«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2004 թվականի N 208-Ն
ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ապահովել հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին ցույց տրվող դրամական օգնության ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը և 1-ին կետով հաստատված N 1 ցանկի 2-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
Հավելված | |
1. Սույն կարգով սահմանվում են, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան, նույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին (այսուհետ` հաշմանդամ զինծառայող) և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին (ամուսնուն, ծնողներին, ինչպես նաև նույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամներին, այսուհետ` զոհվածի ընտանիք) գազից, ջրամատակարարումից և տրանսպորտից օգտվելու համար դրամական օգնության նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները: 2. Դրամական օգնությունը տրամադրվում է հետևյալ չափերով` ա) հաշմանդամ զինծառայողին` ամսական 9100 դրամ. բ) զոհվածի ընտանիքին` ամսական 9100 դրամ, իսկ եթե ընտանիքի անդամների թիվը 5-ից ավելի է, ապա 5-ից ավելի անդամ ունեցող ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվով լրացուցիչ տրվում է 3000-ական դրամ: (2-րդ կետը փոփ. 24.02.05 N 221-Ն, 02.03.06 N 250-Ն, 18.01.07 N 27-Ն, 04.12.08 N 1436-Ն) 3. Զոհվածի ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում և վճարվում է մեկ ընդհանուր դրամական օգնություն: 4. Ընտանիքի անդամի պահանջով դրամական օգնության նրա բաժինը համամասնորեն առանձնացվում և վճարվում է առանձին: Դրամական օգնությունն առանձնացվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբին, երբ ստացվել է առանձնացման մասին դիմումը: 5. Դրամական օգնությունը նշանակվում է համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներն իրականացնող ստորաբաժանման կողմից (այսուհետ` լիազոր մարմին)` հաշմանդամ զինծառայողի կամ զոհվածի ընտանիքի կողմից լիազոր մարմին անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին գրավոր դիմում ներկայացվելու դեպքում: 6. Դրամական օգնություն ստանալու համար հաշմանդամ զինծառայողը դիմումի հետ միասին լիազոր մարմին է ներկայացնում անձը և իր կարգավիճակը հաստատող փաստաթղթեր ու տեղեկանք` բնակության վայրից: Զոհվածի ընտանիքը դրամական օգնություն ստանալու համար` դիմումի հետ միասին լիազոր մարմին է ներկայացնում զոհվածի ընտանիքի անդամ ու զինծառայողի զոհված (մահացած) լինելու վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկանք` ընտանիքի անդամի (անդամների) բնակության վայրից: 7. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 3 ամսվա ընթացքում լիազոր մարմին դիմելու դեպքում դրամական օգնությունը նշանակվում է 2004 թվականի հունվարի 1-ից, իսկ ավելի ուշ դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: 8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը տարածքային բաժիններից` դրամական օգնություն նշանակված գործերի թվի, դրամական օգնության վճարման գումարների մասին ստացված անհրաժեշտ տվյալներն ամփոփում է ըստ բնակության վայրերի, և բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը (հունվար ամսում` մինչև հունվարի 20-ը) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարումների իրականացման հայտ: Վճարումների իրականացման հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան գումարները փոխանցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության անվանմամբ բացված գանձապետական հաշիվներին: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը, նշված գումարներն ստանալուց հետո, բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, ապահովում է յուրաքանչյուր ամիս դրամական օգնության վճարումը ֆիզիկական անձանց` պետական կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետներում: (8-րդ կետը փոփ. 15.05.08 N 447-Ն) 9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը բյուջեների կատարման մասին հաշվետվությունները ներկայացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն դրամական օգնություն ստացած հաշմանդամ զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների` յուրաքանչյուր ամսվա վճարումների, պարտքերի և չվճարված գումարների մասին: (9-րդ կետը փոփ. 15.05.08 N 447-Ն) (հավելվածը փոփ. 24.02.05 N 221-Ն, 02.03.06 N 250-Ն, 18.01.07 N 27-Ն, 15.05.08 N 447-Ն, 04.12.08 N 1436-Ն) | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.05.2011, N 672-Ն | 09.06.2011, N 208-Ն | |
04.12.2008, N 1436-Ն | 01.01.2009, N 208-Ն | |
15.05.2008, N 447-Ն | 30.05.2008, N 208-Ն | |
18.01.2007, N 27-Ն | 08.02.2007, N 208-Ն | |
02.03.2006, N 250-Ն | 25.03.2006, N 208-Ն | |
24.02.2005, N 211-Ն | 24.03.2005, N 208-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|