Գլխավոր տեղեկություն
Համար
N 09-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.04.15/9(157) Հոդ.16
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.12.2008
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 դեկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 60308394

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 09-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի մայիսի 18-ի «Կապի առանձին ծառայություններից ստացված եկամուտների մասին» ձև թիվ 13-կապ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 16-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 08-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.

1. որոշմամբ հաստատված հաշվետվության ձևը լրացնել նոր` 160 տողով` հետևյալ բովանդակությամբ. «122.4 տողից` տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը, միավոր»:

2. Որոշմամբ հաստատված հավելվածի լրացման կարգի 1-ին կետը լրացնել 11-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ. «11. 160 տողում արտացոլվում է 122.4 տողից` տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը, այսինքն` ցանկացած այն անձանց, որոնք օգտվում են այդ ծառայություններից»:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
18 մայիսի 2007թ. թիվ 08-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ)

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը սահմանում է «ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը (հետայսու` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով` տարվա սկզբից, հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր օգտագործման կապի ծառայությունների առանձին տեսակներից ստացված եկամուտներն առանց ավելացված արժեքի հարկի: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար (սյունակ 1), որից առանձնացվում են բնակչությանը մատուցած ծառայություններից ստացված եկամուտները (սյունակ 2) և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար (սյունակ 3)` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով (110-130 տողերում):

1) 110 տողում լրացվում են կազմակերպության, հիմնարկի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված ընդամենը եկամուտները` անկախ գործունեության տեսակից:

2) 120 տողում արտացոլվում է 110 տողից կապի ծառայություններից ստացված եկամուտները: «Կապի ծառայություններից ստացված եկամուտները» ցուցանիշը ներկայացնում է փոստային ու սուրհանդակային և հեռահաղորդակցության (հեռագրային, հեռախոսային (ձայնային), շարժական, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման, կապի այլ ծառայությունների) ծառայություններից ստացված եկամուտների հանրագումարը:

3) 121-122.6 տողերում առանձնացվում են 120 տողից եկամուտներն ըստ կապի ծառայությունների առանձին ենթատեսակների (փոստային ու սուրհանդակային և հեռահաղորդակցության` հեռագրային, հեռախոսային (ձայնային), շարժական, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման, կապի այլ ծառայություններ):

4) 122.2.1 տողում առանձնացվում է 122.2 տողից բաժանորդային վարձերից և միանվագ ծառայություններից ստացված եկամուտները:

5) 122.3.1, 122.3.2 և 122.3.3 տողերում առանձնացվում են 122.3 տողից եկամուտներն ըստ ծառայությունների տեսակների` բջջային, ռադիոորոնման (փեյջերային) և ռադիալ գործողության («Ալթայ» և այլն):

6) 122.6.1 և 122.6.2 տողերում առանձնացվում են 122.6 տողից եկամուտներն ըստ կապի ծառայությունների այլ տեսակների` նշելով կապի ծառայության տվյալ տեսակների անվանումները:

7) 130 տողում արտացոլվում են 110 տողից` այլ գործունեությունից ստացված եկամուտները:

8) 130.1, 130.2 և 130.3 տողերում առանձնացվում են 130 տողից եկամուտներն ըստ գործունեության տեսակների` նշելով գործունեության տվյալ տեսակների անվանումները:

9) 140 տողում արտացոլվում են մատուցված կապի ծառայությունների դիմաց փաստացի վճարումները:

10) 150 տողում արտացոլվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակը:

11) 160 տողում արտացոլվում է 122.4 տողից` տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը, այսինքն ցանկացած այն անձանց, որոնք օգտվում են այդ ծառայություններից:

2. Փոստային կապի ծառայությունները ներառում են ազգային փոստի կողմից տեղական և օտարերկրյա հասցեատերերի համար փոստային բաժանմունքներում առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման ծառայություններ, «ցպահանջ» թղթակցության մշակում, նամականիշների, բացիկների, ծրարների վաճառք, պայմանագրային հիմունքով պարբերական մամուլի տարածում, կապի ծառայություններ, փոստային դրամային փոխադրումների (կանխիկ) ընդունում և հանձնում:

3. Սուրհանդակային կապի ծառայությունները ներառում են ազգային փոստից բացի այլ կազմակերպությունների կողմից տեղական և օտարերկրյա հասցեատերերի համար նամակների, ծանրոցների և ծանրոցածրարների (բանդերոլների) հանում, տեղափոխում, տեղ հասցնումը: Տեղափոխումը կարող է իրականացվել տրանսպորտի մեկ կամ մի քանի անձնական կամ հասարակական տեսակներով), կառավարական սուրհանդակային (ֆելդեգերային) ծառայություններ, հատուկ կապի ծառայություններ:

4. Հեռահաղորդակցության (էլեկտրակապի) ծառայությունները իրենցից ներկայացնում են ձայնի, նշանի (նիշի), ազդանշանի, գրավոր տեքստի, պատկերի հաղորդում և ընդունում լարային, մալուխային, օպտիկական, մագնիսական և այլ էլեկտրամագնիսական համակարգերի, ինչպես նաև միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների միջոցով: Վերջինս իր մեջ ներառում է հեռագրային կապ, հեռախոսային կապ (ձայնային) (ներառյալ` բաժանորդային վարձեր և միանվագ ծառայություններ) և կապուղիների վարձակալում, շարժական կապ, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում մալուխային, անհաղորդալար ռադիոռելեային կամ արբանյակային համակարգերի միջոցով, տելեմատիկ կապ (հեռաֆաքս, հեռատեքստ և տելեքս) և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործում:

5. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

6. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար՝ 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:

7. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն աճողական կարգով հաշվարկվում է` հաշվետու ժամանակաշրջանի ամիսների միջին ցուցակային թվաքանակների հանրագումարը բաժանելով հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թվի վրա:

 

Ներմուծեք նկարագրությունը_5817

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշումը հաստատելու կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման
ժամկետը`

Ազգային վիճակագրական
ծառայություն,
Ազգային վիճակագրական
ծառայության 
մարզային
գործակալություն

Կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու ժամանակաշրջանին
հաջորդող ամսվա 10-ը
Ով է ներկայացնում ____________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________

_________________________________________________

Գտնվելու վայրը ______________________________________

_____________________________________   
I   I   I   I   I   I   I
(փոստային դասիչ)
Մարզը ______________ Համայնքը_______________________

Պետական ռեգիստրում գրանցված համարը  I   I   I   I   I   I   I   I   I   I   I   I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը   I   I   I   I   I   I   I   I   I

Հարկ վճարողի հաշվառման համարը                       I   I   I   I   I   I   I   I   I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ
13-ԿԱՊ
(եռամսյակային)

«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 18 մայիսի 2007 թ.
թիվ 08-Ն որոշմամբ





 

Չլրացնել             Ներմուծեք նկարագրությունը_17998

ՏԳՏԴ  I   I   I   I   I   I

Մարզը         
I   I   I

Համայնքը    I   I   I   I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հունվար - ___________   200___թ.

               (տարեսկզբից աճողական կարգով)

 

               Ցուցանիշի անվանումը Տողի
համարը
Հաշվետու
ժամանակաշրջանում
Նախորդ տարվա
համապատասխան
ժամանակա-
շրջանում
Ընդամենը դրանից`
բնակչությունից
Ընդամենը
Ա Բ 1 2 3
Եկամուտներ, ընդամենը (առանց ավելացված
արժեքի հարկի), (120 և 130 տողերի
հանրագումարը),
հազար դրամ
 110      
110 տողից` կապի ծառայություններից ստացված
եկամուտները, ընդամենը (առանց ավելացված
արժեքի հարկի), (121 և 122 տողերի հանրագումարը)
հազար դրամ
120      

այդ թվում`

       

փոստային և սուրհանդակային

121      

հեռահաղորդակցության 

(122.1, 122.2, 122.3, 122.4, 122.5, 122.6

տողերի հանրագումարը)

 122      

այդ թվում`

           հեռագրային

122.1      

հեռախոսային (ձայնային)

122.2      

դրանցից` բաժանորդային վարձերի և

միանվագ ծառայությունների

122.2.1      

շարժական

122.3      

այդ թվում`  բջջային

122.3.1      

ռադիոորոնման (փեյջերային)

122.3.2      

ռադիալ գործողության

122.3.3      

տվյալների հաղորդման և ինտերնետ

հասանելիության

122.4      

հեռուստառադիոհաղորդումների

հեռարձակման

 122.5      

այլ ծառայություններից

122.6      

դրանցից`

122.6.1      
  122.6.2      
  122.6.3      
110 տողից` այլ գործունեությունից ստացված
եկամուտները
 130      

դրանցից`

130.1      
  130.2      
  130.3      
Կապի ծառայություններից փաստացի վճարումներ, ընդամենը (առանց ավելացված արժեքի հարկի),
հազար դրամ
140      
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը,
մարդ
150   X  
122.4 տողից`  տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը, միավոր 160    X  

 

Ղեկավար

_______________________
(Ազգանուն, անուն)

_______________________
(Ստորագրություն)

 

Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

 

_______________________
(Ազգանուն, անուն)

 

_______________________
(Ստորագրություն, պաշտոն)


_______________________
(Հեռախոսահամար(ներ))

Էլեկտրոնային փոստ_______@___________


«__»  _________200__թ.
(Լրացման ամսաթիվը)