Գլխավոր տեղեկություն
Համար
N 1258
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.01.15/4(179) Հոդ.25
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2002

040.1258.24.12.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2001 թվականի N 1258
քաղ. Երևան

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 20.11.08 N 1347-Ն)

 

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զինվորական դատախազության մարմինների դատախազների դաշտային համազգեստի նկարագրությունը (կցվում է)։

(1-ին կետը փոփ. 20.11.08 N 1347-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
դեկտեմբերի 24-ի N 1258 որոշմամբ

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

զինվորական դատախազության մարմինների դատախազների դաշտային համազգեստի

(վերնագիրը փոփ. 20.11.08 N 1347-Ն)

 

1. Դաշտային ամառային համազգեստ՝

գունաքողարկված բամբակե գլխարկ,

գունաքողարկված բամբակե բաճկոն,

գունաքողարկված բամբակե տաբատ,

գունաքողարկված մայկա (ֆուֆայկա),

կիսաճտքավոր սև գույնի կոշիկներ,

կաշեգոտի։

2. Դաշտային ձմեռային համազգեստ՝

ականջակալներով մորթե գլխարկ,

մորթե օձիքով գունաքողարկված ձմեռային կոստյում,

գունաքողարկված բամբակե բաճկոն,

գունաքողարկված մայկա՝ սպիտակեղենի լրակազմում,

կաշեգոտի,

կիսաճտքավոր սև գույնի կոշիկներ։

3. Զինվորական դատախազության մարմինների դատախազներն դաշտային համազգեստի հետ ուսադիրները կրում են ամառային համազգեստի դեպքում բաճկոնի, իսկ ձմեռային համազգեստի դեպքում՝ ձմեռային կոստյումի վրա։

Ուսադիրներն ունեն պաշտպանական գույնի դաշտ, մուգ կապույտ գույնի մակաշերտ։

Ըստ դասային աստիճանի ուսադիրներին տեղադրվում են մետաղյա (գործված) ոսկեգույն աստղեր, Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողների համար նախատեսված ոսկեգույն տարբերանշաններ և ոսկեգույն կոճակներ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանով։

 

Ներմուծեք նկարագրությունը_19781

 

ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ (ԴԱՇՏԱՅԻՆ) ՀԱՄԱԶԳԵՍՏ

 

Ներմուծեք նկարագրությունը_19813

 

ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ (ԴԱՇՏԱՅԻՆ) ՀԱՄԱԶԳԵՍՏ

 

Ներմուծեք նկարագրությունը_19782

 

ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՁՄԵՌԱՅԻՆ (ԴԱՇՏԱՅԻՆ) ՀԱՄԱԶԳԵՍՏ

Ներմուծեք նկարագրությունը_19814

 

ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՁՄԵՌԱՅԻՆ (ԴԱՇՏԱՅԻՆ) ՀԱՄԱԶԳԵՍՏ

 

ՀՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ (ԴԱՇՏԱՅԻՆ) ՀԱՄԱԶԳԵՍՏԻ

 

Ներմուծեք նկարագրությունը_19783

 

(3-րդ կետը փոփ. 20.11.08 N 1347-Ն)

(նկարագրությունը փոփ. 20.11.08 N 1347-Ն)