Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 56
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2008.11.28/7(60) Հոդ.18
Ընդունող մարմին
Համայնքապետ
Ընդունման ամսաթիվ
07.11.2008
Ստորագրող մարմին
Համայնքի ավագանի
Ստորագրման ամսաթիվ
07.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2008 թվականի թիվ 56

քաղ. Երևան

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2009 Թ. ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9, 10, 11-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին քննության առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ որոշում է.

1. Սահմանել Քանաքեռ-Զեյթուն համայնքի տարածքում տեղական տուրքերի 2009 թ. դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2007 թ. նոյեմբերի 8-ի թիվ 88 և 2008 թ. փետրվարի 29-ի թիվ 15 որոշումները։

 

Համայնքի ղեկավար՝

Ա. Քոթանջյան

 

 

Հավելված

համայնքի ավագանու

07.11.08 թ.

N 56 որոշման

 

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2009 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հ/հ

Տեղական վճարի անվանումը

Դրույքաչափը
(ՀՀ դրամ)

1

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճար-տարապետաշինարարական նախագծին համապատասխան՝
նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար՝

 

1.1

- հիմնական օբյեկտների համար

 

1.1.1

ա) մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար

75000

1.1.2

- սույն կետի 1.1.1 ենթակետով չնախատեսված օբյեկտների համար՝

 

ա)

 - 201-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

150000

բ)

- 501-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250000

գ)

- 1001-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350000

1.1.3

 - ոչ հիմնական շինությունների տեղադրման համար

 

ա)

մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

15000

բ)

20 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

25000

2

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով

 

2.1

- չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն

15000

2.2

- բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերանորոգման կամ արդիականացման աշխատանքներից նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսների կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, բացի սույն կետի «» ենթակետով սահմանված դրույքաչափերի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1 (առաջին) կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության մասով

 

2.3

- նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերը ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարության կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա օրենքի իմանալով այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1 կետով սահմանված նորմերը

 

3

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների թույլտվության համար սահմանվում է տեղական տուրք

20000

4

Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար տուրքը սահմանվում է՝

 

4.1

- հիմնական շինությունների ներսում վաճառքի (իրացման) կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար

21875

4.2

- ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար

12500

5

Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության տեղական տուրք՝

 

5.1

- բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության յուրաքանչյուր օրվա համար

350

5.2

- հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի ընթացիկ տարվա վաճառքի թույլտվության համար

350000

6

Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների), խաղատների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է

 

6.1

առևտրի օբյեկտների համար

50000

6.2

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

175000

6.3

բաղնիքների (սաունաների) համար

250000

6.4

խաղատների կազմակերպման համար

0

6.5

շահումով խաղերի կազմակերպման համար

500000

6.6

վիճակախաղերի կազմակերպման համար

150000

7

Համայնքային կանոններին համապատասխան՝ համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է

50000

8

Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է

 

8.1

- ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

2000

8.2

- թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

3000

8.3

- այլ արտաքին գովազդի համար

1500

8.4

- դատարկ գովազդային վահանակների համար

700

9

Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առևտրի տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է

50000

10

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է

2000

Աշխատակազմի քարտուղար Գ. Ավետիսյան