Գլխավոր տեղեկություն
Համար
N 562-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.01.2009-19.05.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.01/34(406) Հոդ. 621
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 24 մայիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2005 թվականի N 562-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 282 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 282 որոշման 5-րդ կետով, ինչպես նաև պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 18.12.08 N 1543-Ն)

1.1. Հաստատել հաշվառման օբյեկտների մասին տեղեկատվություն ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

(1.1 կետը լրաց. 18.12.08 N 1543-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների մասին»
N 282 որոշման 3-րդ կետի «գ» ենթակետը և 4-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

 

վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

 

2005 թ. մայիսի 18
   Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 28-ի N 562-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՎԱՐԵԼՈՒ

1. Սույն կարգով կարգավորվում են պետական գույքի հաշվառման հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կարգի իմաստով պետական գույքի հաշվառում է համարվում պետական գույքի նկարագրությունը և տնօրինման լիազորությունների որոշակիությունը պետական գույքի հաշվառման գրանցամատյանում գրանցելը՝ պետական սեփականությունը հավաստող և տնօրինման և (կամ) օգտագործման համապատասխան լիազորություններ ունեցող մարմնին և (կամ) կազմակերպությանն ամրացնելու բնութագրիչների օգտագործմամբ։

3. Պետական հաշվառման օբյեկտներ են հանդիսանում սեփականության իրավունքով պետությանը պատկանող շարժական և անշարժ գույքը (բացառությամբ դրամական միջոցների), այդ թվում` պետական կառավարչական հիմնարկներին, պետական այլ հիմնարկներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը:

(3-րդ կետը խմբ. 18.12.08 N 1543-Ն)

4. Սույն կարգով հաշվառման ենթակա չէ այն պետական գույքը, որի մասին տեղեկությունները պետական գաղտնիք են:

5. Պետական գույքի հաշվառման գրանցամատյանը (այսուհետ՝ գրանցամատյան) թղթային և էլեկտրոնային կրիչների վրա պարունակվող տեղեկատվական համակարգ է, որը պարունակում է հաշվառման ենթակա օբյեկտների մասին միասնական մեթոդաբանական և ծրագրային-տեխնիկական սկզբունքներով կազմված տեղեկություններ։

6. Գրանցամատյանը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը՝ ապահովելով հաշվառման ենթակա օբյեկտների մասին տվյալների մուտքագրման անընդհատությունը և գրանցամատյանում պարունակվող տվյալների համադրելիությունը հաշվառման ու վերահսկման այլ տեղեկատվական համակարգերի տվյալների հետ։

7. Գրանցամատյանը պետք է պարունակի պետական հաշվառման օբյեկտների մասին ներկայացված տվյալները` N 2 հավելվածի 1, 2, 3 և 4 ձևերի համաձայն:

(7-րդ կետը փոփ. 18.12.08 N 1543-Ն)

8. Գրանցամատյանին կից պետք է պահվեն նաև նշված տեղեկություններին վերաբերող բոլոր համապատասխան փաստաթղթերի պատճենները։

9. Սույն կարգի 6-րդ կետում նշված գրանցամատյանը վարելու սկզբունքների ապահովման նպատակով`

ա) գրանցամատյանում ներառված տվյալները յուրաքանչյուր տարի պարտադիր կարգով թարմացվում են,

բ) գրանցամատյանում ներառված որևէ գույքի բնութագրիչների փոփոխության դեպքում տնօրինման (կառավարման) լիազորություններ ունեցող համապատասխան պետական կառավարչական հիմնարկը, պետական ոչ առևտրային կազմակերպությունը կամ ընկերությունը 10-օրյա ժամկետում պետք է դրա մասին տեղեկացնեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

10. Պետական մարմինների ղեկավարները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով հաստատված մեթոդական ցուցումներին համապատասխան, նրան են ներկայացնում`

ա) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 1 ձև),

բ) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված անշարժ գույքի մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 2 ձև),

գ) պետական կառավարչական հիմնարկին անհրաժեշտ անշարժ գույքի մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 3 ձև),

դ) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 4 ձև):

