Basic information
Number
N 2111-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (20.09.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2013.03.01/7(451).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
19.09.2012
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
19.09.2012
Effective date
20.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 սեպտեմբերի 2012 թ.

ք. Երևան

N 2111-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓՈԼԱԴՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Հարություն Փոլադյանի 06.09.2012 թ. դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2010 թվականի ապրիլի 30-ին անհատ ձեռնարկատեր Հարություն Փոլադյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000639 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Հարություն Փոլադյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

Դ. Դումանյան