Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.01.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունվարի 2009 թվականի N 2-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վ. Գաբրիելյանին (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վարչության արտաքին շուկաներում գործառնությունների բաժնի պետ Գ. Սարգսյանին (համաձայնությամբ) 2009 թվականի հունվարի 12-15-ը գործուղել Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն)` Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության հետ կապված հարցերի քննարկման համար։

2. Հ. Բեգլարյանի և Ս. Կարայանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Գաբրիելյանի և Գ. Սարգսյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Թեհրան մեկնելու հետ կապված հարցերը։

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 9

Երևան