«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008407
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 դեկտեմբերի 2008 թ. |
թիվ 357-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ` ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/04-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 182-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը և 207-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կենտրոնական դեպոզիտարիայի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/04-ը՝ համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 713-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 111-րդ գլխի 111.3-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
2008 թ. դեկտեմբերի 23 |
Հավելված |
«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ` ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/04
Բ Ա Ժ Ի Ն I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի (այսուհետ՝ Կենտրոնական դեպոզիտարիա) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգն ու ժամկետները, Կենտրոնական դեպոզիտարիայից Կենտրոնական դեպոզիտարիայի, հաշվարկային համակարգի անդամների և (կամ) նրանց գործունեության վերաբերյալ լրացուցիչ տեղեկանք, բացատրություն և (կամ) այլ փաստաթղթեր պահանջելու կարգը:
2. Սույն կանոնակարգով սահմանված հաշվետվություններում գումարները արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ մեկ դրամի ճշտությամբ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) «Ամսաթիվ»՝ ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը (01/01/2008 թ.):
2) «Հաշվետու տարի»՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը: Կենտրոնական դեպոզիտարիայի համար առաջին հաշվետու տարի է համարվում Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության լիցենզիա ստանալու օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:
3) «Հաշվետու եռամսյակ»՝ օրացուցային տարվա սկզբից երեք ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Կենտրոնական դեպոզիտարիայի համար առաջին հաշվետու եռամսյակ է համարվում Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության լիցենզիա ստանալու օրվանից մինչև տվյալ եռամսյակի վերջն ընկած ժամանակաշրջանը:
4) «Հաշվետու ամիս»՝ օրացուցային տարվա սկզբից մեկ ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Կենտրոնական դեպոզիտարիայի համար առաջին հաշվետու ամիս է համարվում Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության լիցենզիա ստանալու օրվանից մինչև տվյալ ամսվա վերջն ընկած ժամանակաշրջանը:
5) «Հաշվետու օր»՝ յուրաքանչյուր օր, որի ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիան իրականացրել է գործունեություն:
6) «Հաշվետու ժամանակաշրջան»՝ հաշվետու օր, հաշվետու ամիս, հաշվետու եռամսյակ կամ հաշվետու տարի:
7) «Պետական արժեթղթեր» Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր:
4. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչպես նաև Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններում կիրառվող նշանակությունը:
Բ Ա Ժ Ի Ն II
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ: ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Կենտրոնական դեպոզիտարիան Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ հաշետվությունները՝ նշված պարբերականությամբ.
Հաշվե- |
Հաշվետվության անվանումը |
Ներկայացման հաճախականությունը |
1 |
2 |
3 |
1. |
Հաշվապահական հաշվեկշիռ |
եռամսյակային տարեկան |
2. |
Հաշվետվություն ֆինանսական արդյունքների մասին |
եռամսյակային տարեկան |
3. |
Հաշվետվություն սեփական կապիտալում փոփոխությունների մասին |
եռամսյակային տարեկան |
4. |
Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին |
եռամսյակային տարեկան |
5. |
Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ |
եռամսյակային տարեկան |
6. |
Հաշվետվություն կարգավորվող շուկայում արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում փոխադարձ պահանջների և պարտավորությունների վերաբերյալ |
օրական |
7. |
Հաշվետվություն կարգավորվող շուկայից դուրս կնքված գործարքների արդյունքում ռեեստրում գրառումներ կատարելու վերաբերյալ |
օրական |
8. |
Հաշվետվություն հաշվարկային համակարգին անդամակցության տրամադրման և (կամ) անդամակցությունից զրկման վերաբերյալ |
յուրաքանչյուր փոփոխության դեպքում |
9. |
Հաշվետվություն հաշվարկային համակարգին անդամակցության կասեցման և (կամ) անդամակցության կասեցման դադարեցման վերաբերյալ |
յուրաքանչյուր փոփոխության դեպքում |
10. |
Հաշվետվություն Կենտրոնական դեպոզիտարիայում ռեեստր վարող թողարկողների արժեթղթերի փոխարկման վերաբերյալ |
ամսական |
11. |
Նվիրատվության և ժառանգության արդյունքում արժեթղթերի փոխանցման վերաբերյալ |
եռամսյակային |
12. |
Հաշվետվություն թողարկողների արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման վերաբերյալ |
եռամսյակային |
13. |
Հաշվետվություն արժեթղթերի հաշիվների վերաբերյալ |
ամսական |
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
6. Սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված հաշվետվությունները և այլ փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով` Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան, որոնց ձևերը սահմանված են սույն կանոնակարգի ՀԱՎԵԼՎԱԾ 1 - ՀԱՎԵԼՎԱԾ 9-ով: Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու դեպքում հաշվետվության էլեկտրոնային տարբերակը Կենտրոնական բանկ է ներկայացվում ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգերի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կամ էլեկտրոնային այլ կրիչներով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:
7. Հաշվետվությունների անվանումները պետք է կոդավորվեն:
8. Հաշվետվության անվանման կոդն ունի հետևյալ կառուցվածքը.
Կենտրոնական դեպոզիտարիայի կոդը |
գծիկ | հաշվետվության համարը |
կետ | հապավումը |
è |
è |
è |
è |
è |
XXXXX | - | XX | . | Xls |
ընդ որում, «Հաշվետվության համարը» սյունակում լրացվում է տվյալ հաշվետվության 4-րդ կետով սահմանված «Հաշվետվության թիվը» (Թիվ 1. հաշվետվության լրացման դեպքում սույն սյունակում լրացվում է 01, Թիվ 2-ի դեպքում` 02 և այլն): Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է:
9. Հաշվետվությունների ֆայլերը պետք է պարունակեն թվային հավաստագիր (բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվությունները ներկայացվում են Սի-Բի-Էյ-նեթ համակարգով):
10. Օրական հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 12:00-ը, որում ներառվում են հաշվետվության ներկայացման օրվան նախորդող հաշվետու օրվա ավարտի դրությամբ առկա տվյալները: Ընդ որում, եթե օրական հաշվետվություններում ներառվող տեղեկություններում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ապա հաշվետվությունները ներկայացվում են դատարկ` միայն նշելով Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը և հաշվետվության ներկայացման ամսաթիվը:
11. Ամսական և եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 7-րդ աշխատանքային օրը (ներառյալ):
12. Աուդիտի եզրակացությամբ հաստատված տարեկան հաշվետվությունները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո 4-ամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հրապարակումից 5 օր հետո:
13. Թիվ 8 և 9 հաշվետվությունները ներկայացվում են մինչև յուրաքանչյուր փոփոխությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:
14. Եթե հաշվետվության ներկայացման ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտի օր է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:
15. Սույն կանոնակարգով սահմանված ժամկետներից հետո ներկայացվող, սույն կանոնակարգով սահմանված ճշգրտված հաշվետվությունները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով՝ սույն կանոնակարգի 6-րդ կետի համաձայն, ընդ որում, մի քանի ճշգրտված տարբերակների ներկայացման դեպքում հավաստի է համարվում ներկայացված վերջին տարբերակը:
16. Հաշվետվության էլեկտրոնային տարբերակը պետք է հնարավոր լինի ընթերցել էլեկտրոնային ֆորմատով, չպետք է լրացվի «յունիկոդ»-ով, երկու լրացված ամբողջական տողերի (ոչ յուրաքանչյուր սյունակի երկու լրացված տողերի) միջև դատարկ տողեր չպետք է լինեն, և այն պետք է զերծ լինի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունից: Սույն կետի պահանջը չի գործում Կենտրոնական դեպոզիտարիայի վրա, եթե հաշվետվության էլեկտրոնային տարբերակի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունն առկա է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված ֆայլերում:
17. Հաշվետվությունները լրացվում են միայն հայերեն տառերով (տառատեսակ՝ Թայմզ Արմենիան): Բացառություն են կազմում բանկերի Սվիֆտ կոդերը, Տելեքս համարները, արժեթղթերի տարբերակիչ ծածկագրերը և կոդերը:
18. Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում պարունակվող տեղեկությունները պետք է լինեն արժանահավատ և ամբողջական:
Գ Լ ՈՒ Խ 3
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻՑ ՏԵՂԵԿԱՆՔ, ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԿԱՐԳԸ
19. Կենտրոնական բանկն իրավունք ունի Կենտրոնական դեպոզիտարիայից, նրա պաշտոնատար անձանցից ծանուցմամբ պահանջել Կենտրոնական դեպոզիտարիայի, հաշվարկային համակարգի անդամների և (կամ) նրանց գործունեության վերաբերյալ լրացուցիչ տեղեկանք, բացատրություն և (կամ) այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավասություններն իրականացնելու համար:
20. Կենտրոնական դեպոզիտարիային ծանուցում կարող է տրվել թղթային եղանակով, հեռախոսագրի, Կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային փոստի, Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով կամ կապի՝ սահմանված այլ պահուստային միջոցներով, ընդ որում, ծանուցման փաստաթուղթը ստորագրվում է Կենտրոնական բանկի` Կենտրոնական դեպոզիտարիայի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից:
21. Կենտրոնական դեպոզիտարիան կամ նրա պաշտոնատար անձը պարտավոր է պահանջվող լրացուցիչ տեղեկանքը, բացատրությունը և (կամ) փաստաթուղթը Կենտրոնական բանկ ներկայացնել սույն կանոնակարգի 20-րդ կետում նշված ծանուցումը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
