շարադրանքի հստակ լեզվի, տեխնիկապես մշակման համար հարմարավետության, դիզայնի հարցերին: Գույքագրումը ներառելու է նաև արտաքին հարցումը:

01.10.08-28.02.09*

59.

Հարկային աշխատողների (ինչպես նաև հարկ վճարողների) իրազեկվածության աստիճանի բարձրացման և հարկատուների սխալների կանխարգելման նպատակով առավել հաճախ թույլ տրվող սխալների տեղեկատուի ստեղծում` ամսական թարմացմամբ

01.05.09-30.11.09

60.

Հարկային միջնորդների ինստիտուտի (խորհրդատվական ընկերություններ, բանկեր և այլն) վերաբերյալ հայեցակարգի ձևավորում: Այդ ինստիտուտը կարևորվում է հայտարարագրման զանգվածային գործընթացի և գյուղատնտեսության հարկման համակարգի ներդրման առումով:

01.02.09-28.02.09

61.

Հարկային օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների ամենամսյա համառոտագրի (դայջեստի) հրապարակում հարկային ծառայության ինտերնետային կայքում` մինչև յուրաքանչյուր ամսվա 7-ը

01.08.08-31.12.11

 

* Միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում: Արտաքին ֆինանսական ռեսուրս ասելով` հասկացվում է ինչպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, այնպես էլ` միջազգային կամ օտարերկրյա դոնոր կազմակերպությունների միջոցները:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ` ՆՊԱՏԱԿ 5-Ի ԳԾՈՎ

 

Ø   Նպատակը. Հարկային ստուգումների նոր քաղաքականություն

Ø   Քաղաքականությունները.

5.1. Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրում.

5.2. Կամերալ ուսումնասիրությունների ինստիտուտի վերակառուցում` հիմնված տվյալների մշակման ավտոմատ համակարգի և տվյալների ժամանակակից բազայի վրա.

5.3. Հարկային գերավճարների, ներառյալ` ԱԱՀ-ի գծով, վերադարձման ավտոմատացված համակարգի ներդրում, ինչպես նաև հարկային ապառքների նվազեցման միջոցառումների իրականացում.

5.4. Հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական, հետաքննության և քննչական գործառույթների նպատակայնության մեծացում, հարկային ծառայության այլ գործառույթների հետ փոխգործության օպտիմալ սխեմայի որոշում.

5.5. Հարկային օրենսդրությունը կանխամտածված (չարամտորեն) խախտողների նկատմամբ պատասխանատվության միջոցների խստացում: Միաժամանակ, նորմատիվորեն պետք է սահմանվի դրա տարբերությունն օրենքի շրջանակներում թույլատրելի հարկային պլանավորումից:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը
(սկիզբը և ավարտը. ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

1

2

3

62.

Հարկային օրենսդրության խախտումների համար պատասխանատվության նորմերի կիրառման պրակտիկայի ու արդյունավետության ուսումնասիրում: Դրա արդյունքում հարկային օրենքը բազմակի և կոպտորեն խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը` ներառյալ թաքնված աշխատող ունենալու դեպքը: Դա հանդիսանալու է որպես ինքնագնահատման (հարկերի կամավոր վճարում) համակարգի անհրաժեշտ տարր:

01.07.08-28.02.09

63.

Օրենսդրական փոփոխությունների նախագծերի նախապատրաստում և դրանք ներկայացնելը վարչարարական մեխանիզմներով բացառելու և կանխելու համար առանց փաստաթղթի կամ մասնակի փաստաթղթավորմամբ ապրանքաշրջանառությունը, անապրանք գործարքների իրականացումը, հարկային հաշիվներ դուրս չգրելու կամ չստանալու դեպքերը և «սև» հաշվապահության վարումը` անդրադառնալով նաև`
- կանխիկով գործառնությունների սահմանափակումների հարցերին

01.06.08-31.12.08

 

- մեծածախ և մանրածախ առևտրի կանոններում որոշակի փոփոխությունների կատարման նպատակահարմարության հարցին, ըստ որի վաճառքը որոշակի քանակություններից հետո (անկախ գնորդի ֆիզիկական անձ լինելու հանգամանքից) կդիտվի որպես մեծածախ առևտուր` վճարահաշվարկային փաստաթղթի պարտադիր ձևակերպմամբ
- ԱԱՀ-ի հաշվարկման և վերահսկման գործընթացների հեշտացման համար` ԱԱՀ-ի հատուկ համարակալված, վաճառքի ենթակա կարբոնացված ձևաթղթերի թողարկման ու կիրառության նպատակահարմարության հարցին
- հարկ վճարողների կողմից համատեղ գործունեության հարկման հարցին

 

64.

Հարկային հանցագործությունների կանխման և կանխարգելման, հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական, հետաքննության և քննչական գործառույթների նպատակայնության մեծացման, հարկային ծառայության այլ գործառույթների հետ փոխգործության օպտիմալացման նպատակով ներքին կանոնակարգի հաստատում: Նպատակը համատեղ ծրագրերի արդյունավետության բարձրացումն է` տեխնիկական և մասնագիտական հաղորդակցության կանոնակարգման միջոցով:

01.09.08-31.03.09

65.

Ստուգումների բնագավառը կանոնակարգող օրենսդրությամբ հարկային մարմիններին ընձեռված լիազորությունների կիրառման արդյունավետության ուսումնասիրում և գնահատում: Միաժամանակ նախապատրաստել և ՀՀ կառավարություն ներկայացնել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված մեխանիզմների բարեփոխման գծով օրենսդրական փոփոխություններ: Այն հստակորեն սահմանազատելու է հարկ վճարողի կողմից հարկերից չարամտորեն խուսափելու դեպքերը սովորական հարկային թույլատրելի պլանավորման քայլերից: Միաժամանակ, այն հարկային ծառայությանը հնարավորություն կտա, ըստ միջազգային չափանիշների, ստուգումներ իրականացնելու: Օրենսդրական փոփոխությունը պետք է նախատեսի նաև, որ հարկային ծառայությունը կարողանա օգտագործել հարկային ստուգումների այնպիսի ժամանակակից գործիքներ և տեխնիկա, որոնք հնարավորություն կտան վերահսկելու հարկատուների հաշվապահական հաշվառումը (հաշվապահական հաշվառման համակարգը)` ներառյալ համակարգչայնացվածը: Բացի դրանից, անհրաժեշտ է կանոնակարգել հարկային ստուգումների կասեցման ժամկետները և հիմքերը:

01.11.08-30.09.09*

66.

Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի (ՌՉՍՀ) համատարած գործարկման նպատակով 2007 թվականի նոյեմբերից պիլոտային ձևով կիրառվողի ուսումնասիրություն, համակարգի շտկում և համապատասխան ընթացակարգի սահմանում: Սա իրականացվելու է հարկային ծառայության կողմից հաստատված ստուգումների ազգային ծրագրի ճշգրտման միջոցով: Այն պետք է պարունակի համակարգից օգտվելու անվտանգության, կոնֆիդենցիալության բարձրագույն երաշխիքներ: Ենթադրվում է նաև իրականացնել երկրորդ պարտադիր ուսումնասիրություն և ճշգրտում գործարկումից մեկ տարի հետո:

01.07.08-31.08.09*

 

Ճշգրտման ժամանակ քննարկվելու են նաև`
- երկար ժամանակահատվածում խախտումներ թույլ չտալը, ինչպես նաև անկախ աուդիտորական ստուգումներ անցած լինելը հարկ վճարողների համար ՌՉՍՀ չափանիշներ դիտարկելու և (կամ) դրանց կշիռների հարցում հաշվի առնելու հարցը
- միջին բիզնեսի ներկայացուցիչների ցանկից պատահական ընտրանքով (համակարգչի միջոցով` թափանցիկ հայտարարված ընթացակարգերով) ստուգման ենթակա կազմակերպությունների ներառման մասին:
Հարկային գերավճարների, ներառյալ` ԱԱՀ-ի գծով, վերադարձման դյուրացված համակարգի մշակում, պիլոտային ռեժիմով գործարկում, համակարգի շտկում և համապատասխան ընթացակարգերի սահմանում: Գործարկումից մեկ տարի հետո պարտադիր երկրորդ ուսումնասիրության անցկացում և ճշգրտում

 

67.

ՌՉՍՀ ներդրման հետ միասին օրենսդրական փոփոխությունների նախապատրաստում և դրանք ՀՀ կառավարություն ներկայացնելը, որոնք սահմանելու են ՌՉՍՀ-ի իրավական հիմքերը, հարկային ստուգումների ընդհանուր կոնցեպցիայի առանձնահատկությունները: Նախատեսվում է, որ`
- կամերալ ուսումնասիրությունը տեղափոխվում է սպասարկման գործառույթից և դառնում տվյալների մշակման պարտադիր ընթացակարգ` ընդգրկվելով ստուգումների ընդհանուր շղթայում` որպես ՌՉՍՀ-ի առաջին բաղադրիչ
- սահմանվելու է, այսպես կոչված, «դեղին» և «կարմիր» գծերի ինստիտուտ` ըստ հարկ վճարողներին «շնորհված» ռիսկայնության աստիճանի
- հարկային ծառայությունը ձեռք է բերում լրացուցիչ հսկողական իրավասություններ «դեղին» գծի սահմանը հատած հարկ վճարողների նկատմամբ (լրացուցիչ ուսումնասիրություններ, չափագրումներ, հարկային գրքերի վարման նոր պահանջ և այլն)
- նախատեսվում է ստեղծել հարկ վճարողների` «կարմիր» գոտի, այսինքն` ստուգվողների ցանկում տեղաբաշխելու վերջնական որոշում կայացնող (ստուգողներից անկախ գործող) վերլուծաբանների թիմ

01.07.08-28.02.09

68.

Երրորդ անձանց կողմից տեղեկություններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելը, որը ենթադրում է նաև վարչական ռեգիստրների (սեփականության իրավունքի, ձեռնարկատիրական գործունեության իրավունքի, քաղաքացիական կացության, մաքսային, սոցիալական և այլ ռեգիստրներ) և «քվազիֆիսկալ» ոլորտի ռեգիստրների (էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կապի ծառայություններ) տեղեկությունների` կայուն պարբերականության հիմքով ստացում և օգտագործում

01.08.08-30.11.08

69.

Կուտակված հարկային ապառքների նվազման, ինչպես նաև նոր առաջացող հարկային ապառքների բացառման միջոցառումների ծրագրի մշակում

01.10.08-01.03.09

70.

ՀԴՄ-ի շահագործման հետ կապված հասարակության վերահսկողության մեխանիզմի մշակում` ներառյալ քաղաքացիների անձնական շահագրգռվածության գործոնը (օրինակ, կարող է ներդրվել վիճակախաղի գաղափարը)

01.10.08-30.06.09

71.

Միջազգային առաջատար փորձի գործնական կիրառման նպատակով (ստուգումների մասով) ՀՀ հարկային ծառայողների և արտերկրյա գործընկերների միջև համագործակցության, ուսուցումների ու փորձի փոխանակման առանձին ծրագրի մշակում: Այդ ծրագիրը պետք է կիրարկվի` սկսելով ԽՀՎՀՏ-ից և ընդգրկելով տնտեսության` հարկային իմաստով առավել ռիսկային դասակարգված ոլորտները:

01.11.08-31.12.11*

72.

ՀԴՄ-ների սպասարկման կենտրոնների մասնագետների հետ համատեղ «ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման դրույթների հստակեցում և համապատասխան օրենսդրական փոփոխությունների պատրաստում: Նպատակը ժամանակակից սարքերի կիրառումը թույլ տալու և միաժամանակ հարկային հսկողությունն ապահովելն է:

01.07.08-28.02.09*

73.

Ստուգումների անցկացման ուղեցույցների, ընթացակարգերի, ըստ ոլորտների, հարկ վճարողների խմբերի, գործառնությունների տեսակների պատրաստում և այլն: Դրանք պետք է պարունակեն միջազգային լավագույն փորձը` անդրադառնալով նաև միջազգային գործառնությունների հարկման հարցերին (գների տրանսֆերտ, գույքի արժեքի հավելաճ, օֆշորային գործարքներ և այլն):

01.12.08-31.12.11*

74.

Ուսումնասիրել այլ երկրների հարկային մարմինների հետ համագործակցության հետ կապված հիմնախնդիրները և մշակել ներքին ուղեցույց` հարկային վարչարարության հարցերով: Այդ ուղեցույցը հնարավորություն կտա իրականացնելու համատեղ ստուգումներ:

01.02.09-31.06.09

75.

Ստուգումների գնահատման չափանիշների ներդրում և այդ չափանիշների հիման վրա ստուգման արդյունքների գնահատման իրականացում

01.01.09-30.06.09

76.

Միջգերատեսչական հարթության մակարդակով քննարկել և առաջարկել ակցիզային դրոշմանիշերին նմանատիպ դրոշմանիշերի կիրառման նպատակահարմարությունը ՀՀ կառավարության կողմից սահմանված ապրանքների նկատմամբ (Բելառուսի, Մոլդովայի և Ղազախստանի փորձը)

01.01.09-31.03.09

77.

Կենտրոնացված կարգով հարկ վճարող (բիզնես խմբի մեջ մտնող «դուստր» (աֆիլացված) ձեռնարկությունների) ինստիտուտի կիրարկման նպատակահարմարության հարցի ուսումնասիրում` ներառյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը

01.10.09-31.12.09*

 

* Միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում: Արտաքին ֆինանսական ռեսուրս ասելով` հասկացվում է ինչպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, այնպես էլ` միջազգային կամ օտարերկրյա դոնոր կազմակերպությունների միջոցները:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ` ՆՊԱՏԱԿ 6-Ի ԳԾՈՎ

 

Ø Նպատակը. Հարկային մարմնի կառավարման արդյունավետ համակարգի ներդրում

Ø   Քաղաքականությունները.

6.1. Անցում գործառույթների վրա հիմնված կառավարման սխեմայի: Վերափոխումն իրականացվելու է գլխավոր գրասենյակխոշոր հարկ վճարողների հարկային տեսչություն-տարածքային ստորաբաժանումներ փուլերով.

6.2. Տարածքային ստորաբաժանումների թվի կտրուկ փոքրացում` այն հավասարակշռելով տարածաշրջանային սպասարկման և տվյալների մշակման կենտրոններով, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ավելի ակտիվ ներգրավմամբ.

6.3. Մարդկային ռեսուրսների կառավարման արդի համակարգի ներդրում.

6.4. Աշխատողների և ստորաբաժանումների կատարողական չափանիշների համակարգի ներդրում` այն կապելով ոչ միայն վճարված հարկերի, այլև արտադրողականության և այլ ֆունկցիոնալ ցուցանիշների հետ.

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ)  ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը
(սկիզբը և ավարտը. ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

78.

Դիտարկել հարկային վարչարարության բարեփոխումների փաստաթղթից, հարկային ծառայության հայտարարած նոր առաքելությունից և 7 հիմնական նպատակներից ու դրան համապատասխան քաղաքականություններից բխող հարկային ծառայության օրենսդրության մեջ փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը և համապատասխան օրենսդրական փաթեթ ներկայացնել ՀՀ կառավարություն:

01.10.08-31.12.08*

79.

Հասարակության լայն խավերին իրազեկել և ծանոթացնել հարկային վարչարարության առաքելության, հիմնական նպատակների և իրականացվելիք միջոցառումների մասին: Նպատակը թափանցիկ աշխատանքի և վստահության մթնոլորտի ձևավորումն է:

01.07.08-01.31.09

80.

Հարկային ծառայության կարողությունների ռազմավարական ծրագրավորման մոդել-ընթացակարգերի մշակում: Այդ մոդելը պետք է ապահովի կապակցումն ինչպես միջնաժամկետ ծախսային ծրագրերի, ՀՀ կառավարության ծրագրերի հետ, այնպես էլ պետք է ապահովի հարկային ծառայության տարբեր գործառույթների միջև օպերացիոն պլանավորման իրականացումը:

01.01.09-30.04.10*

81.

Հարկային ծառայությունում «կառավարման փոփոխությունների» (change management) ընթացակարգերի մշակում, տարածում և ուսուցանում

01.05.09-30.04.10*

82.

