Գլխավոր տեղեկություն
Համար
N 1423-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.01.2009-23.11.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.02/29(328) Հոդ.1143
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2006 թվականի N 1423-Ն

ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 23.08.07 N 946-Ն)

Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

 բ) միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) գործարկման եզրակացության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.08.07 N 946-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 16
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1423-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
(Վերնագիրը փոփ. 23.08.07 N 946-Ն)

1. Սույն կարգը մշակված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջին համապատասխան և կարգավորում է միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 23.08.07 N 946-Ն)

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու տեխնոլոգիական նպատակներով գազ սպառողների (այսուհետ՝ սպառողներ) վրա:

3. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների (այսուհետ՝ գազի տեղակայանքներ) գործարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից տրված գործարկման եզրակացության՝ գործարկման թույլտվության առկայության դեպքում:

(3-րդ կետը փոփ. 23.08.07 N 946-Ն, 15.01.09 N 52-Ն)

4. Նոր կառուցվող և վերակառուցվող գազի տեղակայանքները պետք է կառուցվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` գազամատակարարող կազմակերպության կողմից տրված միացման տեխնիկական պայմաններին (առաջադրանքին) և դրա հիման վրա կազմված նախագծին համապատասխան:

5. Գազի տեղակայանքների՝ գործարկմանը պատրաստ լինելու դեպքում, դրանց սեփականատերը (լիազորված անձը) գրավոր դիմում է լիազոր մարմին՝ միաժամանակ ներկայացնելով գազի տեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1423-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված փաստաթղթերի բնօրինակները՝ լիազոր մարմնի մոտ թողնելով դրանց պատճենները:

6. Գազի տեղակայանքների սեփականատիրոջ (լիազորված անձի) դիմումն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կատարում է (կատարում են) գազի տեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն) և կազմում ակտ-կարգադրագիր, որում նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված և հավաքակցված տեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին:

Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա, սույն կետում նշված ժամկետում, տրվում է գազի տեղակայանքի գործարկման եզրակացությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1423-Ն որոշման N 3 հավելվածի` թույլատրելով դրա գործարկումը:

Ակտ-կարգադրագրի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

7. Լիազոր մարմնի կողմից գազի տեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է գազի տնտեսության պատասխանատու անձի (սեփականատիրոջ և (կամ) լիազորված պաշտոնատար անձի) մասնակցությամբ:

8. Գազի տեղակայանքների՝ նախագծին կամ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելու, հավաքակցման աշխատանքների թերի կատարման, գազի տնտեսության պատասխանատու անձի կամ շահագործող անձնակազմի բացակայության դեպքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կազմում է (կազմում են) բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր՝ նշելով թերությունները և 7 օրվա ընթացքում այն ներկայացնում գազի տեղակայանքների սեփականատիրոջը:

9. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին գազի տեղակայանքների սեփականատիրոջ գրավոր դիմումից հետո լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները), թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով, 7 օրվա ընթացքում կատարում է (կատարում են) գազի տեղակայանքների ուսումնասիրությունը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
     

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1423-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
(Վերնագիրը փոփ. 23.08.07 N 946-Ն)

 

Գազի տեղակայանքների սեփականատիրոջ (լիազորված անձի) գրավոր դիմումը լիազոր մարմին դրանք տեխնիկական ստուգման (ուսումնասիրության) ենթարկելու մասին

Գազի տեղակայանքի շահագործման պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի կամ պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի պատճենը

Գազամատակարարման տեխնիկական պայմանները (տեխնիկական առաջադրանքը)

Գազի տեղակայանքների տեխնիկական նախագիծը` կազմված տեխնիկական պայմաններին (տեխնիկական առաջադրանքին) համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լիցենզավորված կազմակերպության կողմից

Հաշվեկշռային պատկանելության սահմանազատման մասին երկկողմ (մատակարար-բաժանորդ) վավերացված ակտը

Գազասարքավորումների գործարանային անձնագրերը և օգտագործման հրահանգները

Գազատարի, գազի ճնշակային և կարգավորիչ կայանքների` տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունները

Գազի տեղակայանքների կառուցվածքում առկա 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը

Գազի տեղակայանքների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշմամբ սահմանված ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտի պատճենը

Գազ սպառող տեխնոլոգիական սարքավորումների (կաթսաներ, ջրատաքացուցիչներ, գազայրիչներ և այլն) տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունները:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1423-Ն որոշման

 Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ բնական պաշարների ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

ք. Երևան, Կառավարական տուն 2
 ____  _______    200   թ.
 

ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ  N ____

ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ`

Սեփականատերը _______________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)

Տեղադրման վայրը ______________________________________________________

Լրիվ անվանումը _______________________________________________________
(գազի տեղակայանքի լրիվ անվանումը)

__________________________________________________________________

Աշխատանքային ճնշումը _____________________________________________ (կգ/սմ2)

Գազի ծախսը ___________________________________________________ (նմ3/ժամ)


Միացման (գազի առաքման)  կետը ____________________________________________


__________________________________________________________________

Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը ________________________________________

Տեխնիկական պայմանների (առաջադրանքի) համարը և ամսաթիվը ________________________

__________________________________________________________________


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

_________________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)

_________________________________________________________________
(գազի տեղակայանքի լրիվ անվանումը)


տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Թույլատրվում է գազի տեղակայանքը գործարկել:

         Կ.Տ.

Ղեկավար

____________________
(ստորագրությունը)

_________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)

 

(3-րդ հավելվածը փոփ. 15.01.09 N 52-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան