ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2008 թվականի N 1543-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 282 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 282 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 562-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հաստատել հաշվառման օբյեկտների մասին տեղեկատվություն ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի:».
3) որոշումը լրացնել N 2 հավելվածով` համաձայն հավելվածի.
4) որոշմամբ հաստատված պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգի`
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պետական հաշվառման օբյեկտներ են հանդիսանում սեփականության իրավունքով պետությանը պատկանող շարժական և անշարժ գույքը (բացառությամբ դրամական միջոցների), այդ թվում` պետական կառավարչական հիմնարկներին, պետական այլ հիմնարկներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը:»,
բ. 7-րդ կետում «1, 2, 3, 3ա, 3բ և 3գ» թվերը փոխարինել «N 2 հավելվածի 1, 2, 3 և 4» թվերով,
գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Պետական մարմինների ղեկավարները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով հաստատված մեթոդական ցուցումներին համապատասխան, նրան են ներկայացնում`
ա) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 1 ձև),
բ) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված անշարժ գույքի մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 2 ձև),
գ) պետական կառավարչական հիմնարկին անհրաժեշտ անշարժ գույքի մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 3 ձև),
դ) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 4 ձև):
Պետական մարմինների ղեկավարները յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում տեղեկանք` սույն կետով սահմանված դրույթներին համապատասխան ներկայացված տեղեկատվության փոփոխության կամ փոփոխության բացակայության մասին:»,
դ. 11-րդ կետի «բ» ենթակետում «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 1-ը» բառերով,
ե. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տեղեկատվություն սույն կարգի 10-րդ կետի կատարման ընթացքի մասին:»:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 282 որոշման 1-ին և 3-րդ կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված
«Հավելված N 2 |
Ձ Ե Վ Ե Ր ՀԱՇՎԱՌՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ Ձև N 1 ՏԵՂԵԿԱՆՔ |
_______________________________________________________________ (պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
____________________________________________ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ |
ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ (20 __ Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ) |
NN |
Անշարժ գույքը |
Տրանսպորտային միջոցները |
Այլ հիմնական միջոցներ (բացառությամբ անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների) | |||||
անշարժ գույքի անվանումը |
հաս- |
հաշվե- |
տրանս- |
պետհամա- |
հաշվե- |
հաշվեկշռային |
քա- | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
Հիմնարկի ղեկավար |
___________________ |
__________________ |
Ձև N 2 ՏԵՂԵԿԱՆՔ |
____________________________________________ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ (պետական կառավարչական հիմնարկի անվանումը) |
(լրացվում է յուրաքանչյուր շենքի, շինության և անավարտ շինարարության համար առանձին) |
1. |
Անվանումը և տեսակը (շենք (առանձին կանգնած կամ ստորաբաժանված), շինություն կամ անավարտ շինարարություն) |
|
2. |
Գտնվելու վայրը (փոստային դասիչը, մարզը, քաղաքը (գյուղը), հասցեն) |
|
3. |
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված անշարժ գույքի գտնվելու վայրի գոտին |
|
4. |
Պատրաստվածության աստիճանը (մինչև 50%, 50-100%, 100%) |
|
5. |
Շենքի, շինության շահագործման հանձնման տարեթիվը |
|
6. |
Անշարժ գույքի նշանակությունը (արտադրական, վարչական, օժանդակ և այլն) |
|
7. |
Շենքի, շինության շինանյութի տեսակը (քարից, երկաթբետոնյա կոնստրուկցիաներից, թեթևացված քարից և այլն) |
|
8. |
Հարկայնությունը |
|
9. |
Ընդհանուր մակերեսը (քառ.մ), այդ թվում` |
|
9.1. |
նկուղ (քառ.մ) |
|
9.2. |
կիսանկուղ (քառ.մ) |
|
9.3. |
n-րդ հարկ (քառ.մ) |
|
10. |
Անշարժ գույքի սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը (հա) |
|
11. |
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը |
|
12. |
Անշարժ գույքի ծանրաբեռնված լինելը (վարձակալություն, սերվիտուտ, գրավ և այլն) |
|
13. |
Հաշվեկշռին հանձնման-ընդունման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը |
|
14. |
Անշարժ գույքի սկզբնական արժեքը (հազ. դրամ) |
|
15. |
Անշարժ գույքի մնացորդային արժեքը (հազ. դրամ) |
|
16. |
Պատմամշակութային արժեք ներկայացնող անշարժ գույքի վկայականի համարը և տալու ամսաթիվը (եթե անշարժ գույքն այդպիսին է) |
|
17. |
Օգտագործողի անունը (անվանումը) և կազմակերպաիրավական ձևը |
|
18. |
Օգտագործման տրամադրման հիմքերը |
|
19. |
Օգտագործման պայմանագրի կնքման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը |
|
20. |
Օգտագործման տրամադրման ժամկետները |
|
21. |
Օգտագործման իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը |
|
22. |
Օգտագործողի աշխատողների թիվը |
|
23. |
Օգտագործողի ղեկավար աշխատողների թիվը |
|
24. |
Օգտագործողի` պետական հիմունքներով սովորողների թիվը |
|
25. |
Օգտագործողի` վճարովի հիմունքներով սովորողների թիվը |
|
26. |
Գործող նորմատիվներով օգտագործողին հասանելիք տարածքի նվազագույն մակերեսը (քառ.մ) |
|
Հիմնարկի ղեկավար Կ.Տ. |
___________________ |
__________________ |
Ձև N 3 ՏԵՂԵԿԱՆՔ |
________________________________________________________ ՊԵՏԱԿԱՆ (պետական կառավարչական հիմնարկի անվանումը) |
ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ (20 __ Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ) (լրացվում է յուրաքանչյուր շենքի, շինության և անավարտ շինարարության համար առանձին) |
1. |
Անվանումը և տեսակը (շենք (առանձին կանգնած կամ ստորաբաժանված), շինություն կամ անավարտ շինարարություն) |
|
2. |
Գործող նորմատիվներով հավանական օգտագործողին հասանելիք տարածքի նվազագույն մակերեսը (քառ.մ) |
|
3. |
Հավանական օգտագործողին սեփականության իրավունքով պատկանող տարածքի մակերեսը (քառ.մ) |
|
4. |
Հավանական օգտագործողին ամրացված տարածքի մակերեսը (քառ.մ) |
|
5. |
Հավանական օգտագործողի կողմից այլ անձանցից վարձակալված (անհատույց օգտագործման իրավունք ձեռք բերած) տարածքի մակերեսը (քառ.մ) |
|
6. |
Գտնվելու վայրը (մարզը, քաղաքը (գյուղը)) |
|
7. |
Անշարժ գույքի նշանակությունը (արտադրական, վարչական, օժանդակ և այլն) |
|
8. |
Շենքի, շինության շինանյութի տեսակը (քարից, երկաթբետոնյա կոնստրուկցիաներից, թեթևացված քարից և այլն) |
|
9. |
Հարկայնությունը |
|
10. |
Ընդհանուր մակերեսը (քառ.մ) |
|
11. |
Հավանական օգտագործողի անունը (անվանումը) և կազմակերպաիրավական ձևը |
|
12. |
Օգտագործման տրամադրման ժամկետները |
|
13. |
Հավանական օգտագործողի աշխատողների թիվը |
|
14. |
Հավանական օգտագործողի ղեկավար աշխատողների թիվը |
|
15. |
Հավանական օգտագործողի` պետական հիմունքներով սովորողների թիվը |
|
16. |
Հավանական օգտագործողի` վճարովի հիմունքներով սովորողների թիվը |
|
Հիմնարկի ղեկավար Կ.Տ. |
___________________ |
__________________ |
Ձև N 4 ՏԵՂԵԿԱՆՔ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ (ԲԱԺՆԵՄԱՍ) ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ |
_______________________________________________________________ (պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման լիազորություններն իրականացնող _______________________________________________________________ պետական մարմնի անվանումը) |
NN |
Իրավաբանական |
Կազմակերպա- |
Պետական |
Գտնվելու վայրը, | |
(հազ. դրամ) |
(%) | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Պետական կառավարչական Կ.Տ.» |
|
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|