Աստիճանական անցում հարկային ծառայության աշխատանքների գնահատման արդյունքների կատարողական ցուցանիշների համակարգին: Դա կվերաբերի ինչպես ստորաբաժանումներին, այնպես էլ աշխատողներին:

01.01.09-31.01.10*

83.

Հարկային եկամուտների, ապառքների, գերավճարների վերլուծության համապարփակ մեթոդաբանության մշակում: Դա պետք է հնարավորություն տա դուրս բերելու ըստ ոլորտների, ըստ տարածաշրջանների, ըստ հարկատեսակների, ըստ ձեռնարկությունների չափի, ըստ ապրանքատեսակների և այլ` սովորաբար կարևոր համարվող չափանիշների:

01.07.08-30.04.09*

84.

Ուժեղացնել հարկային ծառայության վերլուծական-հետազոտական կարողությունները` ստեղծելով առանձին ենթածրագիր` համապատասխան բաղադրիչներով, ինչպես նաև ապահովելով «գիտելիքի փոխանցումը» ըստ բոլոր` վերլուծության գործառույթ ունեցող ստորաբաժանումների (անկախ կառավարման մակարդակի): Ենթադրվում է նաև կանխատեսումների կարողությունների զարգացում` համապատասխան գործիքի ստեղծմամբ:

01.12.08-31.12.11*

85.

Հարկային ծառայության կենտրոնական ապարատում գործառույթների վրա հիմնված կառուցվածքի և գործառույթների սահմանում

01.07.08-30.09.08

86.

Հարկային տեսչությունների` գործառույթների վրա հիմնված կառուցվածքի և գործառույթների սահմանում

01.07.08-31.12.08

87.

Հարկային ծառայության տարածքային ստորաբաժանումների թվի կրճատում

01.09.08-31.12.09

88.

Տվյալների մշակման տարածքային` մինչև 5 կենտրոնի ստեղծում և այդ կենտրոնների կողմից իրականացվող գործառույթների սահմանում:
2010 թ. վերջին բոլոր գործառույթներն իրականացվելու են մեկ միասնական տվյալների մշակման կենտրոնի միջոցով:

01.07.09-31.12.10*

89.

Տվյալների մշակման տարածքային կենտրոնները համապատասխան կադրերով համալրելու նպատակով ուսումնական ծրագրի իրականացում

01.05.09-31.12.11*

90.

Տվյալների մշակման տարածքային կենտրոնների կողմից մշակված տեղեկատվության համապատասխան ստորաբաժանումներին փոխանցման և այդ տեղեկատվությունից օգտվելու ընթացակարգերի սահմանում

01.03.09-31.05.09*

91.

Մշակել էթիկայի քաղաքականություն` ձևավորելով հարկային ծառայողի նոր ինստիտուտ, որը կբխի հարկային վարչարարության նոր տեսլականի ու հիմնական առաքելության հիմնադրույթներից և համահունչ կլինի հանրային ծառայողների շահերի բացահայտման ու շահերի բախման բացառման նպատակով իրականացվող բարեփոխումներին: Այն պետք է անդրադառնա նաև աշխատանքի ընդունման և հետագա գործունեության ընթացքում շահերի բախման ու առևտրային գաղտնիքի օգտագործման հիմնախնդիրներին:

01.12.08-31.05.09

92.

Հարկային ծառայողների պաշտոնների նկարագրերի սահմանում

01.10.08-31.10.09*

93.

Ստեղծել կատարողականի վրա հիմնված հաշվետվական համակարգ` նախատեսելով յուրաքանչյուր հարկային ծառայողի համար տեղեկությունների բանկի ստեղծում

01.10.08-31.10.09*

94.

Ձևավորել հարկային վարչարարության նկատմամբ հսկողական և վերահսկողական ընթացակարգեր և իրականացնել վարչարարության գործիքների արդյունավետության մոնիթորինգ:

01.10.08-31.10.09

 

* Միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում: Արտաքին ֆինանսական ռեսուրս ասելով` հասկացվում է ինչպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, այնպես էլ` միջազգային կամ օտարերկրյա դոնոր կազմակերպությունների միջոցները:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ` ՆՊԱՏԱԿ 7-Ի ԳԾՈՎ

 

Ø Նպատակը. Հարկային վարչարարության տեղեկատվական հոսքերի արդյունավետ կառավարման ապահովում:

Ø Քաղաքականությունները.

