Գլխավոր տեղեկություն
Համար
N 165-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.218
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.02.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2009 թվականի N 165-Ն

 

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ, պայմանավորված «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2007 թվականի մայիսի 7-ին կնքված N ԱՇՁԲ-07/429 պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման համար անհրաժեշտ շինանյութերի գների թանկացման հանգամանքով, «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի «06 Վարչական օբյեկտների շինարարություն» ծրագրով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին հատկացված 540000.0 հազ. դրամը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի և «ՄՏՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կազմված փոխադարձ հաշվարկների կատարման ակտի հիման վրա հատկացվում են կապալառուին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված ակտի հիման վրա ապահովել գումարների վճարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 23

Երևան