Պետական մարմինների ղեկավարները յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում տեղեկանք` սույն կետով սահմանված դրույթներին համապատասխան ներկայացված տեղեկատվության փոփոխության կամ փոփոխության բացակայության մասին:

(10-րդ կետը խմբ. 18.12.08 N 1543-Ն)

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետներում ներկայացված տեղեկություններն ստանալուց հետո`

ա) սահմանված կարգով դրանք գրանցում է պետական գույքի հաշվառման գրանցամատյանում,

բ) գրանցամատյանում գրանցված տեղեկությունների վերլուծության հիման վրա իրականացնում է ուսումնասիրություններ և մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ հաշվառման օբյեկտների արդյունավետ կառավարման վերաբերյալ,

գ) պետական մարմինների ղեկավարների պահանջի դեպքում 10-օրյա ժամկետում գրանցամատյանից տրամադրում է անհրաժեշտ տեղեկություններ պետական հաշվառման օբյեկտների մասին:

դ) մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տեղեկատվություն սույն կարգի 10-րդ կետի կատարման ընթացքի մասին:

(11-րդ կետը փոփ., լրաց.  18.12.08 N 1543-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 28-ի N 562-Ն որոշման

Ձ Ե Վ Ե Ր

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

Ձև N 1

ՏԵՂԵԿԱՆՔ
 

_______________________________________________________________

(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)

____________________________________________ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ

 
ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ (20 __ Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)

 

NN
ը/կ

Անշարժ գույքը
(շենքեր, շինություններ և անավարտ շինարարություններ)

Տրանսպորտային միջոցները

Այլ հիմնական միջոցներ (բացառությամբ անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների)

անշարժ գույքի անվանումը

հաս-
ցեն

հաշվե-
կշռային արժեքը
(հազ. դրամ)

տրանս-
պորտային միջոցի անվանումը և մակնիշը

պետհամա-
րանիշը

հաշվե-
կշռային արժեքը
(հազ. դրամ)

հաշվեկշռային
արժեքը
(հազ. դրամ)

քա-
նա-
կը

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

Հիմնարկի ղեկավար 

___________________
(ստորագրությունը)

 

__________________
(անունը, ազգանունը)

 

Ձև N 2

ՏԵՂԵԿԱՆՔ
 

____________________________________________ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ

(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)


ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ (20 __ Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)

(լրացվում է յուրաքանչյուր շենքի, շինության և անավարտ շինարարության համար առանձին)

 

1.

Անվանումը և տեսակը (շենք (առանձին կանգնած կամ ստորաբաժանված), շինություն կամ անավարտ շինարարություն)

 

2.

Գտնվելու վայրը (փոստային դասիչը, մարզը, քաղաքը (գյուղը), հասցեն)

 

3.

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված անշարժ գույքի գտնվելու վայրի գոտին

 

4.

Պատրաստվածության աստիճանը (մինչև 50%, 50-100%, 100%)

 

5.

Շենքի, շինության շահագործման հանձնման տարեթիվը

 

6.

Անշարժ գույքի նշանակությունը (արտադրական, վարչական, օժանդակ և այլն)

 

7.

Շենքի, շինության շինանյութի տեսակը (քարից, երկաթբետոնյա կոնստրուկցիաներից, թեթևացված քարից և այլն)

 

8.

Հարկայնությունը

 

9.

Ընդհանուր մակերեսը (քառ.մ), այդ թվում`

 

9.1.

նկուղ (քառ.մ)

 

9.2.

կիսանկուղ (քառ.մ)

 

9.3.

n-րդ հարկ (քառ.մ)

 

10.

Անշարժ գույքի սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը (հա)

 

11.

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը

 

12.

Անշարժ գույքի ծանրաբեռնված լինելը (վարձակալություն, սերվիտուտ, գրավ և այլն)

 

13.

Հաշվեկշռին հանձնման-ընդունման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը

 

14.

Անշարժ գույքի սկզբնական արժեքը (հազ. դրամ)

 

15.

Անշարժ գույքի մնացորդային արժեքը (հազ. դրամ)

 

16.

Պատմամշակութային արժեք ներկայացնող անշարժ գույքի վկայականի համարը և տալու ամսաթիվը (եթե անշարժ գույքն այդպիսին է)

 

17.

Օգտագործողի անունը (անվանումը) և կազմակերպաիրավական ձևը

 

18.

Օգտագործման տրամադրման հիմքերը

 

19.

Օգտագործման պայմանագրի կնքման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը

 

20.

Օգտագործման տրամադրման ժամկետները

 

21.

Օգտագործման իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը

 

22.

Օգտագործողի աշխատողների թիվը

 

23.

Օգտագործողի ղեկավար աշխատողների թիվը

 

24.

Օգտագործողի` պետական հիմունքներով սովորողների թիվը

 

25.

Օգտագործողի` վճարովի հիմունքներով սովորողների թիվը

 

26.

Գործող նորմատիվներով օգտագործողին հասանելիք տարածքի նվազագույն մակերեսը (քառ.մ)

 

 

Հիմնարկի ղեկավար 

Կ.Տ. 

___________________
(ստորագրությունը)

 

__________________
(անունը, ազգանունը)

 

Ձև N 3

ՏԵՂԵԿԱՆՔ
 

________________________________________________________ ՊԵՏԱԿԱՆ

(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)

 

ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ (20 __ Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)

(լրացվում է յուրաքանչյուր շենքի, շինության և անավարտ շինարարության համար առանձին)

 

1.

Անվանումը և տեսակը (շենք (առանձին կանգնած կամ ստորաբաժանված), շինություն կամ անավարտ շինարարություն)

 

2.

Գործող նորմատիվներով հավանական օգտագործողին հասանելիք տարածքի նվազագույն մակերեսը (քառ.մ)

 

3.

Հավանական օգտագործողին սեփականության իրավունքով պատկանող տարածքի մակերեսը (քառ.մ)

 

4.

Հավանական օգտագործողին ամրացված տարածքի մակերեսը (քառ.մ)

 

5.

Հավանական օգտագործողի կողմից այլ անձանցից վարձակալված (անհատույց օգտագործման իրավունք ձեռք բերած) տարածքի մակերեսը (քառ.մ)

 

6.

Գտնվելու վայրը (մարզը, քաղաքը (գյուղը))

 

7.

Անշարժ գույքի նշանակությունը (արտադրական, վարչական, օժանդակ և այլն)

 

8.

Շենքի, շինության շինանյութի տեսակը (քարից, երկաթբետոնյա կոնստրուկցիաներից, թեթևացված քարից և այլն)

 

9.

Հարկայնությունը

 

10.

Ընդհանուր մակերեսը (քառ.մ)

 

11.

Հավանական օգտագործողի անունը (անվանումը) և կազմակերպաիրավական ձևը

 

12.

Օգտագործման տրամադրման ժամկետները

 

13.

Հավանական օգտագործողի աշխատողների թիվը

 

14.

Հավանական օգտագործողի ղեկավար աշխատողների թիվը

 

15.

Հավանական օգտագործողի` պետական հիմունքներով սովորողների թիվը

 

16.

Հավանական օգտագործողի` վճարովի հիմունքներով սովորողների թիվը

 

 

Հիմնարկի ղեկավար 

Կ.Տ. 

___________________
(ստորագրությունը)

 

__________________
(անունը, ազգանունը)

 

Ձև N 4

ՏԵՂԵԿԱՆՔ

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ (ԲԱԺՆԵՄԱՍ) ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ
 

_______________________________________________________________

(պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման լիազորություններն իրականացնող

_______________________________________________________________

պետական մարմնի անվանումը)

 

NN
ը/կ

Իրավաբանական
անձի անվանումը

Կազմակերպա-
իրավական ձևը

Պետական
մասնակցության չափը

Գտնվելու վայրը,
հեռախոսահամարը և
փոստային հասցեն

(հազ. դրամ)

(%)

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պետական կառավարչական  
հիմնարկի ղեկավար

Կ.Տ.


___________________
(ստորագրությունը)

 


__________________
(անունը, ազգանունը)

(Հավելվածը լրաց. 18.12.08 N 1534-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան