ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
2 դեկտեմբերի 2008 թ. |
թիվ 329-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 4 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 2-րդ գլխի 7-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2008 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 52 արձանագրություն) և քննարկելով «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի նոյեմբերի 7-ի հայտը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետի թիվ 4 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ք. Երևան, Կենտրոն համայնք, Իսահակյան փող. թիվ 35 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2008 թ. դեկտեմբերի 5 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|