«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մարտի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2000 թվականի N 120
քաղ. Երևան
«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇԵՆՔԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԱՐՏԱՔԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունների և կանոնադրական կապիտալը համալրելու մասին» N 519 և 1999 թվականի օգոստոսի 27-ի «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի շենքի նորոգման աշխատանքներն առանց մրցույթի իրականացնելու մասին» N 548 որոշումների և «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացված` Երևան քաղաքի Ե. Չարենցի փողոցի N 17 շենքի նորոգման և շենքին հարող մայթի համալիր բարեկարգման աշխատանքների ավարտման ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի շենքի (Երևանի Ե. Չարենցի N 15) ջեռուցման ապահովման, արտաքին ինժեներական ցանցերի ու բարեկարգման աշխատանքների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացված շենքի նորոգման աշխատանքների նախահաշվային արժեքը սահմանել 254,705 մլն դրամ:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) 1999 թվականի ընթացքում կատարված 197,999 մլն դրամի աշխատանքների ծավալի և 108,15 մլն դրամ վճարված գումարի տարբերությունը` 89,85 մլն դրամ գումարը, ընդգրկել պարտքացուցակներում և «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության շենքի նորոգման աշխատանքները` նշված գումարի չափով ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախորդ տարիների պարտքերի մարման համար նախատեսված գումարների հաշվին.
բ) նշված աշխատանքները հաշվարկային մնացորդային արժեքի 56,707 մլն դրամի չափով ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 30.09.00 N 612)
դ) ֆինանսավորումն իրականացնել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած կատարողական ակտերի հիման վրա:
(2-րդ կետը փոփ. 30.09.00 N 612)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 16-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.09.2000, N 612 | 30.09.2000, N 120 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|