ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2008 թվականի N 1544-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը) ` 2008 թվականի հուլիսի 1-ի դրությամբ`
|
հազ. հեկտար |
որից` ոռոգվող | |
Հայաստանի Հանրապետության տարածքը` |
2974.26 |
208.97 | |
այդ թվում` |
|
| |
1) Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության` | |||
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր |
2121.21 |
155.85 | |
որից` |
|
| |
վարելահողեր |
450.36 |
123.48 | |
բազմամյա տնկարկներ |
31.57 |
30.88 | |
խոտհարքներ |
127.36 |
1.50 | |
արոտներ |
1117.14 |
| |
այլ հողատեսքեր |
394.78 |
| |
|
|
| |
բ. բնակավայրերի հողեր |
151.24 |
52.69 | |
որից` տնամերձ և այգեգործական |
94.73 |
52.52 | |
|
|
| |
գ. արդյունաբերության, ընդերքօգտագործման |
29.20 |
| |
|
|
| |
դ. էներգետիկայի, տրանսպորտի, կապի, |
12.20 |
| |
|
|
| |
ե. հատուկ պահպանվող տարածքների հողեր |
229.72 |
| |
զ. հատուկ նշանակության հողեր |
31.69 |
| |
է. անտառային հողեր |
369.78 |
0.43 | |
ը. ջրային հողեր |
28.59 |
| |
թ. պահուստային հողեր |
0.63 |
| |
|
|
| |
2) հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների` | |||
ա. քաղաքացիների |
532.39 |
180.71 | |
բ. իրավաբանական անձանց |
19.80 |
1.88 | |
գ. համայնքային |
1047.55 |
23.78 | |
դ. պետական |
1374.45 |
2.60 | |
ե. օտարերկրյա պետությունների, միջազգային |
0.07 |
|
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` անտառաշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի սահմաններն ու տարածքները ճշգրտելուց հետո, և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո` համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|