Գլխավոր տեղեկություն
Համար
N 51-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.29/37(212) Հոդ.123
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2009 թվականի N 51-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՀԱՑԱԾ (ԶՈՀՎԱԾ) ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՍԳՈ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մահացած (զոհված) քաղաքացուն զինվորական հարգանքի տուրք մատուցելու նպատակով կազմակերպված սգո արարողությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության դրոշը գործածվում է՝

1) հասարակության և պետության հանդեպ նշանակալի ծառայություններ մատուցած հայ մշակույթի, գիտության, սպորտի, հասարակական-քաղաքական կամ ռազմական գործիչների մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողովներ ստեղծվելու դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում կամ միջազգային համաձայնագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս խաղաղապահ կամ ռազմական գործողություններին մասնակցելու ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում կամ միջազգային համաձայնագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս խաղաղապահ կամ ռազմական գործողություններին մասնակցելու ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած վնասվածքի, խեղման կամ հիվանդության պատճառով մահացած նախկին զինծառայողների հուղարկավորության դեպքում.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ունեցող և մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի, խեղման կամ հիվանդության պատճառով մահացած ազատամարտիկների հուղարկավորության դեպքում.

5) «Հայրենիքի» կամ Մարտական խաչ (1-ին կամ 2-րդ աստիճանների) կամ «Տիգրան Մեծ» կամ «Վարդան Մամիկոնյան» շքանշաններով կամ Արիության մեդալով պարգևատրված քաղաքացիների հուղարկավորության դեպքում.

6) Հայաստանի Հանրապետության այլ պետական պարգևներով պարգևատրված քաղաքացիների հուղարկավորության դեպքում՝ հուղարկավորություն կազմակերպողների դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության մահացած (զոհված) քաղաքացու դին և դագաղը ծածկվում են Հայաստանի Հանրապետության դրոշով՝ բացված վիճակում: Աճյունը հողին հանձնելուց առաջ Հայաստանի Հանրապետության դրոշը համաչափ ծալվում է եռանկյունաձև՝ որպեսզի երևան Հայաստանի Հանրապետության դրոշի երեք գույների հորիզոնական շերտերը, և հանձնվում է մահացածի (զոհվածի) հարազատներին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 22

Երևան