ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2009 թվականի N 47-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 89-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդանիշի նկարագրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդանիշի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Խորհրդանիշի կիրառման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդանիշը հաստատելու մասին» N 89-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2009 թ. հունվարի 21 Երևան
Տ. Սարգսյան
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 47-Ն որոշման |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդանիշը ոճավորված «կենաց ծառ» է, որի պատկերումն ստացվում է երկու քառակուսու համադրությամբ, զարդանկարի ձևով: Այդ ոճաձևը տարածված է հայ զարդարվեստի բազմաթիվ նմուշներում: Քառակուսիների գագաթները սահուն ձևափոխվում են տերևների, իսկ ներքևի գագաթը կազմում է արմատի ձև: Այդ ամենը տալիս է ոճավորված ծառի ուրվագիծ: «Կենաց ծառի» գաղափարը կոչված է խորհրդանշելու մարդու կյանքում սոցիալական հարցերի կարևորությունը և կենսական նշանակությունը: Երկու, իրար մեջ մտած քառակուսիներն արտացոլում են աշխատանքի և նրա կապակցված լինելը յուրաքանչյուր մարդու կյանքի հետ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 47-Ն որոշման
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|