7.1. Տեղեկատվական տեխնոլոգիաների նոր ռազմավարության սահմանում` ապահովելու համար հարկային ծառայության նոր սահմանված առաքելության և հիմնական 7 նպատակների իրագործումը.

7.2. Հարկ վճարողների մասին ամբողջականացված տվյալների ժամանակակից դարանի ստեղծում` ներառյալ երրորդ անձանցից օրենքով ստացվածը: Համակարգը պետք է ապահովի հարկ վճարողների անհատական տվյալների գաղտնիությունը.

7.3. Առավելագույնի հասցնել ժամանակակից ՏՏ համակարգերի կիրառումը հարկ վճարողների և հարկային ծառայության ներքին ստորաբաժանումների կողմից. Ինտերնետ, ներքին ցանց, պորտալներ, ժամանակակից լիցենզավորված ծրագրային ու գործիքային մեթոդների գծով վերապատրաստումներ.

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը
(սկիզբը և ավարտը. ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

1

2

3

95.

Հարկային ծառայությունում ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարության երկարաժամկետ ծրագրի մշակում

01.09.08-31.11.08

96.

Մշակել ուղեցույցներ, տարբեր ընթացակարգեր, հուշաթերթիկներ` նպատակ ունենալով առավելագույնի հասցնելու ժամանակակից ՏՏ տեխնոլոգիաների, գործիքների օգտագործումը` հարկային ծառայության ներսում կառավարման բարելավման ու արդյունավետության մեծացման համար

01.01.09-31.12.11

97.

Հարկային ծառայության տվյալների բազայի վերակառուցում` նպատակ ունենալով ապահովելու նաև արտաքին օգտագործողների համար մատչելի տեղեկատվությունը, մասնավորապես` էլեկտրոնային կառավարման ընդհանուր հայեցակարգի ներքո:
Տվյալների բազան պետք է ներառի բազմաթիվ տնտեսական դասակարգիչներ` օգտագործողների վերլուծական պահանջներն ապահովելու համար` նախատեսելով միայն օրենքի համաձայն հավաքագրվող տեղեկություններ:

01.12.08-31.12.11*

98.

Հաշվետվությունները հարկային մարմիններ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու համար համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտության ուսումնասիրություն

01.10.08-31.12.08

99.

Հաշվետվությունները հարկային մարմիններ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու համար համապատասխան համակարգչային ծրագրի մշակման տեխնիկական առաջադրանքի պատրաստում` յուրաքանչյուր հարկատեսակի համար

01.09.08-30.10.08*

100.

Հաշվետվությունները հարկային մարմիններ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու ծրագրի ներդրում և փորձնական կիրառում: Հիմք է ընդունվելու ՏՏ միության հետ կնքվելիք հուշագիրը:

01.10.08-31.03.09

101.

Հաշվետվությունները հարկային մարմիններ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու ուղեցույցի պատրաստում` պիլոտային փորձարկմանը զուգահեռ

01.10.08-30.10.08

102.

Հաշվետվություններ (հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ, տեղեկանքներ) չներկայացրած հարկ վճարողներին հիշեցում-ծանուցումների ուղարկման ավտոմատ ծրագրի ներդրում: Նախատեսվում է առաջին հիշեցում-ծանուցումները բոլոր հարկ վճարողներին ուղարկել ոչ ուշ, քան 2009 թ. մարտ ամսվա վերջը:

01.12.08-31.03.09

103.

Վճարումներ չկատարած հարկ վճարողներին ներկայացվող հիշեցում-ծանուցումների ծավալի և դրանք ներկայացնելու պարբերականության սահմանման համար օրենսդրական փոփոխությունների կատարման անհրաժեշտության ուսումնասիրություն

01.11.08-31.01.09

104.