22. Կենտրոնական դեպոզիտարիան պահանջվող լրացուցիչ տեղեկանքը, բացատրությունը և (կամ) փաստաթուղթը ներկայացնում է թղթային եղանակով կամ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու դեպքում դրանք ներկայացվում են ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգերի խափանման դեպքում պահանջվող լրացուցիչ տեղեկանքը, բացատրությունը և (կամ) փաստաթուղթը ներկայացվում է մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:
23. Կենտրոնական դեպոզիտարիայի լիազոր ներկայացուցիչը կարող է հրավիրվել Կենտրոնական բանկի` Կենտրոնական դեպոզիտարիայի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանում՝ հաշվետվությունների և սույն գլխով պահանջվող լրացուցիչ տեղեկանքի, բացատրության և (կամ) փաստաթղթի վերաբերյալ պարզաբանումներ ու մեկնաբանումներ տալու համար:
Բ Ա Ժ Ի Ն III
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Գ Լ ՈՒ Խ 4
ԹԻՎ 1-ԹԻՎ 5 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
24. Թիվ 1 - ԹԻՎ 5 հաշվետվությունները լրացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի «Կազմակերպությունների տարեկան (ամբողջական փաթեթով միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 465 հրամանով սահմանված կարգով՝ հազար դրամներով, առանց տասնորդական միավորների: Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունների Թիվ 5 հաշվետվության ձևի 5.3.4 կետի («Ֆինանսական արդյունքների հաշվետվությանը կից ծանոթագրություններ») «Ֆինանսական արդյունքների հաշվետվությանը կից ծանոթագրությունների այլ բացահայտումներ» բաժնում պետք է ներառվեն սույն կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Աղյուսակ 23-ով պահանջվող տեղեկությունները:
Գ Լ ՈՒ Խ 5
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 6 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
25. Թիվ 6 հաշվետվությունում լրացվում են կարգավորվող շուկայում բաժնային և (կամ) ոչ բաժնային արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում շուկայի մասնակիցների (անդամների)` արժեթղթերի և դրամական միջոցների փոխադարձ պահանջների և պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունները` ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի համար (հաշվետու օրվա):
26. Սույն հաշվետվությունում հաշվարկային համակարգի անդամի հաճախորդներին պատկանող արժեթղթերի և դրամական միջոցների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են ամփոփ, այլ ոչ թե յուրաքանչյուր հաճախորդի համար առանձին:
27. Թիվ 6 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Հաշվետու օր» մասում լրացվում է փոխադարձ պահանջների և պարտավորությունների որոշման ամսաթիվը:
2) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթի կոդը, մասնավորապես, ՀՀ-ում թողարկված ոչ պետական արժեթղթերի դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը: Օտարերկրյա արժեթղթերի դեպքում նշվում է օտարերկրյա իրավասու մարմնի կողմից արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում):
3) «Առևտրային նստաշրջանի սկզբում արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է մինչև առևտրային նստաշրջանը դեպոնացված արժեթղթերի քանակը` հատերով:
4) «Առևտրային նստաշրջանի վերջում արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է առևտրային նստաշրջանից հետո մնացած արժեթղթերի քանակը` հատերով:
5) «Առաքման կամ ստացման ենթակա արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է առևտրային նստաշրջանի վերջում և սկզբում առկա արժեթղթերի քանակների տարբերությունը` հատերով:
6) «Դրամական միջոցները առևտրային նստաշրջանի սկզբում» սյունակում լրացվում է մինչև առևտրային նստաշրջանը դեպոնացված դրամական միջոցների գումարը:
7) «Դրամական միջոցների մնացորդը առևտրային նստաշրջանի վերջում» սյունակում լրացվում է առևտրային նստաշրջանից հետո մնացած դրամական միջոցների գումարը:
8) «Վճարման կամ ստացման ենթակա դրամական միջոցները» սյունակում լրացվում է առևտրային նստաշրջանի վերջում և սկզբում առկա դրամական միջոցների գումարների տարբերությունը:
Գ Լ ՈՒ Խ 6
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 7 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
28. Թիվ 7 հաշվետվությունում լրացվում են կարգավորվող շուկայից դուրս կնքված գործարքների արդյունքում ռեեստրում գրառումներ կատարելու վերաբերյալ տեղեկությունները` ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի (հաշվետու օրվա) համար:
29. Թիվ 7 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Հաշվետու օր» մասում լրացվում է ռեեստրում գրառումներ կատարելու ամսաթիվը:
2) «Փոխանցման հանձնարարագրի տարբերակիչ համարը» սյունակում լրացվում է փոխանցման հանձնարարագրի հերթական տարբերակիչ համարը:
3) «Արժեթղթերի փոխանցման հիմքը» սյունակում լրացվում է «առուվաճառք», «ռեպո գործարքի կնքում» կամ «ռեպո գործարքի մարում»:
4) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթի կոդը, մասնավորապես, ՀՀ-ում թողարկված ոչ պետական արժեթղթերի դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը: Օտարերկրյա արժեթղթերի դեպքում նշվում է օտարերկրյա իրավասու մարմնի կողմից արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում):
5) «Միավոր արժեթղթի գինը» սյունակում լրացվում է մեկ արժեթղթի առքի (վաճառքի) գինը:
6) «Արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի արդյունքում փոխանցվող արժեթղթերի քանակը` հատերով:
7) «Ընդհանուր գումարը» հաշվարկվում է որպես միավոր արժեթղթի գնի և արժեթղթերի քանակի արտադրյալ:
8) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»:
9) «Կարգավիճակը» ենթասյունակում լրացվում է «սեփականատեր», «անվանատեր» կամ «համասեփականատեր»:
10) «Ռեզիդենտությունը» սյունակում նշվում է «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»:
Գ Լ ՈՒ Խ 7
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 8 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
30. Թիվ 8 հաշվետվությունում լրացվում են հաշվարկային համակարգին անդամակցության տրամադրման և (կամ) անդամակցությունից զրկման վերաբերյալ տեղեկությունները հաշվարկային համակարգին անդամակցության տրամադրման և (կամ) անդամակցությունից զրկման դեպքում: Սույն հաշվետվության իմաստով հաշվարկային համակարգին անդամակցության տրամադրման և (կամ) անդամակցությունից զրկման պահ է համարվում անդամին հաշվարկային համակարգին անդամակցության տրամադրման և (կամ) անդամակցությունից զրկման ուժի մեջ մտնելու պահը: Սույն հաշվետվական ձևի համաձայն հաշվարկային համակարգի անդամի` հաշվարկային համակարգին անդամակցությունից զրկումը ընդգրկում է հաշվարկային համակարգին անդամակցության կամավոր, հարկադիր և ինքնաբերաբար դադարեցումները:
31. Թիվ 8 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Անդամին շնորհված առևտրային ծածկագիրը» սյունակում նշվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններին համապատասխան անդամին շնորհված առևտրային ծածկագիրը:
2) «Հաշվարկային համակարգին անդամակցության տրամադրման ամսաթիվը» սյունակում լրացվում է տվյալ անդամին հաշվարկային համակարգին անդամակցության տրամադրման փաստացի ուժի մեջ մտնելու ամսաթիվը:
3) «Հաշվարկային համակարգին անդամակցությունից զրկման ամսաթիվը» սյունակում լրացվում է տվյալ անդամին հաշվարկային համակարգին անդամակցությունից զրկման ուժի մեջ մտնելու ամսաթիվը:
4) «Հաշվարկային համակարգի անդամին անդամակցությունից զրկման իրավական հիմքերը» սյունակում լրացվում են արժեթղթերի շուկան կարգավորող օրենքների և (կամ) այլ իրավական ակտի համապատասխան դրույթները, որոնց հիման վրա հաշվարկային համակարգի անդամը զրկվել է անդամակցությունից (համապատասխան օրենքի կամ այլ իրավական ակտի անվանումը, ինչպես նաև համապատասխան հոդվածը (գլուխը), մասը (կետը), կետը (ենթակետը), պարբերությունը)՝ կախված իրավական ակտի համարակալման կառուցվածքից:
Գ Լ ՈՒ Խ 8
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 9 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
32. Թիվ 9 հաշվետվությունում լրացվում են հաշվարկային համակարգին անդամակցության կասեցման և (կամ) անդամակցության կասեցման դադարեցման վերաբերյալ տեղեկությունները անդամակցության կասեցման և (կամ) անդամակցության կասեցման դադարեցման դեպքում: Սույն հաշվետվության իմաստով հաշվարկային համակարգին անդամակցության կասեցման և (կամ) անդամակցության կասեցման դադարեցման պահ է համարվում անդամի` հաշվարկային համակարգին անդամակցության կասեցման և (կամ) անդամակցության կասեցման դադարեցման ուժի մեջ մտնելու պահը:
33. Թիվ 9 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Անդամակցության կասեցման ժամկետը» սյունակում նշվում են հաշվարկային համակարգի անդամի հաշվարկային համակարգին անդամակցության կասեցման սկիզբը և ավարտը, մասնավորապես, սկիզբը ենթասյունակում նշվում է, օրինակ, 01/01/2008 թ., իսկ ավարտը սյունակում` 01/02/2008 թ.: Եթե կասեցման վերջնաժամկետը (ավարտը) հայտնի չէ, ապա ավարտը ենթասյունակը չի լրացվում:
2) «Հաշվարկային համակարգի անդամի անդամակցության կասեցման իրավական հիմքերը» սյունակում լրացվում են արժեթղթերի շուկան կարգավորող օրենքների (կամ) այլ իրավական ակտի համապատասխան դրույթները, որոնց հիման վրա հաշվարկային համակարգի անդամի անդամակցությունը կասեցվել է (համապատասխան օրենքի (այլ իրավական ակտի) անվանումը, ինչպես նաև համապատասխան հոդվածը (գլուխը), մասը (կետը), կետը (ենթակետը), պարբերությունը):
3) «Հաշվարկային համակարգի անդամի անդամակցության կասեցման դադարեցման իրավական հիմքերը» սյունակում լրացվում են արժեթղթերի շուկան կարգավորող օրենքների և (կամ) այլ իրավական ակտի համապատասխան դրույթները, որոնց հիման վրա հաշվարկային համակարգի անդամի անդամակցության կասեցումը դադարեցվել է (համապատասխան օրենքի կամ այլ իրավական ակտի անվանումը, ինչպես նաև համապատասխան հոդվածը (գլուխը), մասը (կետը), կետը (ենթակետը), պարբերությունը)` կախված իրավական ակտի համարակալման կառուցվածքից:
Գ Լ ՈՒ Խ 9
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅՈՒՄ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 10 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
34. Թիվ 10 հաշվետվությունում լրացվում են այն թողարկողների արժեթղթերի փոխարկման վերաբերյալ տեղեկությունները, որոնց ռեեստրը վարում է Կենտրոնական դեպոզիտարիան: Սույն հաշվետվության համաձայն տեղեկությունները լրացվում են ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի (հաշվետու ամսվա) համար:
35. Թիվ 10 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Թողարկողի ֆիրմային անվանումը գտնվելու վայրը» սյունակում նշվում են թողարկողի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը): Սույն սյունակը լրացվում է արժեթղթի տարբերակիչ ծածկագրի բացակայության դեպքում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:
2) «Փոխարկում իրականացնելու համար որոշմամբ նախատեսված ժամկետը» սյունակում նշվում են փոխարկման որոշմամբ նախատեսված փոխարկման իրականացման սկիզբը և ավարտը, մասնավորապես, սկիզբը ենթասյունակում նշվում է, օրինակ, 01/01/2008 թ., իսկ ավարտը սյունակում` 01/02/2008 թ.:
3) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթի կոդը, մասնավորապես` ՀՀ-ում թողարկված ոչ պետական արժեթղթերի դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը: Օտարերկրյա արժեթղթերի դեպքում նշվում է օտարերկրյա իրավասու մարմնի կողմից արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում):
4) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:
5) «Արժեթղթի փոխարկման ձևը» սյունակում նշվում է «բաժանում», «կոնսոլիդացիա» կամ «փոխանակում»:
6) «Եթե արժեթղթերի փոխարկումը վերակազմակերպման արդյունք է, ապա վերակազմակերպման ձևը» սյունակում նշվում է «միաձուլում», «միացում», «բաժանում», «առանձնացում» կամ «վերակազմավորում»:
7) «Այն արժեթղթերի դասը (դասերը), որին (որոնց) փոխարկվում են տվյալ արժեթղթերը» սույն սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»:
8) «Արժեթղթերի փոխարկման սկզբունքը» սյունակում նշվում է տվյալ դասի արժեթղթերի փոխարկման բանաձևը կամ գործակիցը:
9) «Արժեթղթերի ընդհանուր քանակը» սյունակում նշվում է մինչև փոխարկումը և փոխարկումից հետո առկա արժեթղթերի քանակը (ըստ յուրաքանչյուր դասի)` հատերով:
Գ Լ ՈՒ Խ 10
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 11 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
36. Թիվ 11 հաշվետվությունում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում նվիրատվության և ժառանգության արդյունքում փոխանցված արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունները: Սույն հաշվետվության համաձայն տեղեկությունները լրացվում են ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի (հաշվետու եռամսյակի) համար:
37. Թիվ 11 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Փոխանցված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթի կոդը, մասնավորապես` ՀՀ-ում թողարկված ոչ պետական արժեթղթերի դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը: Օտարերկրյա արժեթղթերի դեպքում նշվում է օտարերկրյա իրավասու մարմնի կողմից արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում):
2) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:
3) «Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը» սյունակում նշվում է թողարկողի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը): Սույն սյունակը լրացվում է արժեթղթի տարբերակիչ ծածկագրի բացակայության դեպքում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:
4) «Փոխանցված արժեթղթերի քանակը» սյունակում նշվում է նվիրատվության և (կամ) ժառանգության արդյունքում փոխանցված տվյալ արժեթղթերի ընդհանուր քանակը` հատերով:
5) «Փոխանցված արժեթղթերի ընդհանուր ծավալն անվանական արժեքով» սյունակում նշվում է նվիրատվության և (կամ) ժառանգության արդյունքում փոխանցված տվյալ արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը:
Գ Լ ՈՒ Խ 11
ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ (ԱՆՎԱՆԱՏԵՐԵՐԻ) ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 12 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
38. Թիվ 12 հաշվետվությունում լրացվում են այն թողարկողների սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ տեղեկությունները, որոնց ռեեստրը վարում է Կենտրոնական դեպոզիտարիան: Սույն հաշվետվության համաձայն տեղեկությունները լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի (հաշվետու եռամսյակի) վերջի դրությամբ: Թիվ 12 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը» սյունակում նշվում են թողարկողի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը): Սույն սյունակը լրացվում է արժեթղթի տարբերակիչ ծածկագրի բացակայության դեպքում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:
2) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթի կոդը, մասնավորապես, ՀՀ-ում թողարկված ոչ պետական արժեթղթերի դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը: Օտարերկրյա արժեթղթերի դեպքում նշվում է օտարերկրյա իրավասու մարմնի կողմից արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (հայտնի լինելու դեպքում):
3) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:
4) «Թողարկողի տվյալ դասի տեղաբաշխված արժեթղթերի քանակը» սյունակում նշվում է թողարկողի կողմից տվյալ դասի տեղաբաշխված արժեթղթերի քանակը` հատերով:
Գ Լ ՈՒ Խ 12
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 13 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
39. Թիվ 13 հաշվետվությունում լրացվում են ենթապահառուների անձնական և անվանատիրոջ հաշիվների և (կամ) արժեթղթերի ուղղակի սեփականատերերի անձնական հաշիվների վերաբերյալ ամփոփ տվյալները: Սույն հաշվետվության համաձայն տեղեկությունները լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի (հաշվետու ամսվա) վերջի դրությամբ: Ընդ որում, ենթապահառուների անձնական հաշիվների և արժեթղթերի ուղղակի սեփականատերերի անձնական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են Թիվ 13 հաշվետվության աղյուսակ 1-ում, իսկ ենթապահառուների անվանատիրոջ հաշիվների վերաբերյալ տեղեկությունները` Թիվ 13 հաշվետվության 2-րդ աղյուսակում:
40. Թիվ 13 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Քանակը» սյունակում լրացվում է տվյալ ենթապահառուի անձնական և (կամ) իր հաճախորդներին սեփականության իրավունքով պատկանող և (կամ) արժեթղթերի ուղղակի սեփականատերերի արժեթղթերի քանակը (ըստ յուրաքանչյուր արժեթղթի դասի)` հատերով:
2) «Գրավադրման հիմքով արգելադրված արժեթղթերի քանակը» ենթասյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ գրավադրման հիմքով արգելադրված արժեթղթերի քանակը` հատերով (ըստ յուրաքանչյուր արժեթղթի դասի):
3) «Կալանված և (կամ) արգելանք դրված արժեթղթերի քանակը» ենթասյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ այն արժեթղթերի քանակը` հատերով (ըստ յուրաքանչյուր արժեթղթի դասի), որոնց վրա ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավասու մարմինների և (կամ) պաշտոնատար անձանց (քրեական հետապնդում իրականացնող մարմինների, դատարանի, հարկադիր կատարողի և այլնի) կողմից դրվել է կալանք և (կամ) արգելանք:
Հավելված 1 «Կենտրոնական դեպոզիտարիայի` |
Աղյուսակ 23
Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող ծառայություններից եկամուտ
(հազար դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հավելված 2 «Կենտրոնական դեպոզիտարիայի` |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թ Ի Վ 6
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(օրական)
Աղյուսակ 1
Հաճախորդների արժեթղթերով կամ դրամական միջոցներով կնքված գործարքներ
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Հաշվետու օր ___________
N |
Հաշվարկային համակարգի անդամի անվանումը |
|
ԱՐԺԵԹՂԹԵՐ |
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ | |||||
Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը |
Առևտրային նստաշրջանի սկզբում արժեթղթերի քանակը |
Առևտրային նստաշրջանի վերջում արժեթղթերի քանակը |
Առաքման կամ ստացման ենթակա արժեթղթերի քանակը |
Դրամական միջոցները առևտրային նստաշրջանի սկզբում |
Դրամական միջոցների մնացորդը առևտրային նստաշրջանի վերջում |
Վճարման կամ ստացման ենթակա դրամական միջոցները | |||
1 |
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
… |
|
|
|
|
|
|
|
2 |
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
… |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն` |
________________________ |
Գլխավոր հաշվապահ՝
Կ.Տ. |
________________________ |
Աղյուսակ 2
Սեփական արժեթղթերով կամ դրամական միջոցներով կնքված գործարքներ
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Հաշվետու օր ___________
N |
Հաշվարկային համակարգի անդամի անվանումը |
|
ԱՐԺԵԹՂԹԵՐ |
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ | |||||
Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը |
Առևտրային նստաշրջանի սկզբում արժեթղթերի քանակը |
Առևտրային նստաշրջանի վերջում արժեթղթերի քանակը |
Առաքման կամ ստացման ենթակա արժեթղթերի քանակը |
Դրամական միջոցները առևտրային նստաշրջանի սկզբում |
Դրամական միջոցների մնացորդը առևտրային նստաշրջանի վերջում |
Վճարման կամ ստացման ենթակա դրամական միջոցները | |||
1 |
|
1 |
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
| ||
… |
|
|
|
|
|
| |||
2 |
|
1 |
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
| ||
… |
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն` |
________________________ |
Գլխավոր հաշվապահ՝
Կ.Տ. |
________________________ |
Հավելված 3 «Կենտրոնական դեպոզիտարիայի` |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թ Ի Վ 7
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Աղյուսակ 1
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Հաշվետու օր ___________
(ՀՀ դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն` |
________________________ |
Գլխավոր հաշվապահ՝
Կ.Տ. |
________________________ |
Աղյուսակ 2
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻՆ ՉԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը
Հաշվետու օր ___________
(ՀՀ դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն` |
________________________ |
Գլխավոր հաշվապահ՝
Կ.Տ. |
________________________ |
Հավելված 4 «Կենտրոնական դեպոզիտարիայի` |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թ Ի Վ 8
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(յուրաքանչյուր փոփոխության դեպքում)
Աղյուսակ 1
Հաշվարկային համակարգին անդամակցության տրամադրում
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Հաշվետվության ներկայացման ամսաթիվը ___________
N |
Հաշվարկային համակարգի անդամի անվանումը |
Անդամին շնորհված առևտրային ծածկագիրը |
Անդամակցության տրամադրման համար անդամի կողմից համապատասխան դիմումի (հայտի) ներկայացման ամսաթիվը |
Հաշվարկային համակարգին անդամակցության տրամադրման ամսաթիվը |
1 |
|
|
|
|
2 |
|
|
|
|
… |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն` |
________________________ |
Գլխավոր հաշվապահ՝ |
________________________ |
Աղյուսակ 2
Հաշվարկային համակարգին անդամակցությունից զրկում
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Հաշվետվության ներկայացման ամսաթիվը ___________
N |
Հաշվարկային համակարգի անդամի անվանումը |
Անդամին շնորհված առևտրային ծածկագիրը |
Հաշվարկային համակարգին անդամակցությունից զրկման |
Հաշվարկային համակարգի անդամին անդամակցությունից զրկման իրավական հիմքերը |
1 |
|
|
|
|
2 |
|
|
|
|
… |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն` |
________________________ |
Գլխավոր հաշվապահ՝ |
________________________ Կ.Տ. |
Հավելված 5 «Կենտրոնական դեպոզիտարիայի` |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թ Ի Վ 9
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(յուրաքանչյուր փոփոխության դեպքում)
Աղյուսակ 1
Հաշվարկային համակարգին անդամակցության կասեցում
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Հաշվետվության ներկայացման ամսաթիվը ___________
N |
Հաշվարկային համակարգի անդամի անվանումը |
Անդամին շնորհված առևտրային ծածկագիրը |
Անդամակցության կասեցման ժամկետը |
Հաշվարկային համակարգի անդամի | |
սկիզբ |
ավարտ | ||||
1 |
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
