Գլխավոր տեղեկություն
Համար
N 5-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.23/9.1 Հոդ.87
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
10.02.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 փետրվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60609066

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

10 փետրվարի 2009 թ.
ք. Երևան

N 5-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 42-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 4-ի «Ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և որակավորումներ շնորհելու կարգը սահմանելու մասին» N 42-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 3-րդ կետի «, ինչպես նաև որակավորման ստուգարք հանձնած քաղաքացիները» բառերը հանել,

2) 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դասընթացներին մասնակցելու համար հայտերի ընդունման օրվանից առնվազն 10 օր առաջ զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն է անում հայտերի ներկայացման ժամկետի և կարգի մասին:»,

3) 11-րդ կետի «ա» ենթակետը «դիմում» բառից հետո լրացնել «(բացառությամբ կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների)» բառերով,

4) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները դասընթացներին մասնակցում և սույն կարգի համաձայն որակավորման վկայական են ստանում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից սահմանված ժամանակացույցին համապատասխան:»,

5) հավելվածի 1-ի 4-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Որակավորման ստուգարք անցկացնելու և որակավորում շնորհելու կարգը»,

6) 20-25-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Հանձնաժողովների անդամների որակավորումն իրականացվում է ստուգարքի միջոցով: Որակավորման ստուգարքը (այսուհետ` ստուգարք) անցկացվում է դասընթացի ավարտից հետո:

Ստուգարքն անցկացվում է դռնբաց: Ստուգարքին կարող են ներկա գտնվել նաև կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները:

Հանձնաժողովի անդամը ստուգարքին մասնակցում է անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի առկայության դեպքում:

21. Ստուգարքն անցկացվում է հայերեն լեզվով` գրավոր: Ստուգարքի հարցաթերթիկը բաղկացած է 2 մասից` թեստից և խնդրից:

Հարցաթերթիկի առաջին մասում ներառվում են սույն կարգի 15-րդ կետով սահմանված իրավական ակտերին վերաբերող 25 հարց (թեստ), իսկ երկրորդ մասում` քվեարկության արդյունքների արձանագրություն կազմելու վերաբերյալ մեկ խնդիր: Կազմվում է հարցաթերթիկի առնվազն 7 տարբերակ:

Հարցաթերթիկի կազմման համար հիմք հանդիսացող հարցաշարը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:

22. Հարցաթերթիկը լրացնելու համար սահմանվում է մինչև 60 րոպե, որի ավարտից հետո մասնակիցը հարցաթերթիկը հանձնում է դասընթացն անցկացնող դասախոսին:

Ստուգարքի արդյունքները գնահատվում են մինչև 30 միավոր: Յուրաքանչյուր հարցի (թեստի) ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր, իսկ խնդրինը` առավելագույնը 5 միավոր, սխալ պատասխանը` զրո միավոր:

Թեստի մասով սխալ պատասխան է համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխան նշելը, նշած պատասխանը փոփոխելը (ուղղելը), ինչպես նաև որևէ պատասխան չնշելը:

Հանձնաժողովի անդամի պահանջով նրան կարող է տրամադրվել հարցաթերթիկի միևնույն տարբերակի ևս մեկ օրինակ: Լրացուցիչ օրինակ ստացած մասնակիցը դասընթացն անցկացնող դասախոսին է հանձնում հարցաթերթիկի մեկ օրինակ:

Հանձնաժողովի անդամը կարող է բողոքարկել իր ստուգարքի արդյունքը կենտրոնական ընտրական հանձնաժողով` ներկայացնելով գրավոր դիմում:

23. Ստուգարքի արդյունքում որակավորված է համարվում այն մասնակիցը ով հավաքել է առնվազն 16 միավոր: Որակավորված մասնակցին տրվում է որակավորման վկայական (Հավելված 2):

Որակավորման վկայականում նշվում են՝

ա) որակավորման ստուգարք հանձնած հանձնաժողովի անդամի անունը, հայրանունը, ազգանունը,

բ) որակավորման վկայականի համարը,

գ) որակավորման վկայական տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

դ) որակավորման վկայականն ուժի մեջ լինելու ժամկետը:

Որակավորման վկայականը վավերացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքով:

24. Որակավորման վկայականը տրվում է մինչև 5 տարի ժամկետով:

25. Որակավորման վկայականը համարվում է ուժը կորցրած ճանաչված վկայականի ժամկետը լրանալու դեպքում կամ կարող է ուժը կորցրած ճանաչվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ:»,

7) 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«27. Որակավորման վկայականի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում դիմում` վկայականի կրկնօրինակ ստանալու համար: Դիմումին կցվում է անձնագրի պատճենը կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականը:

Կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականը համարվում է անվավեր, իսկ դրա փոխարեն տրվում է նոր վկայական` «Կրկնօրինակ» նշագրումով:»,

8) 30-րդ, 31-րդ, 32-րդ և 34-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

9) 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.

«35. Սույն կարգի 24-րդ կետի դրույթը չի տարածվում մինչև 2009 թվականը տրված որակավորման վկայականների վրա: Այդ վկայականներն ուժի մեջ են մինչև դրանցում նշված ժամկետների ավարտը:»:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան