ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 2008 թվականի N 1500-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ելնելով բնակավայրերի սոցիալ-տնտեսական և զբոսաշրջային զարգացման, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների և բնապահպանական հիմնահարցերի փոխկապակցված լուծման, ազգային, պատմամշակութային, քաղաքաշինական, լանդշաֆտային և բնապատկերային արժեքների պահպանման առաջնային անհրաժեշտությունից` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնել Երևան, Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Ջերմուկ, Էջմիածին, Աշտարակ, Գորիս, Տաթև, Հալիձոր համայնքներում (բնակավայրերում) և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զբոսաշրջային կենտրոններում:
2. Սահմանել, որ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առաջադրման և դրանց տարածքների առանձնացման վերաբերյալ առաջարկությունները նախապատրաստում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված բնակավայրերում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման և այդ տարածքներում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման վերաբերյալ առաջարկություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|