Գլխավոր տեղեկություն
Համար
N 1331-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.05/61(585) Հոդ.1259
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2007 թվականի N 1331-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հուլիսի 10-ի N 443-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 3-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության իրականացման ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության իրականացման ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաղորդում` տվյալ կիսամյակում սույն որոշման N 2 հավելվածում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 26
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 1-ի N 1331-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

1. Նպատակը

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության իրականացման ապահովմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցառումների ծրագրի իրականացումը պայմանավորում է դատական իշխանության անկախության ամրապնդում, վարչական արդարադատության համակարգի կայացում, դատական ակտերի հարկադիր կատարման գործառույթների և քրեակատարողական ծառայության կայուն գործունեության հետագա բարելավում, որոնք իրենց հերթին նպատակաուղղված կլինեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

1. Ծրագրի իրականացման ապահովում.

Ծրագրի իրականացման հիմնական ուղղություններն են`

 

I. Դատական իշխանության անկախության ամրապնդում

 

Դատաիրավական բարեփոխումների II փուլը կոչված էր ամրապնդելու անկախ դատական համակարգի կայացման և դատական անաչառության ապահովման գործընթացը, որով և պայմանավորված էր 2007 թվականի փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի ընդունումը: Օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների (ՀՀ վարչապետի 2007 թվականի օգոստոսի 15-ի N 575-Ա որոշում) իրականացման արդյունքում առավել կամրապնդվի անկախ և անաչառ դատական համակարգի կայացումը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատական ակտերի հարկադիր կատարումը դատավարության կարևորագույն փուլերից է, դրա ընթացքն առավել արդյունավետ իրականացնելու, ինչպես նաև տվյալ ոլորտում հասարակության վստահության մակարդակը բարձրացնելու նպատակով նախատեսվում են`

պարտապանի գույքի հետախուզման գործընթացի արդյունավետության բարձրացում, աճուրդի ընթացակարգերի կատարելագործում և այդ ոլորտում վերահսկողության բարելավում.

կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձի (դրան հավասարեցված վճարումների) վրա բռնագանձում տարածելու կարգի միասնականության ապահովում.

պարտապանի գույքի բաժնեմասը որոշելու նպատակով դատարան հայց հարուցելու պարտականությունը պարտապանից ԴԱՀԿ ծառայությանը փոխանցում.

դատական ակտերի հարկադիր կատարման որոշ գործառույթներ ձեռնարկատիրության ոլորտին հանձնում.

հարկադիր աճուրդի դեպքում լոտի մեկնարկային գնի ձևավորման հստակեցում:

 

II. Վարչական արդարադատության համակարգի կայացման ապահովում

 

2007 թվականի փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը, որով նախատեսված է ստեղծել մասնագիտացված դատարաններ` քրեական, քաղաքացիական և վարչական: Վարչական դատարանը գործելու է 2008 թվականի հունվարի 1-ից: Վարչական դատարան դիմելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով:

Վարչական արդարադատության համակարգի կայացման հիմնական գործոններն են`

վարչական դատավարության օրենսգրքի ընդունում.

վարչական դատարանի ստեղծում.

հանրային իրավունքի շրջանակում ընդունված ակտերի վերանայման ինստիտուտի կայացում.

վարչարարության իրականացման արդյունավետության բարձրացում.

վարչական հարկադրանքի միջոցների կիրառման իրավական հիմքերի համակարգի հստակեցում:

 

III. Քրեակատարողական ծառայության կայուն գործունեության ամրապնդում

 

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության համաձայն ներքին սպառնալիքների շարքն է դասվում ենթակառուցվածքների ցանցի ոչ բավարար մակարդակը, կարևորվում է քրեակատարողական ծառայության կայուն գործունեության ամրապնդումը: Քրեակատարողական համակարգի բարեփոխումների շարունակական գործընթացում նախատեսվում են`

դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների առավել լիարժեք պաշտպանություն.

դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց պահելու վայրերում պայմանների բարելավմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 1-ի N 1331-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ
Միջոցառման անվանումը Նպատակը Արդյունքը Ֆինանսական միջոցները Ժամկետը
1 2 3 4 5 6

1.(կետն ուժը կորցրել է 19.03.09 N 263-Ն)

2.(կետն ուժը կորցրել է 19.03.09 N 263-Ն)

3.(կետն ուժը կորցրել է 19.03.09 N 263-Ն)

4. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք վարչական արդարադատության համակարգի կայացման ապահովում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգի սահմանում ՀՀ պետական բյուջե 2008 թ. հունվարի
1-ին տասնօրյակ
5. Վարչական դատարանների ստեղծում վարչական արդարադատության համակարգի կայացման ապահովում մասնագիտացված դատարանների ստեղծում ՀՀ պետական բյուջե 2008 թ. հունվարի
1-ին տասնօրյակ
(հավելվածը փոփ. 19.03.09 N 263-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.03.2009, N 263-Ն 02.04.2009, N 1331-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան