Basic information
Number
ՆՀ-35-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (21.03.2013-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2013.03.20/15(955) Հոդ.203
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
09.03.2013
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
09.03.2013
Effective date
21.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ բույսերի կարանտինի հարցերով համակարգող խորհրդի ստեղծման մասին» համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. մարտի 9

Երևան

ՆՀ-35-Ն