Հաշվետվությունների մշակման ավտոմատացված նորացված համակարգի ներդրման և վճարումներ չկատարած հարկ վճարողներին հիշեցում-ծանուցումների ավտոմատ ուղարկման համար համապատասխան համակարգչային ծրագրի մշակում

01.12.08-28.02.09*

105.

Հաշվետվությունների մշակման ավտոմատացված համակարգի և վճարումներ չկատարած հարկ վճարողներին հիշեցում-ծանուցումների ուղարկման ավտոմատ համակարգի փորձնական կիրառում: Հիմք է ընդունվելու, մասնավորապես, ՏՏ միության հետ կնքվելիք հուշագիրը:

01.02.09-31.03.09

106.

Հաշվետվությունների մշակման ավտոմատացված համակարգի և հիշեցում-ծանուցումների ուղարկման ավտոմատ համակարգի ամբողջական կիրառում: Նախատեսվում է առաջին հիշեցում-ծանուցումները բոլոր հարկ վճարողներին ուղարկել 2009 թ. մարտ ամսվա ընթացքում:

01.04.09-31.12.09*

107.

Կրկնությունների և թղթային հաշվետվությունների (տեղեկատվության) բացառման նպատակով հարկային տեսչություններից հավաքագրվող տեղեկատվության «գույքագրում» և օպտիմալացում

01.08.08-31.10.08

108.

Հարկ վճարողների վերաբերյալ երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների ընդունման ծրագրի մշակում և տեղեկատվական բազայի ստեղծում` նախատեսելով օգտագործողների համար առավել մատչելիություն

01.02.09-30.04.09*

109.

Հարկ վճարողների մասին ամբողջականացված տվյալների ժամանակակից դարանի ստեղծման նպատակով դա օգտագործողների կարիքների գնահատում և բազայի նորացում

01.10.08-30.04.09

* Միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում: Արտաքին ֆինանսական ռեսուրս ասելով` հասկացվում է ինչպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, այնպես էլ` միջազգային կամ օտարերկրյա դոնոր կազմակերպությունների միջոցները:.

(Հավելվածը խմբ. 15.01.09 N 61-Ն)

 

ՄԱՍ Գ. ԱՄՓՈՓՈՒՄ

 

Սույն փաստաթղթի նպատակն է շրջագծել հարկային բարեփոխումները:

Սահմանվել են նպատակներ և դրանց համապատասխան իրականացվելիք քաղաքականություններ: Փաստաթուղթն ավարտվում է այդ երկու մակարդակների խնդիրների լուծման համար անհրաժեշտ գործողությունների կոնկրետ ցանկով: Ստացվում է 7 հիմնական նպատակ, 29 քաղաքականություն և այդ ամենի ապահովման համար անհրաժեշտ` մինչև 2011 թվականի վերջն ընկած ժամանակահատվածում իրականացվելիք 109 միջոցառում:

Հաշվի առնելով փաստաթղթի կարևորությունը` 7 հիմնական նպատակները և համապատասխան քաղաքականությունները լայնորեն ու ակտիվորեն քննարկվել են հանրության, գործարար ու պրոֆեսիոնալ միությունների, հարկային ծառայության աշխատողների հետ և այլն: Այն տեղադրված է եղել հարկային ծառայության ինտերնետային կայքում` հայերեն և անգլերեն լեզուներով, ուղարկվել է միջազգային կազմակերպություններին կարծիքի, ինչպես նաև տարածվել տնտեսական լրագրողների շրջանում: Ստացվել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք բոլորը մշակվել են ու նպաստել փաստաթղթի վերջնական ամփոփմանը ու հատկապես նպաստել են դրանց հիման վրա գործողությունների ցանկի որոշմանը և դրա ժամկետների, կատարողականության չափանիշների սահմանմանը, ռիսկերի զգացողության հաստատմանը կամ հանելուն:

Հարկային վարչարարական բարեփոխումների սույն ծրագրի հիմնական ուղղորդող փաստաթուղթն է եղել ՀՀ կառավարության 2008-2012 թթ. գործունեության ծրագիրը: Բացի այդ, քանի որ նմանատիպ խոշոր ծրագիրը միշտ զուգակցվում է այլ ծրագրերի հետ և գտնվում է այլ հանգամանքների ազդեցության ներքո, ապա բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել այն համապարփակ և իրատեսական դարձնելու համար: Մանրամասն դիտարկվել և հաշվի են առնվել`

- հայաստանյան բոլոր հարակից այլ ծրագրերը. Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր, ՀՀ միջնաժամկետ ծախսերի եռամյա ծրագիր.

- ՀՀ ԿԱ ՀՊԾ-ի կողմից նախկինում հաստատված բոլոր զարգացման ծրագրերի դրույթները, ներառյալ ներկայումս գործող «ՀՀ հարկային համակարգի զարգացման 2007-2009 թթ. եռամյա ծրագիրը»` հաստատված ՀՀ կառավարության կողմից 2007 թվականին, ինչպես նաև 2005 թվականին հաստատված «Հարկային հավաքագրումներում ինքնագնահատման համակարգի ներդրման ծրագիրը», որը մշակվել էր Համաշխարհային բանկի մասնագետների մասնակցությամբ.

- միջազգային կազմակերպությունների կողմից հարկային վարչարարական հարցերով վերջին տարիների բոլոր զեկույցներում տեղ գտած առաջարկությունները. Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ.

- վերջին երեք տարում Հայաստանում, ՀՀ ԿԱ ՀՊԾ-ում իրականացված ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի հարկային կատարելագործման ծրագրի» կատարված բոլոր աշխատանքները, երաշխավորությունները.

- «ըստ Եվրահանձնաժողովի հավանության արժանացրած ցուցանիշների համակարգի Հայաստանի հարկային վարչարարական կարողությունների գնահատում» փաստաթղթի երաշխավորությունները` ներկայացված 2008 թվականի հունվարին.

- Փաստաթղթով առաջին անգամ Հայաստանի հարկային վարչարարության պատմության մեջ սահմանվել է առաքելություն, ապա դրան համահունչ սահմանվել են և հիմնական նպատակները, և դրանց հասնելու համար կոնկրետ միջոցառումները:

Փաստաթուղթը պարունակում է`

- ակնկալվելիք արդյունքների սահմանումները.

- այն չափանիշները, ցուցանիշները, ըստ որի պետք է որոշվի, թե արդյոք հարկային ծառայությունը կարողացել է հասնել իր նպատակներին և թե արդյոք իր իրականացրած փաստացի քաղաքականությունը համապատասխանել է իր առաքելությանը և հայտարարված ու հանրության հետ լայնորեն քննարկված 7 հիմնական նպատակներին.

- ռիսկերի նկարագիրը և այն ենթադրությունները, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել այն միջավայրի մասին, որում մոտակա 3-3.5 տարում պետք է իրագործվի այս ծրագիրը.

- միջոցառումների ցանկը` ըստ 7 հիմնական նպատակների.

- միջոցառումների ցանկը ներկայացված է, հարմարության և օգտագործման արդյունավետության համար, նաև ըստ աշխատանքների սկսման աճող ժամկետների, ինչպես նաև առանձնացված են այն միջոցառումները, որոնց գծով հարկային ծառայությունը կարիք ունի մարդկային և ֆինանսական արտաքին ռեսուրսների:

Նախատեսվում է այս փաստաթղթի հաստատումից հետո ամբողջ օրենսդրական դաշտը վերափոխել, իրավական հիմքերն ամրապնդելու նպատակով` նման ծավալի մեծ ռեֆորմի իրականացումն ապահովելու համար:

Ենթադրվում է, որ պետք է գործարկված լինի ռեֆորմի միջոցառումների դիտարկման համակարգ` ներառյալ ռիսկերի կառավարումը: Այդ ամենը ենթադրում է ընթացքում փաստաթղթում փոփոխությունների իրականացում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

օգոստոսի 7-ի N 941-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԸՍՏ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹՎԻ

(Հավելվածը խմբ. 15.01.09 N 61-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

     

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

օգոստոսի 7-ի N 941-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ` ԱՐՏԱՔԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ԵՆԹԱԴՐՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԸՍՏ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹՎԻ

(Հավելվածը խմբ. 15.01.09 N 61-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան