040.0177.09.03.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2001 թվականի N 177
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԿԱՄ ՆՄԱՆԱՏԻՊ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՄՈՒՇԱՅԻՆ ՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նմուշային քանակ է համարվում միջոցառմանը մասնակցող յուրաքանչյուր անձի կողմից ներմուծված յուրաքանչյուր բաժանելի ապրանքատեսակից մինչև 50 միավոր (հատ, զույգ և այլն), եթե այդ ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 250 հազ. դրամը:
(1-ին կետը փոփ. 14.07.05 N 1004-Ն)
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված նմուշային քանակներով` ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներն ազատվում են մաքսային վճարներից, եթե միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կամ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի հրավերով կամ նրանց նախաձեռնությամբ:
3. Յուրաքանչյուր ցուցահանդես, միջազգային տոնավաճառ կամ նմանատիպ այլ միջոցառում կազմակերպելու դեպքում կազմակերպող կողմը նախապես` նշված շրջանակներում ապրանքների ներմուծումից ոչ ուշ, քան 15 օր առաջ, վերադաս մաքսային մարմնին գրավոր տեղյակ է պահում միջոցառման անցկացման ժամկետների և վայրի մասին:
(3-րդ կետը փոփ. 25.08.01 N 770, 22.01.09 N 78-Ն)
4. Սահմանել, որ`
ա) ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքները ենթակա են մաքսային ձևակերպման` «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, իսկ հետո արտահանվող ապրանքները` «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով: Միջոցառման ընթացքում իրացված կամ այլ նպատակներով տնօրինված ապրանքները ենթակա են մաքսային ձևակերպման` «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով.
բ) մաքսային ձևակերպումների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտավորությունների կատարման պատասխանատվությունը կրում է այդ ապրանքները տեղափոխող անձը:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |