Գլխավոր տեղեկություն
Համար
N 402-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2008 թվականի N 402-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 176900.1 հազ. դրամ, որից (աճողական)` 2008 թվականի առաջին կիսամյակում` 59235.1 հազ. դրամ, ինն ամսում` 94613.7 հազ. դրամ` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 02.10.08 N 1247-Ա, 04.12.08 N 1421-Ա)

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Երևանի քաղաքապետին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարները սույն որոշման հավելվածում նշված պետական ոչ առևտրային կազմակերպություններին և հասարակական կազմակերպություններին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. մայիսի 4
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
ապրիլի 17-ի N 402-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` 1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

NN ը/կ Միջոցառումների և դրանք իրականացնող մարմինների անվանումները Հատկացվող գումարը` ըստ եռամսյակների (աճողական) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
1 2 3 4 5 6
  Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը 59,235.1 94,613.7 166,245.3  
  այդ թվում`        
  Երևանի քաղաքապետարան 1,572.5 1,572.5 1,572.5  
  այդ թվում`        
1. «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՊՈԱԿ

Ռուսաստանի Դաշնության դիզայներների միության անդամ, նկարիչ Ն. Ռոգատնևի և Ռուսաստանի Դաշնության ժուռնալիստների միության անդամ Բայուկանսկու` 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված «Վիշտ և հիշողություն» հուշարձանի մանրակերտի նվիրատվության արարողության կազմակերպում
1,572.5 1,572.5 1,572.5 Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
  ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 500.0 2,000.0 2,000.0  
  այդ թվում`        
2. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ

Հայաստանի ազգային արխիվի և Մոսկվա քաղաքի ու Մոսկվայի մարզի պետական արխիվային ծառայությունների «20 տարի անց» խորագրով փաստաթղթերի համատեղ ցուցահանդես Գյումրիում և ցուցահանդեսների ցուցանմուշների պատճենների հանձնում Սպիտակի երկրաշարժի թանգարանին
500.0 2,000.0 2,000.0 Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին

2.1.

«Աղետի գոտին երեկ և այսօր» փաստավավերագրական նյութերի ժողովածուի հրապարակում՝ տպաքանակը բաժանելով ՀՀ գրադարաններին և աղետի գոտում իրականացված փրկարարական ու վերականգնողական աշխատանքներում աչքի ընկած անհատներին և կազմակերպություններին

- -

10.134.8

Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին

  ՀՀ մշակույթի նախարարություն 57,162.6 91,041.2 162,672.8  
  այդ թվում`        
3. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ

«20 տարի անց» վավերագրական ֆիլմի նկարահանում` DVD տարբերակով
3,500.0 4,345.2 4,345.2 Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
4. «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ

Ա. Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայի բեմադրում` հայ-գերմանական համատեղ ծրագիր
18,000.0 20,000.0 20,000.0 Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
5. «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ

«20 տարի անց» խորագրով ցուցահանդեսի կազմակերպում
  500.0   1,100.0   2,100.0 Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
6. «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ

Ա. Բաբայանի «Սպիտակ» սիմֆոնիայի կատարում` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, ժողովրդական նվագարանների համույթի մասնակցությամբ և թատերականացված տեսարանների, տեսապատկերների և պարերի ուղեկցությամբ
2,000.0 4,892.0 4,892.0 Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
7. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ

Երկրաշարժին հաջորդող անհետաձգելի փրկարարական աշխատանքները ներկայացնող գիտաճանաչողական, ուսումնական ֆիլմի նկարահանում
2,000.0 4,502.4 4,502.4 Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
8. «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն» ՊՈԱԿ

«Շնորհակալություն, աշխարհ» խորագրով Հայաստանի և արտերկրի արվեստի գործիչների համերգ` ի պատիվ աղետի գոտում գործունեություն ծավալած տեղական և օտարերկրյա բարերարների, փրկարարների և շինարարների
  5,000.0 68,390.0 Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
9. «Ռեքվիեմ նահատակաց» հուշ-համերգների կազմակերպում     4,421.6  
  այդ թվում`        
1) «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ Մոցարտի «Ռեքվիեմի» կատարում` Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ     1,900.0 Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
2) «Հայաստանի պետական կամերային նվագախումբ» ՊՈԱԿ

Դ. Հալաջյանի «Ռեքվիեմի» կատարում Սպիտակում` Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ
    1,327.6 Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
3) Վանաձորի «Հորիզոն» երիտասարդական կրթամշակութային բարեգործական կազմակերպություն

Պերգոլեզիի «Ռեքվիեմի» կատարում` Վանաձորի կամերային նվագախմբի և Երևանի «Ռենեսանս» կամերային նվագախմբի մասնակցությամբ
    1,194.0 Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին
10. «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ

«Ոգեկոչում» թատերականացված զանգվածային բացօթյա միջոցառում` Գյումրու սիմֆոնիկ և ռոք նվագախմբերի, երգչախմբի, հանրապետության անվանի արտիստների, մենակատարների մասնակցությամբ
1,000.0 7,000.0 7,000.0 Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
11. «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» և «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ներ

Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի և ժողովրդական նվագարանների համույթի, Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթի, կամերային նվագախմբի, երգչախմբի, Ալավերդու «Լազուր» ժողովրդական գործիքների համույթի երաժիշտների բեմական հագուստի պատրաստում
12,100.0 12,100.0 12,900.0 Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
12. «Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ

Գյումրի և Վանաձոր քաղաքներում դուդուկահարների համահայկական փառատոնի կազմակերպում
  3,870.0 3,870.0 Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
13. «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ

Դրամատուրգ Ա. Պետրոսյանի «Ուր է քաղաք տանող ճանապարհը» պիեսի բեմադրում
3,000.0 6,000.0 6,000.0 Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
14. «Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոն» հասարակական կազմակերպություն

Քանդակագործության, նկարչության, «Սպիացող վերքեր» խորագրով մրցույթ-փառատոների կազմակերպում, մրցանակակիր ստեղծագործությունների շրջիկ ցուցահանդեսների կազմակերպում ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի համայնքներում, ցուցահանդեսի ցուցանմուշների հանձնում Սպիտակի երկրաշարժի թանգարանին
10,862.6 10,862.6 10,862.6 Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին
15. Հայաստանի գրողների միություն

Աղետին զոհ գնացած գրողների անտիպ ստեղծագործությունների ժողովածուի հրատարակում
1,000.0 1,000.0 1,000.0 Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին
16. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ

Աղետի գոտու երեխաների գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում մայրաքաղաքի մշակութային օջախներ
1,000.0 3,000.0 4,020.0 Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին
17. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ

Ազգային մշակութային վերածնունդը ներկայացնելու նպատակով «20 տարի անց» մշակութային փառատոնի կազմակերպում` գրողների, երաժիշտների, թատերական գործիչների մասնակցությամբ`
  1,000.0  5,000.0   6,000.0 Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին
18. «Ունիսոն» հասարակական կազմակերպություն

Աղետից տուժած հաշմանդամների «Փարոս» կամերային նվագախմբի և «Նոր ձայներ» վոկալ խմբի համերգների կազմակերպում Երևանում և աղետի գոտու բնակավայրերում
1,200.0 2,369.0 2,369.0 Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին

19.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն «Աղետի գոտին երեկ և այսօր» վիճակագրական ժողովածուի հրապարակում

 -

520.0

տեղեկատվական ծառայություններ

 

(Հավելվածը լրաց. 02.10.08 N 1247-Ա, 04.12.08 N 1421-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.12.2008, N 1421-Ա 12.12.2008, N 402-Ա
02.10.2008, N 1247-Ա 06.11.2008, N 402-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան