Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.01.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 2009 թվականի N 11-Ա

 

Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ Կ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Ա. Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջին կարգի մասնագետ Կ. Ավանեսյանին 2009 թվականի հունվարի 14-16-ը գործուղել Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Սևծովյան օղակաձև մայրուղու զարգացման հարցերով ղեկավարող հանձնաժողովի առաջին նիստին մասնակցելու համար:

2. Ա. Սարգսյանի և Կ. Ավանեսյանի` Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Ա. Սարգսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 13

Երևան