ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2009 թվականի N 8-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. «Ապագա մայրաքաղաքներ» խորագրով միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով 2009 թվականի հունվարի 13-16-ը Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Մելիքյանին:
3. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` նաև ներկայացուցչական ծախսերը, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
4. Վ. Դանիելյանի, Կ. Արեյանի ու Խ. Ադումյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված հարցերը:
6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունվարի 12 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թվականիհունվարի 12-ի N 8-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-16-Ը ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գևորգյան | - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար |
Վ. Դանիելյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Կ. Արեյան | - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ |
Ս. Ամիրբեկյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական |
Խ. Ադումյան | - թարգմանիչ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|