Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.04/13(679)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.12.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/0557/05/08
2008 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

5 դեկտեմբերի 2008 թ.

ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

Ս. Օհանյանի

քննարկելով ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ընդդեմ Սամվել Հովսեփյանի` գումարի բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով Վարչական դատարանի 2008 թվականի ապրիլի 21-ի վճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բերած վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման մեջ թույլ տրված վրիպակներն ուղղելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն, դիմելով դատարան, խնդրել էր Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը և պարտավորեցնել նրան կատարելու մաքսային պարտավորությունները:

Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Նշված վճռի դեմ վճռաբեկ բողոք էր բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը՝ խնդրելով բեկանել Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճիռը և այն փոփոխել:

ՀՀ վճռաբեկ դատարանը, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը, 31.10.2008 թվականի որոշմամբ բողոքը բավարարել է և որոշել է բեկանել Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճիռը և այն փոփոխել՝ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հայցը բավարարել:

Սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշման նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերում տեղ են գտել վրիպակներ, դրանք են`

1. որոշման նկարագրական մասում հայցվորի պահանջը նշվել է «Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանք», սակայն պետք է նշվեր «Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանք և պարտավորեցնել նրան կատարելու մաքսային պարտավորությունները»,

2. որոշման պատճառաբանական մասի վերջին պարբերությունում նշվել է «Վարչական դատարանի որոշումը», սակայն պետք է նշվեր «Վարչական դատարանի վճիռը»,

3. որոշման եզրափակիչ մասում նշվել է «հայցը բավարարել՝ Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքը», մինչդեռ պետք է նշվեր «հայցը բավարարել՝ Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքը և պարտավորեցնել նրան կատարելու մաքսային պարտավորությունները»:

Վճռաբեկ դատարանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բերած վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելով Վարչական դատարանի 21.04.2008 թվականի վճիռը, 31.10.2008 թվականի որոշման մեջ նշել է այն շարժառիթները, որոնցով չի համաձայնել Վարչական դատարանի հետևությունների հետ, ինչպես նաև այն օրենքները, որոնցով ղեկավարվելով եզրահանգել է հայցը, այդ թվում՝ մաքսային պարտավորությունները կատարելուն Սամվել Հովսեփյանին պարտավորեցնելու պահանջը, բավարարել: Սակայն թույլ է տրվել վրիպակ՝ Վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշման եզրափակիչ մասում հայցի պահանջի այդ մասը չի նշվել:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Ուղղել թույլ տրված վրիպակները:

ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ՎԴ/0557/05/08 որոշման նկարագրական մասում «Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանք» բառերի փոխարեն կարդալ «Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանք և պարտավորեցնել նրան կատարելու մաքսային պարտավորությունները», պատճառաբանական մասի վերջին պարբերության «Վարչական դատարանի որոշումը» բառերի փոխարեն կարդալ «Վարչական դատարանի վճիռը» բառերը, իսկ եզրափակիչ մասում «հայցը բավարարել՝ Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքը» բառերի փոխարեն կարդալ «հայցը բավարարել՝ Սամվել Հովսեփյանից բռնագանձել 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքը և պարտավորեցնել նրան կատարելու մաքսային պարտավորությունները» բառերը:

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան