Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2009.01.29/2(64) Հոդ.2
Ընդունող մարմին
Համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
22.12.2008
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
22.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ԴԱՎԹԱՇԵՆ թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 2

քաղ. Երևան

 

ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2009 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով.

Երևան քաղաքի Դավթաշեն թաղային համայնքի ավագանին որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել ավագանու 03.03.2008 թ. թիվ 2 նիստի «Դավթաշեն թաղային համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2008 թ. դրույքաչափերը հաստատելու մասին» 2-րդ որոշումը։

2. Սահմանել Դավթաշեն համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների 2009 թ. դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1, 2 հավելվածների։

3. Առաջարկել Դավթաշեն թաղային համայնքի ղեկավարին (Ա. Գևորգյան) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ապահովել սույն որոշման կատարման պետական գրանցումն ու հրապարակումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ղեկավար՝

Ա. Գևորգյան

 

Հավելված 1

 

ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հ/հ

Տեղական տուրքերի անվանումը

Ժամա-նակա-հատված

Դրույքա-չափը
(ՀՀ դրամ)

1.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ՝ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար՝

տարեկան

 

1.1

հիմնական օբյեկտների համար՝

 

 

1.1.1

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար՝

 

75 000

1.1.2

սույն կետի 1.1.1 ենթակետով չնախատեսված օբյեկտների համար՝

 

 

ա

201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

 

150 000

բ

501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

 

250 000

գ

1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

 

350 000

1.1.3

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար՝

տարեկան

 

ա

մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

 

15 000

բ

20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝

 

25 000

2.

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝

տարեկան

 

2.1

չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն

 

15 000

2.2

բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի 2.1 ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ սենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.

 

 

2.3

նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1 կետով սահմանված նորմերը։

 

 

3.

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տուրքը սահմանվում է՝

տարեկան

25 000

4.

Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է՝

եռամսյակ

 

4.1

ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

 

25 000

4.2

ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

 

25 000

5.

Համայնքի տարածքում՝

 

 

5.1

բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր

օր

350

5.2

հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է՝

տարեկան

350 000

6.

Համայնքի տարածքում՝ առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է՝

տարեկան

 

6.1

առևտրի օբյեկտների համար՝

 

50 000

6.2

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝

 

75 000

6.3

բաղնիքների (սաունաների) համար՝

 

350 000

6.4

խաղատների կազմակերպման համար՝

 

500 000

6.5

շահումով խաղերի կազմակերպման համար՝

 

250 000

6.6

վիճակախաղերի կազմակերպման համար՝

 

150 000

7.

Համաքաղաքային կանոններին համապատասխան համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար՝ տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է՝

տարեկան

5 000

8.

Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝

ամսական

 

8.1

ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝

 

2 000

8.2

թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝

 

3 000

8.3

այլ արտաքին գովազդի համար՝

 

1 500

8.4

դատարկ գովազդային վահանակների համար՝

 

700

9.

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է՝

տարեկան

1 000

 

Համայնքի ղեկավար՝

Ա. Գևորգյան

 

Հավելված 2

 

ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

N

Տեղական վճարների անվանումը

Չափման միավոր ք/մ

Վարձավճար ՀՀ դրամ

 

 

 

 

1.

Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 

 

1.1

մինչև 300 քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝

 

20 000

1.2

301-ից մինչև 500 քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝

 

30 000

1.3

501-ից մինչև 1000 քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝

 

100 000

1.4

1001-ից մինչև 1500 քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝

 

150 000

1.5

1500-ից ավելի, ամեն 1 քառակուսի մետրի համար՝

 

գումարած
(ո x 300)

2.

Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

 

25 000

3.

Համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ
կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար՝ մասնակիցներից վճար

 

10 000

 

Համայնքի ղեկավար՝

Ա. Գևորգյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան