ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2009 թվականի N 29-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 836-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 836-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման 1-ին կետով հաստատված`
ա. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության 26-րդ կետում «10 անդամ» բառերը փոխարինել «11 անդամ» բառերով,
բ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը «Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ» բառերից հետո լրացնել «Ա. Մանուկյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2009 թ. հունվարի 21 Երևան
Տ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|