Գլխավոր տեղեկություն
Համար
N 1520-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2008 թվականի N 1520-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 568-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 29-ի «Բնակելի տարածքներ նվիրաբերելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1893-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 568-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «77540» թիվը փոխարինել «1075.4» թվով.

2) չեղյալ ճանաչել որոշման 2-րդ կետը:

2. Երևանի քաղաքապետին`

1) ապահովել Երևան քաղաքի Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի N 11 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող բնակիչների հետ իրենց կողմից զբաղեցված տարածքների նվիրաբերության պայմանագրի կնքումը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Գույք հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1893-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 911-Ա որոշման պահանջները.

2) մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետի պահանջների կատարումը` սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է նվիրառուների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան