Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2008.02.06/2(55) Հոդ.7
Ընդունող մարմին
Համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.01.2008
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
15.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
 

Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2008 թվականի թիվ 3-Ն

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2008 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 18 կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9, 10, 11 հոդվածների պահանջներով՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի ավագանին որոշում է`

1. Սահմանել Երևանի Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի վարչական տարածքում 2008 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն 1, 2 հավելվածների:

2. Առաջարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի ղեկավարին (Ա. Գրիգորյան)՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ապահովել սույն որոշման պետական գրանցումն ու հրապարակումը:

 

  Համայնքի ղեկավար՝ Ա. Գրիգորյան

 

Հավելված 1

 

ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ -ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2008 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հ/հ

Տեղական տուրքի անվանումը

Դրույքաչափը (ՀՀ դրամ)

1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար.  
ա հիմնական օբյեկտների համար  
  մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար 75000
բ 201-500քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 150000
գ 501-1000քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 250000
դ 1001քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 350000
2. Ոչ հիմնական շինությունների տեղադրման համար  
ա մինչև 20քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 15000
բ 20քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար 25000
3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շին. թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով.  
ա չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն 15000
բ բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերակառույցների շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության, ապա, բացի սույն կետի
ա ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության մասով
 
գ նախատեսվում է միայն կցակառույցների, վերակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարության կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա սույն օրենքի իմաստով այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը  
4. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար 25000
5. Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար.  
ա հիմնական շինությունների ներսում 60000
բ ոչ հիմնական շինությունների ներսում 60000
6. Համայնքի տարածքում  
ա բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար 350 դրամ յուր. օրվա համար
բ հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար 300000
գ համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար 50000
7. Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի օբյեկտների՝ ժամը 24-00-ից հետո աշխատելու թույլտվություն ընթացիկ տարվա համար.  
ա խաղատների համար 500000
բ շահումով խաղերի կազմակերպման համար 500000
գ բաղնիքների (սաունաների) համար 500000
դ հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 175000
ե առևտրի օբյեկտների համար 50000
զ վիճակախաղերի կազմակերպման համար 200000
8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու 1 քառ. մետրի տեղական տուրքը.  
ա ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2000
բ թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2500
գ այլ արտաքին գովազդի համար 1500
դ դատարկ գովազդային վահանակի համար 700
9. Ընթացիկ տարվա համար համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար 1000

 

Հավելված 2

 

ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2008 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հ/հ

Տեղական վճարների անվանումը

Դրույքաչափը (ՀՀ դրամ)

1 Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 10000
2 Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ աշխատանքների համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների փոխհատուցման վճար 15000
3 Համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար 15000