ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2008 թվականի թիվ 3-Ն
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2008 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 18 կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9, 10, 11 հոդվածների պահանջներով՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի ավագանին որոշում է`
1. Սահմանել Երևանի Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի վարչական տարածքում 2008 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն 1, 2 հավելվածների:
2. Առաջարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի ղեկավարին (Ա. Գրիգորյան)՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ապահովել սույն որոշման պետական գրանցումն ու հրապարակումը:
Համայնքի ղեկավար՝ | Ա. Գրիգորյան |
Հավելված 1
ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ -ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2008 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հ/հ |
Տեղական տուրքի անվանումը |
Դրույքաչափը (ՀՀ դրամ) |
1. | ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար. | |
ա | հիմնական օբյեկտների համար | |
մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար | 75000 | |
բ | 201-500քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 150000 |
գ | 501-1000քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 250000 |
դ | 1001քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 350000 |
2. | Ոչ հիմնական շինությունների տեղադրման համար | |
ա | մինչև 20քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 15000 |
բ | 20քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 25000 |
3. | Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շին. թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով. | |
ա | չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն | 15000 |
բ | բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերակառույցների շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության, ապա, բացի սույն կետի ա ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության մասով |
|
գ | նախատեսվում է միայն կցակառույցների, վերակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարության կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա սույն օրենքի իմաստով այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը | |
4. | Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար | 25000 |
5. | Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար. | |
ա | հիմնական շինությունների ներսում | 60000 |
բ | ոչ հիմնական շինությունների ներսում | 60000 |
6. | Համայնքի տարածքում | |
ա | բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար | 350 դրամ յուր. օրվա համար |
բ | հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար | 300000 |
գ | համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար | 50000 |
7. | Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի օբյեկտների՝ ժամը 24-00-ից հետո աշխատելու թույլտվություն ընթացիկ տարվա համար. | |
ա | խաղատների համար | 500000 |
բ | շահումով խաղերի կազմակերպման համար | 500000 |
գ | բաղնիքների (սաունաների) համար | 500000 |
դ | հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար | 175000 |
ե | առևտրի օբյեկտների համար | 50000 |
զ | վիճակախաղերի կազմակերպման համար | 200000 |
8. | Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու 1 քառ. մետրի տեղական տուրքը. | |
ա | ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար | 2000 |
բ | թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար | 2500 |
գ | այլ արտաքին գովազդի համար | 1500 |
դ | դատարկ գովազդային վահանակի համար | 700 |
9. | Ընթացիկ տարվա համար համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար | 1000 |
Հավելված 2
ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2008 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հ/հ |
Տեղական վճարների անվանումը |
Դրույքաչափը (ՀՀ դրամ) |
1 | Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար | 10000 |
2 | Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ աշխատանքների համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների փոխհատուցման վճար | 15000 |
3 | Համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար | 15000 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|