Basic information
Number
N 1665-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (20.07.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2013.03.01/7(451).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
19.07.2012
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
19.07.2012
Effective date
20.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 հուլիսի 2012 թ.
ք. Երևան

N 1665-Ա 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԴԵԼԱՐՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, «Դելարտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 13.07.2012 թվականի թիվ 18322 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «Դելարտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2011 թ. հոկտեմբերի 10-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001499 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 30 շ., 135 հասցեն տեղափոխել ք. Երևան, Ավան, Դուրյան թաղամաս, 38 շենք, 54 հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիաներում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

Դ. Դումանյան