… |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն` |
________________________ |
Գլխավոր հաշվապահ՝ |
________________________ Կ.Տ. |
Աղյուսակ 2
Հաշվարկային համակարգին անդամակցության կասեցման դադարեցում
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Հաշվետվության ներկայացման ամսաթիվը ___________
N |
Հաշվարկային համակարգի անդամի անվանումը |
Անդամին շնորհված առևտրային ծածկագիրը |
Անդամակցության կասեցման ժամկետը |
Հաշվարկային համակարգի անդամի անդամակցության կասեցման դադարեցման իրավական հիմքերը | |
սկիզբ |
ավարտ | ||||
1 |
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն` |
________________________ |
Գլխավոր հաշվապահ՝ |
________________________ Կ.Տ. |
Հավելված 6 «Կենտրոնական դեպոզիտարիայի` |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թ Ի Վ 10
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅՈՒՄ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ամսական)
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Ամսաթիվը _______ թ-ից
մինչև ________ թ.
N |
Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը |
Փոխարկ- |
Փոխարկում իրականացնելու համար որոշմամբ նախատեսված ժամկետը |
Արժեթղթի տարբերա- |
Արժե- |
Արժե- |
Եթե արժեթղթերի փոխարկումը վերակազմա- |
Այն արժե- |
Արժե- |
Արժեթղթերի ընդհանուր քանակը |
Կոտորակային արժեթղթերի գրանցված սեփականա- | ||
սկիզբ |
ավարտ |
մինչև փոխար- |
փոխար- | ||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն` |
________________________ |
Գլխավոր հաշվապահ՝ |
________________________ Կ.Տ. |
Հավելված 7 «Կենտրոնական դեպոզիտարիայի` |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թ Ի Վ 11
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(եռամսյակային)
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Ամսաթիվը _______ թ-ից
մինչև ________ թ.
(ՀՀ դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն` |
________________________ |
Գլխավոր հաշվապահ՝ |
________________________ Կ.Տ. |
Հավելված 8 «Կենտրոնական դեպոզիտարիայի` |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թ Ի Վ 12
ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ (ԱՆՎԱՆԱՏԵՐԵՐԻ) ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(եռամսյակային)
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Ամսաթիվը _______ թ-ից
մինչև ________ թ.
N |
Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը |
Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը |
Արժե- |
Տվյալ դասի տեղաբաշխված արժեթղթերի քանակը |
Ռեեստրի վարման վերաբերյալ պայմանագրի կնքման ամսաթիվը |
Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում թողարկողի տվյալ դասի արժեթղթերի սեփականատերերը (անվանատերերը) |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում թողարկողի տվյալ դասի արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) թիվը | ||||
ընդ- |
այդ թվում` |
ընդ- |
այդ թվում` | ||||||||
ոչ ռեզիդենտ սեփականա- |
թողարկման ծավալի |
ոչ ռեզիդենտ սեփականա- |
թողարկման ծավալի | ||||||||
1) ԱՐԺԵԹՂԹԵՐ, ՈՐՈՆՑ ԱԶԴԱԳԻՐԸ ԳՐԱՆՑՎԱԾ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ | |||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2) ԱՐԺԵԹՂԹԵՐ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ ԱԶԴԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ | |||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր մարմնի ղեկավար` |
________________________ |
Գլխավոր հաշվապահ՝ |
________________________ |
Հավելված 9 «Կենտրոնական դեպոզիտարիայի` |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թ Ի Վ 13
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ամսական)
Աղյուսակ 1
ԵՆԹԱՊԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՈՒՂՂԱԿԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Ամսաթիվը _______ թ-ից
մինչև ________ թ.
Արժեթղթերի անձնական հաշիվների թիվը __________
(ՀՀ դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Աղյուսակ 2
ԵՆԹԱՊԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՏԻՐՈՋ ՀԱՇԻՎՆԵՐ
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը __________________________
Ամսաթիվը _______ թ-ից
մինչև ________ թ.
Արժեթղթերի անձնական հաշիվների թիվը __________
(ՀՀ դրամ) | ||||||||||||||||||||||||||||
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|